Լավրովն Ուկրաինայի հարցով հեռախոսազրույց է ունեցել Պան Գի Մունի հետ
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հետ, որի ժամանակ քննարկվել է ուկրաինական ճգնաժամի կարգավորումը։
Այս մասին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ում՝ փոխացնում է RIA Novosti-ն։ Զրույցը կայացել է ռուսական կողմի նախաձեռնությամբ՝ Ուկրաինայում ճգնաժամի կարգավորման տարբեր ասպեկտների քննարկման համար։
Ինչպես նշել են ՌԴ ԱԳՆ-ում, բանակցությունների ընթացքում ընդգծվել է միջազգային հանրության բոլոր գործողությունները ՄԱԿ-ի ԱԽ 2202 բանաձևին համապատասխանեցնելու անհրաժետությունը, որով հավանություն է տրվել 2015-ի փետրվարի 12-ին Մինսկում ձեռք բերված պայմանավորվածություններին։ Խոսքը վերաբերում է Կոնտակտային խմբի, ԵԱՀԿ հատուկ առաքելության և Նորմանդական քառյակի կենտրոնական դերին։
Հունվարի 19-ին հաղորդվել էր, որ Ուկրաինան ՄԱԿ-ի ԱԽ-ին զեկուցել է Դոնբասում հակամարտության սրման մասին։
Ավելի վաղ Մինսկում կողմերը պայմանավորվել էին հին Նոր տարվա կապակցությամբ հրադադարի նոր փորձի շուրջ, սակայն այդ ժամանակվանից ի վեր հակամարտության գոտում գնդակոծության դեպքերը միայն հաճախացել էին: