Թրամփը և Պուտինը հանդիպումից հետո համատեղ հայտարարությամբ են հանդես եկել
Վիետնամում Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում հանդիպումից հետո ԱՄՆ-ի և ՌԴ նախագահներ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը համատեղ հայտարարությամբ են հանդես եկել: Գրում է Russian.rt.com-ը:
Մասնավորապես, առաջնորդներն ընդգծել են Սիրիայում «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորմանը պարտության մատնելու վճռականությունը, ինչպես նաև զինված խմբավորմանը լիակատար ջախջախման համար համատեղ ջանքերը շարունակելու անհրաժեշտությունը: Միևնույն ժամանակ, Պուտինը և Թրամփը նշել են, որ սիրիական հակամարտությունը ռազմական լուծում չունի և վերահաստատել ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 2254 բանաձևի համաձայն Սիրիայի ինքնիշխանության, անկախության, միասնության և տարածքային ամբողջականությանը հակվածությունը: Ավելի վաղ ՌԴ նախագահի մամլուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը բացահայտել էր գագաթնաժողովի շրջանակներում Պուտինի և Թրամփի միջև կայացած հանդիպման թեման:
Ankakh.com