ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի դիրքորոշումը Աֆղանստանի հանդեպ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրներն ու գործընկերները համաձայնվել են ավելի մեծ թվով զորուժ գործուղել Աֆղանստան:
Associated Press- ի հաղորդման համաձայն՝ Յենս Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների նիստում ասել է.-«ՆԱՏՕ-ն կքննարկի Աֆղանստան զորուժ ոգործուղելու հարցը»:
Հինգշաբթի օրը Բրյուսելում կայացած նիստում ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարները քննարկել են Աֆղանստանի պատերազմում հաղթելու և հետագա քայլերը ձեռնարկելու հարցերը:
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ երեք հազար հավելյալ զորուժ է գործուղելու Աֆղանստան: Այսպես Աֆղանստանում տեղակայված արևմտյան ուժերի թիվը կհասնի 16 հազար զինծառայողի:
ՆԱՏՕ-ի հրամանատարության կազմում նաև ծառայում են որոշ թվով աֆղանցի զինծառայողներ: