Եվրոպացի պաշտոնատար. ԵՄ-ն Իրանին շրջափակման ենթարկելու մտադրություն չունի
ԵՄ գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացման կոմիսար Ֆիլ Հոգանն ասել է. «Եվրոպական որևէ երկիր ԻԻՀ-ին շրջափակման ենթարկելու մտադրություն չունի»:
Ֆիլ Հոգանը շաբաթ գիշեր ԻՌՆԱ-ի հետ զրույցի ժամանակ պատասխանելով այն հարցին, թե ԱՄՆ-ի կողմից ՀԳՀԾ-ն ոտնահարվելու դեպքում, արդյոք ԵՄ-ն հավանական ճնշումների ներքո շրջափակումներ կգործադրի Իրանի դեմ, ասել է. «ԵՄ-ն նպատակ ունի մինչ այսօր ցուցաբերված համագործակցությունը նույն եղանակով շարունակել և Իրանի հետ ԵՄ-ի համագործակցության և այդ կապակցությամբ պարտավորությունների իրագործման ուղղությամբ որևէ կասկած գոյություն չունի»:
«ԵՄ-ն շարունակում է պաշտպանել ՀԳՀԾ-ն և այդ կապակցությամբ մշտապես խորհրդակցել է ամերիկյան կողմի հետ»,-հավելել է ԵՄ գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացման կոմիսարը:
Ֆիլ Հոգանը նաև անդրադարձել է գյուղատնտեսության բնագավառում Իրանի հետ ԵՄ-ի համագործակցությանը: «ԵՄ-ն նպատակ ունի գյուղատնտեսության բնագավառում ընդլայնել ԻԻՀ-ի հետ իր համագործակցությունը». ասել է նա:
Եվրոպացի գործարարների 70 հոգանոց պատվիրակությունը ԵՄ-ի գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացման նախարար Ֆիլ Հոգանի գլխավորությամբ, շաբաթ օրը ժամանել է Թեհրան: