Էրդողանին վիրավորելու համար թուրք լրագրողը դատապարտվել է 21 ամսվա բանտարկության
https://parstoday.ir/hy/news/world-i7594-Էրդողանին_վիրավորելու_համար_թուրք_լրագրողը_դատապարտվել_է_21_ամսվա_բանտարկության
Ermenihaber.am-ի տեղեկացմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով դատարանի առջև կանգնած «BirGün» թերթի խմբագրական խորհրդատու և թղթակից Բարըշ Ինջեն դատապարտվել է 21 ամսվա ազատազրկման:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 10, 2016 07:08 Asia/Tehran
  • Էրդողանին վիրավորելու համար թուրք լրագրողը դատապարտվել է 21 ամսվա բանտարկության

Ermenihaber.am-ի տեղեկացմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով դատարանի առջև կանգնած «BirGün» թերթի խմբագրական խորհրդատու և թղթակից Բարըշ Ինջեն դատապարտվել է 21 ամսվա ազատազրկման:

Վճռի հրապարակումից հետո Ինջեն թեմայի վերաբերյալ Twitter-ում հետևյալ գրառումն է կատարել.

«Մենք նորից դուրս կգանք, կծիծաղենք, կխոսենք: Բայց մեր երեխաները ապագայում նրանց անունները միշտ կհիշեն որպես գողերի, ֆաշիստների»:+

Նշենք, որ լրագրողին առաջադրված մեղադրանքի համար հիմք էր ծառայել նրա հոդվածներից մեկի վերաբերյալ հարուցված քրգործի շրջանակներում գրված ինքնապաշտպանական ելույթը: Նշյալ ելույթում Բարըշ Ինջեն աքրոստիքոսի սկզբունքով գրել էր՝ «Գող Թայիփ» («Hırsız Tayyip»):

pastinfo.am

10/3/2016