Մամուլի տեսություն 09-11-2017
Իրան-Չինաստան հարաբերությունները հին անցյալ ունեն:
Իրան
Չինաստանի դռները բաց են Իրանի առջև
Չինաստանի կոմունիստական կուսակցության 19-րդ ազգային համագումարը կայացել է հոկտեմբերի 18-ին: Դա երկրի համար կենսական նշանակություն ունի, քանի որ դրա արդյունքից է կախված առաջիկա հինգ տարիների ընթացքում ՉԺՀ ուղին: Համագումարը ձևավորել է գործողությունների և քաղաքականության հիմնական ուղղությունները և սկզբունքները՝ հավատարիմ տվյալ ժամանակի պահանջներին: Այն հստակեցնում է կուսակցության և երկրի ռազմավարական ծրագրերը և առաջիկա քայլերը:
Չինաստանի Կոմունիստական կուսակցությունն ունի 89 միլիոն անդամ: Դա աշխարհի ամենամեծ կուսակցությունն է և ղեկավարում է աշխարհի երկրորդ մեծ տնտեսությունն ունեցող երկիրը: Իրան-Չինաստան հարաբերությունները հին անցյալ ունեն: Անցյալ տարի Չինաստանի նախագահն Իրան էր այցելել: Չինաստանի իշխող կուսակցությունը հայտարարել է, որ աշխարհի բոլոր երկրների ՝ նաև Իրանի հետ հարաբերությունները զարգացնելու մեծ ցանկություն ունի: «Մեկ ճանապարհ , մեկ գոտի» նախագծի շնորհիվ, երկու երկրի համապարփակ ռազմավարական հարաբերությունները նոր փուլ են թևակոխելու :
Ջամե Ջամ
Կրտսեր Սալմանի մեծ թղթախաղը
Արաբիայի երիտասարդ գահաժառանգ ՝ Մոհամմեդ Բին սալմանը դարձել է լրատվամիջոցների «հերոսը»: Նա փորձում է ձևացնել, թե հիմքն է դնում արդիական Արաբիայի: Մեկ օրվա ընթացքում, նա ձերբակալել է արքայազների ու պետայրերի: Դա երկրի զարգացումների մետաղադրամի մի կողմն է, իսկ մյուս կողմն այլ վերլուծում ունի:
Թվում է , որ Բին Սալմաը տառապում է մեգալոմանիա քաղաքական հիվանդությամբ: Դա նարսիցիզմի մի տեսակ է:
Ազգային մասշտաբով Բին Սալմանի առջևում են կանգնած վահաբիական մոֆթիները և վիրվորված արաքայազները: Երիասադր սաուդցի թագավորը չպետք է մոռանա, որ երկրում դեռևս գործում են ցեղախմբային կարգեր, ինչն էլ կառավարության համար խնդիրներ է առաջացնելու:
Տարածաշրջանային մակարդակում, նրա խնդիրներն ավելի լուրջ են : 2011 թվականին Արաբիան դիմել է արկածախնդրության և օրակարգում է դրել ԱՄՆ-ի ու Իսրայելի օգնությամբ ահաբեկչական խմբավորումների սպառազինումը:
Իսկ միջազգային մասշտաբով, բացի Թրամփից ու Թերզա Մեյից, բոլորն Արաբիայի ռեժիմը համարում են ահաբեկչական երկիր, որը 11-սեպտեմբերյան հարձակումների գլխավոր հեղինակն է եղել: Արևմտյան որոշ ԶԼՄ-ներ Ռիադին անվանում են «Սպիտակ ԻԼԻՊ», որն աջակցում է «Սև ԻԼԻՊ»-ին:
Համշահրի
Սահակաշվիլին պահանջել է հարցապնդման ենթարկել Ուկրաինայի նախագահին
Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նահանգապետ ՝ Միխայել Սահակաշվիլին դարձել է Ուկրաինայի ընդդիմադիր դեմքերից մեկը: Նա խոստացել է ուկրաինացի օրենսդիրների կողմից որև քայլ չարվելու դեպքում, ինքը երկրոըմ նախագահի հարցապնդման պահանջով արշավ է սկսելու:
Հարցապնդման համար սահակաշվիլին առաջարկում է դեկտեմբերի երեքի թվականը: Վրաստանի նախկին նախագահն առաջարկել է նոյեմբերի 12-ին քայլարշավ կազմակերպել ՝ կոռուպցիայի դեմ պայքարի դատարանի մասին օրենքներ ընդունելու պահանջով:
«Առաջիկա շաբաթ գումարվելու են Ուկրաինայի խորհրդարանի նիստերը: Նրանք պետք է իմանան, որ մեր թիվը շատ է և գնալով ավելանալու է»-ասել է Միխայիլ Սահակաշվիլին:
Ալիք
Պուտինը պատրաստ Է Թրամփի հետ հանդիպմանը. Լավրով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ Է ԱՄՆ-ի ղեկավար Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը Ասիախաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակներում, գրաֆիկները համաձայնեցվում են:
Այդ մասին նոյեմբերի 8-ին հայտնել Է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Մենք լսել ենք Դոնալդ Թրամփի հայտարարություններն այն մասին, որ նա պլանավորում Է նման հանդիպում անցկացնել նախագահ Պուտինի հետ, նախագահ Պուտինը պատրաստ Է դրան: Ամերիկացիները գիտեն դրա մասին»,- ասել Է Լավրովը եւ հավելել, որ համապատասխան ծառայությունները շփման մեջ են, եւ երբ ղեկավարների գրաֆիկները վերջնականապես համաձայնեցվեն, այդ մասին հկատնվի:
galatv.am
2-3 տարի հետո Հյուսիսային Կորեան հրթիռ կունենա, որը կկարողանա հարված հասցնել ԱՄՆ-ին
«Ռուսաստանից հայտնում են, որ Հյուսիսային Կորեային անհրաժեշտ է 2-3 տարի, որպեսզի ի վիճակի լինի ԱՄՆ-ին մեծ հեռահարության հրթիռով հարված հասցնել»,- հայտնում են Bloomberg գործակալության լրագրողներ Ստեփան Կրավչենկոն եւ Հենրի Մեյերը:
«Եթե մենք չգտնենք քաղաքական որոշում, Կիմ Չեն Ինի վարչակազմն անխուսափելիորեն այս շրջանում կունենա միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ»,- գործակալությանը հայտնել է ՌԴ ԱԳ նախարարության անվտանգության եւ զինաթափման հարցերով բաժնի տնօրեն Միխայիլ Ուլյանովը: «Մենք պետք է այդ ծրագրերը հիմա կասեցնենք, իսկ պատժամիջոցները կազդեն 4-5 տարվա ընթացքում»,- ավելացրել է դիվանագետը:
Ուլյանովը նշել է նաեւ, որ Ռուսաստանը Հյուսիսային Կորեային երբեք չի ճանաչի որպես միջուկային տերություն, եւ այդ հարցում Մոսկվան ու Վաշինգտոնը նմանատիպ դիրքորոշում ունեն:
«Ռուսաստանը եւ Չինաստանը ճգնաժամը մեղմելու համար կոչ են արել, այսպես կոչված, «կրկնակի սառեցման», որի դեպքում Հյուսիսային Կորեան առնվազն մի քանի ամսով կդադարեցնի հրթիռային եւ միջուկային փորձարկումները, իսկ ԱՄՆ-ն եւ Հարավային Կորեան կդադարեցնեն համատեղ զորավարժությունները, որպեսզի բանակցությունները հնարավոր լինի վերսկսել»,-ընդգծել է դիվանագետը:
Ինչպես նշում են հեղինակները, Վաշինգտոնը մերժել է այդ գաղափարը՝ հայտարարելով, որ այդ կերպ հավասարության նշան կդրվի Հյուսիսային Կորեայի անօրինական փորձարկումների եւ ԱՄՆ-ի ու Հարավային Կորեայի օրինական զորավարժությունների միջեւ:
«Հյուսիսային Կորեան հայտարարում է, որ սպառազինության իր ծրագիրը համարվում է ԱՄՆ-ի հարձակման ցանկացած փորձը զսպելու միջոց: Փխենյանն ուշադրություն է դարձրել ռուս-չինական առաջարկությանը «կրկնակի սառեցման» վերաբերյալ՝ չմերժելով եւ ոչ էլ ընդունելով այն»,- հայտնել է Ուլյանովը:
Աղբյուր՝ Bloomberg
Թարգմ.՝ Էդիտա Աթոյան