Գերմանիայի ԱԳ նախարարը խստորեն քննադատել է Թրամփի քաղաքականությունները
Գերմանիայի ԱԳ նախարարը խստորեն քննադատել է ԱՄՆ նախագահի ռազմամոլական քաղաքականությունները:
Համաձայն «Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման, Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը չորեքշաբթի օրն այդ երկրի RND կոչվող ԶԼՄ-ներից մեկում հրապարակած հոդվածում քննադատելով ԱՄՆ-ի գործող վարչակազմի քաղաքականությունները, գրել է. «ԱՄՆ-ն կառավարվում է հետադիմական քաղաքականությամբ»:
Գաբրիելը մտահոգություն է հայտնել ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի նախագահության շրջանը սկսվելուց հետո այդ երկրում տիրող իրավիճակից:
«Ավելի քան 200 տարի մոդեռն աշխարհի ներկայացուցիչը համարվող ԱՄՆ-ն, Թրամփի թերությունների ու թույլ տված սխալների պատճառով, ժամանակակիգ զարգացած երկրից վերածվել է ոչ-մոդեռն երկրի և դա դառը իրականություն է»,-հայտարարել է Զիգմար Գաբրիելը:
Գերմանիայի ԱԳ նախարարը հավելել է. «Թրամփը որպես ԱՄՆ նախագահ, աշխարհը պատերազմի դաշտ է համարում, որտեղ ինքն իշխանության իրավունք ունի»: