ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի դիրքորոշումը Աֆղանստանի հանդեպ
https://parstoday.ir/hy/news/world-i75916-ՆԱՏՕ_ի_գլխավոր_քարտուղարի_դիրքորոշումը_Աֆղանստանի_հանդեպ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրներն ու գործընկերները համաձայնվել են ավելի մեծ թվով զորուժ գործուղել Աֆղանստան:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 09, 2017 13:40 Asia/Tehran
  • ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի դիրքորոշումը Աֆղանստանի հանդեպ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրներն ու գործընկերները համաձայնվել են ավելի մեծ թվով զորուժ գործուղել Աֆղանստան:

Associated Press- ի հաղորդման համաձայն՝ Յենս Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների նիստում ասել է.-«ՆԱՏՕ-ն կքննարկի  Աֆղանստան զորուժ ոգործուղելու հարցը»: 

Հինգշաբթի օրը  Բրյուսելում կայացած նիստում ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարները քննարկել են Աֆղանստանի պատերազմում հաղթելու և հետագա քայլերը ձեռնարկելու հարցերը:  

ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ երեք հազար հավելյալ զորուժ է գործուղելու Աֆղանստան: Այսպես Աֆղանստանում տեղակայված արևմտյան ուժերի թիվը կհասնի 16 հազար զինծառայողի: 

ՆԱՏՕ-ի հրամանատարության  կազմում նաև ծառայում են որոշ թվով աֆղանցի զինծառայողներ: