Մամուլի տեսություն 11-11-2017
https://parstoday.ir/hy/news/world-i75995-Մամուլի_տեսություն_11_11_2017
«Հարիրիի հրաժարականի տեքստի նույնիսկ մի բառն ինքը չի գրել: Դա ամբողջությամբ սաուդական ռեժիմի թելադրանքն էր»-ասել է Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղար ՝ Սեյյեդ Հասան Նասրոլլահը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 11, 2017 12:05 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  11-11-2017

«Հարիրիի հրաժարականի տեքստի նույնիսկ մի բառն ինքը չի գրել: Դա ամբողջությամբ սաուդական ռեժիմի թելադրանքն էր»-ասել է Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղար ՝ Սեյյեդ Հասան Նասրոլլահը:

Իրան

Հարիրին տնային կալանքի մեջ է

 

«Հարիրիի հրաժարականի տեքստի նույնիսկ մի բառն ինքը չի գրել: Դա ամբողջությամբ սաուդական ռեժիմի թելադրանքն էր»-ասել է Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղար ՝ Սեյյեդ Հասան Նասրոլլահը:

«Ռիադը Թելավիվից ուզել է միլիարդավոր դոլարների դիմաց հարձակվել Լիբանանի վրա»ասել է նա: Նասրոլլահի համոզմամբ, դրա պատճառը եղել է այն, որ սաուդցիներին զայրացրել են Սիրիայում և Եմենում իրենց կրած պարտությունները: Սեյյեդ Հասան նասրոլլահը հավաստել է.«Հարիրին Արաբիայում տնային կալանքի մեջ է : Նա երկիր վերադառնալու իրավունք չունի: Սաուդցիները նպատակ ունեն նոր վարչապետի ընտրել և պարտադրել Լիբանանից: Այդ հարցում նրանք նույնիսկ «Ալ-Մոսթաղբալ» շարժման հետ չեն խորհրդակցել : Հավանական է, որ երբ Հարիրին վերադառնա երկիր, Հեզբոլլահի դեմ նոր պատերազմ սկսի»:

Հեզբոլլահի գլխավոր քարտուղարն անօրինական է համարել Սաադ Հարիրիի հրաժարականը, նշելով.«Լիբանանում գործող կառավարությունն օրինական է : մենք չենք ընդունելու ոմանց կողմից նոր վարչապետ ներկայացնելու համար խորհրդարանական բանակցությունների հրավերը, քանի որ մեր կառավարությունն օրինական է»:

Լիբանանում ԻԻՀ-ի ներկայության մասին հայտարարություններին, Հասան Նասրոլլահն ասել է.«Իրանը Լիբանանում ազդեցություն ունի, սակայն նրա հարցերին չի միջամտում: Նույնը չենք ասի Արաբիայի դեպքում: Նա միջամտում է Լիբանանի գործերին»:

 

Էըթեմադ

Ավետաբեր հաղթանակներ ՝ Սիրիայում

 

Սիրիայում ԻԼԻՊ-ին ոչնչացնելու գործում հաղթանակները ձեռք են բերվել Սիրիայի կառավարության ու բանակի հետ ԻԻՀ-ի, Ռուսաստանի և Հեզբոլլահի համագործակցության ու դաշնակցության արդյունքում: Ձեռքբերված հաջողությունը պայմանավորված էր նաև Իրանի և Ռուսաստանի միջև ռազմական համագործակցությամբ: Մյուս կողմից, Սիրիայի բանակը նոր առաջընթաց է ունեցել այդ երկրում ԻԼԻՊ-ի դեմ պայքարի դաշտում և դա ավետաբեր ու ուրախալի փաստ է:

ԻԼԻՊ-ի կործանումից հետո Սիրիայի ապագայի մասին պետք է ասել, որ այդ երկրի կառավարության համաձայնությամբ այդ երկրում ներկա Իրանի, Ռուսաստանի և Հեզբոլլահի ուժերից բացի, մյուսների ներկայությունն անօրինական է և պետք է հեռանան Սիրիայի տարածքից: Ահաբեկիչների դեմ պայքարի պատճառաբանությամբ որևէ հայտարարություն ընդունելի չէ, քանի որ Սիրիայի կառավարությանը հաջողվել է նրանց ամբողջությամբ հանել երկրից: Ոչնչացվել է ահաբեկչության ԻԼԻՊ-ի մասը, մնացել է միայն այն տարածքը, որը «Ալ-Նոսրա» ճակատի ուժերի վերահսկողության տակ է:

Ահաբեկչության դեմ այս շարունակական պայքարում Իրանը և Ռուսաստանը մնալու են Սիրիայի կառավարության ու բանակի կողքին, քանի որ առանց Իրանի և Ռուսաստանի օգնության, հնարավոր չէր լինի արդյունավորել ԻԼԻՊ-ի դեմ պատերազմը և ապագայում ևս հնարավոր չի լինելու արմատախիլ անել ահաբեկիչներին ՝ եթե չլինեն Իրանի և Ռուսաստանի օգնությունները: ԻԻՀ-ը մշտապես հայտարարել է, որ հարգում է Սիրիայի տարածքային ամբողջականությունը և ժողովրդի ինքնորոշման իրավունքը, իսկ երկրի ճգնաժամը հնարավոր կլինի կարգավորել միմիայն քաղաքական ճանապարհներով և սիրիական տարբեր խմբերի միջև երկխոսության շնորհիվ:

 

Թեջարաթ

Brexit-ը կոտրեց բրիտանական քաղաքականությունը

 

Պատմության ընթացքում Բրիտանիան միշտ էլ վարել է արդյունավետ քաղաքականություն: Brexit-ից հետո սակայն, երկրում լարված իրավիճակ է տիրում: Իրավիճակի վերահսկողությունը դուրս  է եկել Բրիտանիայի կառավարության ու խորհրդարանի ձեռքից: Պատգամավորների մեկ մասը համոզված է, որ Brexit-ը սխալ որոշում էր , սակայն պարտավոր են հարգել այն քանի որ դա «ժողովրդի կամք»-ն է եղել : Այստեղ ժողովրդավարության հավասարակշռությունը զիջում է մեծամասնության հանրաքվեի արդյունքներին: Նման դեպք Գերմանիայում տեղի ունեցավ 30-ականներին: Պահպանողական բրիտանացիները տարակարծիք են Կանաչ մայրցամաքի հետ կապերը շարունակելու հարցում: Դիվանագետները կարծում են, որ Brexit-ը ոչնչացնելու է արտերկրում Բրիտանիայի ազդեցությունը:

 

 

Ալիք

Լիբանանի նախագահը Սաուդյան Արաբիայից բացատրություն է պահանջել վարչապետ Հարիրիի հրաժարականի առնչությամբ

 

Լիբանանի նախագահ Միշել Աունը հայտնել է Սաուդյան Արաբիայի գործերի հավատարմատարին, որ Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին պետք է վերադառնա երկիր՝ հավելելով, որ Սաուդյան Արաբիայում գտնվելու ընթացքում վարչապետի պաշտոնից նրա հրաժարականի հանգամանքներն անընդունելի են: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով նախագահական աղբյուրների:

Աղբյուրների փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիայի գործերի հավատարմատար Վալիդ ալ Բուխարիի հետ հանդիպման ժամանակ Աունը մտահոգություն է հայտնել Հարիրիի հրաժարականի հանգամանքների առնչությամբ և պարզաբանում պահանջել:

Օրեր առաջ Էր Ռիադում գտնվող Լիբանանի վարչապետ, սուննի քաղաքական առաջնորդ Սաադ Հարիրին անսպասելի հրաժարական էր տվել՝ հայտարարելով, որ վախենում է իր կյանքի համար: Իր հրաժարականի խոսքում Հարիրին մասնավորապես մեղադրել էր Իրանին և լիբանանյան «Հեզբոլլահին» արաբական երկրների միջև վեճ գցելու համար և ասել, որ վախենում է իր դեմ մահափորձից: Սաուդյան Արաբիան և Իրանը միմյանց նկատմամբ մեղադրանքներ են հնչեցրել Լիբանանում և տարածաշրջանում անկայունություն հրահրելու վերաբերյալ:

Լիբանանի իշխանությունները կարծում են, որ Հարիրին պահվում է Սաուդյան Արաբիայում: Լիբանանի կառավարության երկու բարձրաստիճան պաշտոնյա հայտնել են, որ Էր Ռիադը պատանդ է պահում Լիբանանի վարչապետին, իսկ երրորդ աղբյուրը հայտնել է Reuters գործակալությանը, որ Սաուդյան Արաբիայի իշխանությունները հրահանգել են Հարիրիին հրաժարական տալ և նրան տնային կալանքի են ենթարկել:

 

 

news.am

Newsweek. Սաուդյան Արաբիան պատրաստվում է Լիբանանի դեմ պատերազմի՞

 

Լիբանանում հասունացող հակամարտության մտավախությունները ծագեցին նոյեմբերի 9-ին՝ այն բանից հետո, երբ արաբական պետությունները, հետեւելով Սաուդյան Արաբիայի օրինակին, իրենց քաղաքացիներին կոչ արեցին անհապաղ լքել Լիբանանը, որի նախկին վարչապետը «հավանաբար իր կամքին հակառակ» գտնվում է Էր Ռիադում։ Այս մասին Newsweek–ում լույս տեսած հոդվածում գրում է Թոմ Օ՛Քոնորը։

Նրա խոսքով՝ Լիբանանում մրցակցող ազգայնական եւ միջազգային շահերի միջեւ ուժերի բալանսը վտանգավոր կերպով սասանվեց, երբ վարչապետ Սաադ Հարիրին Սաուդյան Արաբիա կատարած այցելության ժամանակ հանկարծակի հայտարարեց իր հրաժարականի մասին։

Հարիրին Լիբանանի եւ Սաուդյան Արաբիայի քաղաքացի է, նրա կուսակցությունը՝ «Շարժում հանուն ապագայի», սուննիական շարժում է, որին աջակցում է Սաուդյան Արաբիան։ Հարիրին հայտարարել է, որ վախենում էր իր կյանքի համար, քանի որ իր դեմ շիական «Հիզբոլլահը» եւ Իրանը, ենթադրաբար, դավադրություն են կազմակերպել։

«Չնայած այն հանգամանքին, որ Լիբանանի բանակը հերքել է այդ դավադրությունը, Սաուդյան Արաբիան այն Լիբանանի կառավարության կողմից պատերազմի ակտ է հայտարարել եւ արդեն հինգշաբթի պահանջել է, որ իր քաղաքացիներն անմիջապես լքեն երկիրը։ Համանման հայտարարություններ են արել նաեւ Բահրեյնը, Քուվեյթն ու ԱՄԷ–ն»,– գրում է հեղինակը։

Վերլուծաբանը նշում է, որ վերջին նորությունները կասկածներ են  հարուցում Հարիրիի տեղաշարժի ազատության կապակցությամբ։ Նա հիշեցրել է, որ 4 անհայտ պաշտոնյաներ, որոնց խոսքը հինգշաբթի մեջբերել էր Reuters–ը, ենթադրում էին, որ Հարիրիի ազատությունը Սաուդյան Արաբիայի ձեռքում է։

Մինչ այդ լիբանանյան լրատվամիջոցները հայտնում են, որ վարչապետի շքեղ օդանավը վերադարձել է Բեյրութի միջազգային օդանավակայան, իսկ Al Jadeed TV–ն հայտնում է, որ  Հարիրիի օդանավը, իրոք, վերադարձել է, բայց առանց վարչապետի։

Թե՛ ԵՄ–ն, թե՛ ԱՄՆ–ն հաստատել են իրենց աջակցությունը Լիբանանին, ընդ որում, հեռավորություն պահպանելով Սաուդյան Արաբիայի ավանդական դաշնակցից։ Հինգշաբթի լարվածության սրմանը զուգահեռ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարեց Սաուդյան Արաբիա այցելության մասին։

Մինչ «Հիզբոլլահի» մեդիա գրասենյակի ներկայացուցիչը Newsweek–ի  հետ զրույցում հայտնել էր, որ կուսակցությունը չի վախենում առաջիկա ռազմական հակամարտությունից, «Հիզբոլլահի» ներկայացուցիչ Հասան ֆադլալլահը խորհրդարանում հայտնել էր, որ Սաուդյան Արաբիան պետք է դադարի միջամտել տարածաշրջանի ներքին գործերին եւ վերջ դնի տարածաշրջանի ժողովուրդների դեմ ագրեսիային։