Լավրովն Ուկրաինայի հարցով հեռախոսազրույց է ունեցել Պան Գի Մունի հետ
https://parstoday.ir/hy/news/world-i760-Լավրովն_Ուկրաինայի_հարցով_հեռախոսազրույց_է_ունեցել_Պան_Գի_Մունի_հետ
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հետ, որի ժամանակ քննարկվել է ուկրաինական ճգնաժամի կարգավորումը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 22, 2016 15:42 Asia/Tehran
  • Լավրովն Ուկրաինայի հարցով հեռախոսազրույց է ունեցել Պան Գի Մունի հետ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հետ, որի ժամանակ քննարկվել է ուկրաինական ճգնաժամի կարգավորումը։

Այս մասին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ում՝ փոխացնում է RIA Novosti-ն։ Զրույցը կայացել է ռուսական կողմի նախաձեռնությամբ՝ Ուկրաինայում ճգնաժամի կարգավորման տարբեր ասպեկտների քննարկման համար։

Ինչպես նշել են ՌԴ ԱԳՆ-ում, բանակցությունների ընթացքում ընդգծվել է միջազգային հանրության բոլոր գործողությունները ՄԱԿ-ի ԱԽ 2202 բանաձևին համապատասխանեցնելու անհրաժետությունը, որով հավանություն է տրվել 2015-ի փետրվարի 12-ին Մինսկում ձեռք բերված պայմանավորվածություններին։ Խոսքը վերաբերում է Կոնտակտային խմբի, ԵԱՀԿ հատուկ առաքելության և Նորմանդական քառյակի կենտրոնական դերին։

Հունվարի 19-ին հաղորդվել էր, որ Ուկրաինան ՄԱԿ-ի ԱԽ-ին զեկուցել է Դոնբասում հակամարտության սրման մասին։

Ավելի վաղ Մինսկում կողմերը պայմանավորվել էին հին Նոր տարվա կապակցությամբ հրադադարի նոր փորձի շուրջ, սակայն այդ ժամանակվանից ի վեր հակամարտության գոտում գնդակոծության դեպքերը միայն հաճախացել էին: