Մամուլի տեսություն 10-11-2017
Լիբանանում շատ հարցեր կան Հարիրիի որոշման արդյունքների և Արաբիայում տեղի ունեցած մաքրագործումների գործողության հետ նրա առնչության հետ կապված
Ջամե Ջամ
Le Monde.«Հարիրին Արաբիայում ազատ չէ»
Հարիրիի հրաժարականից հետո Լիբանանի անորոշ իրավիճակի մասին ֆրանսական Le Monde օրաթերթը գրել է.«Լիբանանում շատ հարցեր կան Հարիրիի որոշման արդյունքների և Արաբիայում տեղի ունեցած մաքրագործումների գործողության հետ նրա առնչության հետ կապված»:
Հղում անելով լիբանանցի մի առևտրականի, օրաթերթը նաև գրել է , որ պարզ է , որ Հարիրին Արաբիայում ազատ չէ:
Դա այն դեպքում, երբ Ֆրանսիայի ԱԳ նախարարն ասել է.«Իմ կարծիքով Հարիրին Արաբիայում ազատ է և նրա նկատմամբ ոչ մի սահմանափակում չկա: Ֆրանսիայի ԱԳ նախարարը նաև նշել է , որ Արաբիայից երկրի նախագահ ՝ Էմանուել Մաքրոնի վերադարձից հետո, ինքը Աբուդաբի է ուղևորվելու:
Ջամե Ջամ
Մաքրոն.«Չենք ընդունում Իրանի նկատմամբ Արաբիայի թունդ հայտարարությունը»
Ֆրանսիայի նախագահ ՝ Էմանուել Մաքրոնն ասել է.«Արաբիան Իրանի նկատմամբ թունդ է արտահայտում: Մենք չենք ընդունում նման դիրքորոշում, սակայն իմ կարծիքով տարածաշրջանի կայունությունը պահպանելու համար, կարևոր է Արաբիայի հետ համագործակցելը»:
Դիտորդների համոզմամբ, Բեն Սալմանը, ում երկրի քաղաքականությունը ձախողել է Եմենում, Սիրիայում, Իրաքում ու Լիբանանում , այժմ փորձում է Դոնալդ Թրամփի կառավարության աջակցությամբ, Արաբիայում փափուկ հեղաշրջման միջոցով և կոռուպցիայի դեմ պայքարի պատճառաբանությամբ պահպանել իր իշխանությունը: Լիբանանցիների համոզմամբ, այդ քաղաքականությամբ է սաուդցի արքայազնը Լիբանանի վարչապետին հարկադրել հրաժարվել իր պաշտոնից : Նա ձերբակալված է Արաբիայում: Ֆրանսիայի նախագահը հայտնել է, որ հարիրիի հետ կապի մեջ է եղել և նա Ֆրանսիա փոխադրվելու ցանկություն չի հայտնել:
Ֆրանսիայի նախագահը կարևորելէ ՀԳՀԾ-ի պահպանումը, սակայն միաժամանակ հայտարարել է, որ Իրանի հրթիռային ծրագիրը մտահոգիչ է: Իրան կատարվելիք իր այցը Մաքրոնը համարել է տարածաշրջանում կայունության ու անվտանգության պահպանմանն ուղղված տարածաշրջանային բոլոր կողմերի հետ բանակցելու շրջանակում արված քայլ:
Շարղ
Թրամփ.«Կարգավորելու ենք ամեն ինչ»
Մինչ Հարավային Կորեա մեկնումը, Դոնալդ Թրամփը խոստացել է , որ ինքը և Սեուլի կառավարության ղեկավարը կարգավորելու են ամեն ինչ: Իսկ ավելի վաղ նույն ինքը ԱՄՆ նախագահը Հարավային Կորեայի նախագահին մեղադրել էր հանդարտ քաղաքականություն որդեգրելու մեջ, քանի որ վերջինս պաշտպանել էր Հյուսիսային Կորեայի հետ բանակցություններ վարելու միտքը:
Այնուամենայնիվ Սեուլին մտահագում է Փխենյանի թիրախում հայտնվելու վտանգը: Հարավային Կորեայի նախագահը Թրամփին խնդրել է առանց նախկին համադրումների , Հյուսիսային Կորեայի դեմ ոչ մի քայլ չանել: Հարավային Կորեայի ժողովուրդը սակայն այլ կերպ է տրամադրված ԱՄՆ նախագահի նկատմամբ: Վերջին օրերին այդ երկրում Թրամփին կողմ և դեմ ցույցեր են անցկացվել: Կորեացիները հայտնել են, որ իրենց կյանքն էլ ամերիկացիների կյանքի նման թանկ է և նրանց սարսափեցնում է պատերազմի հեռանկարը: Թրամփը ելույթ է ունեցել հարավային Կորեայի խորհրդարանում, սակայն հրաժարվել է այցելել երկու կորեաների միջև գտնվող ոչ-ռազմական տարածքն, ինչն արել էին ԱՄՆ նախկին նախագահները :
Համշահրի
Մոգերինին ընդգծել է միջուկային համաձայնության պահպանումը
Ֆեդերիկա Մոգերինին նշել է.«Եվրամիությունը վստահանալու է, որ միջուկային համաձայնության բոլոր կողմերը հարգելու են ՀԳՀԾ-ն»:
Ուզբեկստանում Կենտրոնական Ասիայում անվտանգության ու կայուն զարգացման միջազգային համագումարում ունեցած ելույթում, Եվրամիության արտաքին քաղաքականության հանձանակատարն ասել է.«Այդ համաձայնությունը կարևոր ձեռքբերում էր և՛ Եվրոպայի մասշտաբով , և՛ միջազգային բազմակողմանի դիվանագիտության համար»:
Ալիք
Իրաքի վարչապետ .«Եթե քրդական «փեշմարգա»-ն նախահարձակ լինի, ապա ոչ միայն կպարտվի, այլև որևէ ապահով թաքստոց չի գտնի»
Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հայտարարել է, որ եթե քրդական «փեշմերգա» ուժերը նախահարձակ լինեն, ապա ոչ միայն կպարտվեն, այլև որևէ ապահով թաքստոց չեն կարողանա գտնել Իրաքի տարածքում, գրում է Sputnik-ի թուրքական ծառայությունը:
Աբադին շեշտել է, որ որոշ ժամանակ առաջ վիճելի տարածքներում իրենց իշխանությունը հաստատած քրդական ուժերն այստեղ իրենց դիրքերն էին ամրապնդել երբեմն ուժի կիրառմամբ, երբեմն էլ օգտվելով երկրի անկայուն վիճակից ու տվյալ տարածքներում որևէ ուժի գերակայության բացակայությունից:
«Իրաքյան Քրդստանի իշխանությունները պետք է կարողանային ղեկավարել «փեշմերգա»-ին, բայց չեն կարողանում», - հավելել է Իրաքի վարչապետը՝ նշելով, որ այժմ վիճելի տարածքների մեծ մասն իրենց ձեռքում է:
Օրեր առաջ Իրաքի խորհրդարանը նոր որոշում է ընդունել Քիրքուքի և այլ վիճելի տարածքների հետ կապված: Ըստ ընդունած որոշման՝ Իրաքի բանակից բացի որևէ այլ ռազմական ուժ իրավունք չունի մուտք գործել կամ դիրքեր հաստատել տվյալ շրջաններում:
news.am
Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունների վատթարացո՞ւմ, թե՞ ջերմացում․ թուրքագետի դիտարկումը
Հեղինակ՝ Անդրանիկ Իսպիրյան
ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրվելը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մոտ հույսեր էր արթնացրել, որ ԱՄՆ-ի հետ հարաբերություններն ի վերջո կկարգավորվեն, սակայն հարաբերությունները ոչ միայն չկարգավորվեցին, ավելին, ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների պատմության ամենասկանդալային փուլն ապրեցին։
Թեեւ Օբաման հեռացավ ասպարեզից, սակայն ԱՄՆ-ում Թուրքիայի համար գլխացավանք Ֆեթուլլահ Գյուլենը դեռ հանգիստ ապրում է Փենսիլվանիայում, իսկ ամերիկյան դատարանում էլ շարունակվում է Էրդողանի մտերիմ գործարար Ռեզա Զարրաբի դատավարությունը, որտեղ նա մեղադրվում է ամերիկյան պատժամիջոցները շրջանցելու, խոշոր կոռուպցիոն գործարքների, խոշոր չափերի մաքսանենգության մեջ։ Այստեղ
Թուրքիայի համար սարսափելին այն է, որ Ռեզա Զարրաբի գործում շրջանառվում է նաեւ Էրդողանի անունը։
Սա դեռ վերջը չէ։ Թրամփի վարչակազմը շարունակեց Սիրիայի քրդերին աջակցելու Օբամայի քաղաքականությունը։ Դա դադարեցնել տալու թուրքական իշխանությունների բոլոր քայլերը դատապարտվեցին անհաջողության։ Ավելին, աջակցությունը նոր թափ է հավաքում։
Սակայն դա էլ ամենը չէր։ Մայիսին Էրդողանի վաշինգտոնյան այցի ժամանակ նրան ուղեկցող թիկնապահները հարձակվում են նրա այցի դեմ բողոքի ակցիա իրականացնող քրդերի վրա եւ բազմաթիվ լրատվամիջոցների տեսախցիկների ներկայությամբ սկսում են ծեծել ցուցարարներին։ Ամերիկյան ոստիկանությունը ոչ միայն ձերբակալում է Էրդողանի երկու թիկնապահներին, այլ մնացածի նկատմամբ էլ հետախուզում է հայտարարում։ Սա արդեն Էրդողանին բավականին անհարմար դրության մեջ գցեց։
Ամերիկյան այս քայլերին Թուրքիան կարողանում է միայն Թուրքիայում ԱՄՆ հյուպատոսության մի քանի աշխատակցի ձերբակալելով պատասխանել՝ հայտարարելով, թե նրանք առնչություն ունեն Ֆեթուլլահ Գյուլենի հետ։ Սակայն հյուպատոսարանի աշխատակիցներին ազատ արձակելու ԱՄՆ կոչերն անպատասխան մնացին եւ Վաշինգտոնը գնաց ռադիկալ քայլի՝ հայտարարվեց Թուրքիայի տարածքում ոչ ներգաղթային վիզաների դադարեցման մասին։
Նման զարգացումների համատեքստում ԱՄՆ է մեկնում Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը։ Նրա ուղեւորության օրակարգի առանցքային հարցերն են՝ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնում, Ռեզա Զարրաբի դատավարության կասեցում, Սիրիայի քրդերին ռազմական աջակցության դադարեցում եւ իհարկե վիզաների տրամադրման հարցի կարգավորում։
ԱՄՆ-ում Թուրքիայի վարչապետն արդեն հասցրել է հանդիպել ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի հետ։ Հայտնի է, որ հենց Բինալի Յըլդըրըմի օրակարգային թեմաների շուրջ էլ եղել է խոսակցությունը սակայն արդյունքը կարծես կրկին զրոյական է։
ԱՄՆ-ի կողմից արդեն հայտարարություն է եղել, որ Թուրքիան երաշխավորել է, որ այսուհետ իրենց աշխատակիցներին ձերբակալելու դեպքում իրենց պետք է տեղյակ պահեն, եւ այդ համատեքստում Թուրքիայում ԱՄՆ հյուպատոսական ներկայացուցչությունները սկսել են սահմանափակ քանակով ոչ միգրացիոն վիզաների դիմումների ընդունումը։
Մայք Փենսի հետ հանդիպումից հետո հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ը շարունակելու է աջակցությունը Սիրիայի քրդերին, իսկ Գյուլենի արտահանձման կամ մյուս թեմաների վերաբերյալ քար լռություն է։ Կարելի է ենթադրել, որ եթե դրական զարգացում լիներ, թուրքական կողմը հատուկ դիվանագիտական «անանուն խողովակներով» լրատվամիջոցներին կհայտներ վարչապետի գրանցած հաջողության մասին։
Փաստորեն ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների ամենալարված փուլը կարելի է անցած համարել եւ ներկայում ԱՄՆ-ը Թուրքիային սահմանափակ հնարավորություն է տվել շփման համար։
1in.am
Մակրոնն անսպասելի այցով ժամանել է Սաուդյան Արաբիա
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարճատև, անսպասելի այցով ժամանել է Սաուդյան Արաբիա։
Al Mayadeen հեռուստաալիքի հաղորդմամբ՝ Էր-Ռիադի միջազգային օդանավակայանում նա ներկայում բանակցություններ է անցկացնում սաուդցի գահաժառանգ արքայազն Մուհամմադ բեն Սալմանի հետ։
Ավելի վաղ Դուբայում՝ ԱՄԷ այցի արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ, Մակրոնը հայտարարել էր, որ մտադիր է գահաժառանգի հետ քննարկել նրա վերջին ներքաղաքական որոշումները, ինչպես նաև սաուդա-իրանական դիմակայությունն ու իրավիճակը Լիբանանում։
Հաղորդվում է, որ Մակրոնը որոշել է ժամանել Էր-Ռիադ՝ Եմենից Սաուդյան Արաբիայի ուղղությամբ հրթիռի արձակման միջադեպից հետո։ Հստակեցվում է, որ Ֆրանսիայի նախագահը մտադիր է քննարկել Իրանի շուրջ իրավիճակը։
Բեյրութը դիմել է Փարիզին միջնորդի դերով հանդես գալու և վարչապետ Սաադ Հարիրիի ճակատագիրը պարզելու խնդրանքով, ով գտնվում է Էր-Ռիադում։ Կառավարական աղբյուրի տվյալներով՝ լիբանանյան կողմը տեղեկություն ունի այն մասին, որ Հարիրին, ով ունի Սաուդյան Արաբիայի քաղաքացիություն, ձերբակալվել է թագավորության իշխանությունների կողմից և գտնվում է տնային կալանքի տակ։