Մամուլի տեսություն 12-11-2017
Իրաքի Քրդստանը փորձում էր հանրաքվեի միջոցով օգտվել ժողովուրդների ինքնորոշման իրավունքից: Այդ իրավունքը պաշտպանվում է ՄԱԿ-ի կողմից:
Շարղ
Քրդստանի անկախության փորձի ձախողման պատճառները
Իրաքի Քրդստանը փորձում էր հանրաքվեի միջոցով օգտվել ժողովուրդների ինքնորոշման իրավունքից: Այդ իրավունքը պաշտպանվում է ՄԱԿ-ի կողմից: Պարզ է , որ այդ իրավունքն անկախ իրավական կամ միջազգային հիմքներից, ի վերջո չի կարող տարածաշրջանային ու միջազգային հակամարտություններից անկախ դիտվել և իրականացվել պատմական որոշակի պահի: Ամեն իրավունք ունի գործադրման երաշխիքի կարիք: Առանց իրավունքի և այն իրականացնելու միջև բալանսի բացակայությամբ, դա փաստորեն անիմաստ է դառնում: Քրդստանի հարցում, Բարեզանին իր հույսը կապել էր ներքին ու արտաքին երկու գործոնների հետ: Ներքին հարցերի առումով, Բարեզանին մի քանի խնդիրներ ուներ ՝ առաջինը նախագահական ու խորհրդարանական ընտրությունների անցկացումն էր, քանի որ նրա նախագահության շրջանն ավարտվել էր 2015 թվականին: Իսկ մյուսը ՝ Արբիլի և Սուլեյմանիեի միջև հակամարտության շարունակումն էր:
Իսկ միջազգային մասշտաբով, Բարեզանին ենթադրում էր, որ կարելի է հույս դենլ Իրանի և Թուրքիայի միջև հակասությունների վրա: Քանի որ այդ երկու երկրներն Իրաքում մեծ շահեր ունեն և մրցակցում են իրար հետ: Բարեզանին ենթադրում էր, որ կարող է այդ հակասությունը ծառայեցնել իր շահերին: Սակայն դա սխալ հաշվարկ էր:
Ղոդս
Սաուդցիների խաղը և ամերիկա-սիոնիստական նոր դավադրությունը
Տարածաշրջանում լարվածություն ստեղծելը ԱՄՆ-ի և Իսրայելի դավն է, որին մասնակցում են սաուդցիները: Սակայն տարածաշրջանում իսլամական զարթոնքի և դժգոհության ալիքի շնորհիվ, Իսրայելի դեմ Դիմադրության ազդեցիկ երկրներ՝ ԻԻՀ-ը, Իրաքը, Սիրիան և Լիբանանը, թուլացրել են բռնապետ ռեժիմների հիմքերը: Մյուս կողմից էլ գնալով ամերիկացիները համոզվում են, որ ԻԻՀ-ը տարածաշրջանային որոշիչ դեր ունի: Ուստի սաուդցիները փորձում են ամերիկացիների օգնությամբ ,Իրանի դեմ թշնամական դիրքորոշում ընդունել և իրենց հեղինակությունը գոնե լրատվամիջոցներում կարևոր ներկայացնել:
Ամերիկացիները վարժվել են այն քաղաքականությանը, որ լարվածություն առաջացնելով, իրականացնեն իրենց քաղաքականությունը: Այդ խաղում իրենց օգնում են սաուդցիները : Իրաքի Քրդստանում նրանց հաշվարկները սխալ են եղել, իսկ այսօր դիմել են հաջորդ քայլին ՝ Սաադ Հարիրիին հրապարակ հանելով: Դա էլ ի դերև է անցնելու, որովհետև Լիբանանի ներքին պայմաններն այլ են և չեն բխում Իսրայելի շահերից:
Թեջարաթ
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների նորմալացման երկար ուղին
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների սառեցման գործընթացը դադարեցվել է, սակայն մինչև հարաբերությունների ամբողջական նորմալացումը դեռ երկար ճանապարհ կա անցնելու: Նոյեմբերի 9-ին ԱՄՆ նախագահի տեղակալ Մայք Փենսը Սպիտակ տնում հյուրընկալել էր Թուրքիայի վարչապետ Բինալ Յըլդըրիմին : Քննարկումների շնորհիվ, հաջողվեց ինչ-որ չափով մեղմել վերջին ամիսներին առաջացած լարվածությունը: Երբ ԱՄՆ-ը դադարեցրեց Թուրքիայի քաղաքացիներին վիզայի տրամադրումը, իրավիճակն ավելի լրջացավ: ՆԱՏՕ-ի անդամ երկու երկրի մինչև ծանր շրջան է եղել 1964 թվականից մինչև 2003 թվականը: Բոլոր խնդիրները վերաբերում էին դիվանագիտական ու անվտանգության ոլորտներին: Այսօր թնջուկն ավելի է խճճվել: Թուրքիան դժգոհ է ԱՄՆ-ից ՝ Ֆաթհուլլահ Գյուլենին չարտահանձնելու համար: Դրա դիմաց Վաշինգտոնում մեծ թվով քաղաքական գործիչներ Էրդողանի մասին դրական կարծիք չունեն: Դա պայմանավորված է գյուլենականների ազդեցությամբ: Երկու երկրի հարաբերությունները թունավորում են ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում Ժողովրդական պաշտպան միավորների հետ սիրիացի քրդերի և ԱՄՆ-ի գործընկերությունը: Վաշինգտոնն այդ համագործակցությունն ընկալում է որպես ԻԼԻՊ-ին ոչնչացնելու համար մարդուժ վարձելու գործարք: Այսօր ԱՄՆ-ում ձերբակալված են Թուրքիայի պետական բանկի տնօրեն ՝ Հաքան Աթիլան և Թուրքիայի քաղաքացի ծագումով իրանցի Ռեզա Զարրաբը: Այդ թեման Թուրքիայի վարչապետը քննարկել է ԱՄՆ նախագահի տեղակալի հետ: Փենսը հայտնել է, որ դատարանը քաղաքականությունից անկախ է աշխատում: Ամեն դեպքում ԱՄՆ նախագահի տեղակալի և Թուրքիայի վարչապետի Սպիտակ տնում կայացած հանդիպումը երկու երկրի հարաբերություններում նոր էջ է բացելու:
Ալիք
ԵՄ-ը մտադիր է ընդլայնել գյուղատնտեսության ոլորտում Իրանի հետ համագործակցությունը
Գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացման հարցերով ԵՄ-ի գերագույն հանձնակատար Ֆիլ Հոգանը տեղեկացրել է, որ ԵՄ-ը մտադիր է ընդլայնել գյուղատնտեսության ոլորտում Իրանի հետ համագործակցությունը:
«Հաշվի առնելով Միջուկային գործարքն ու դրա իրագործումը, մենք ցանկանում ենք ընդլայնել գյուղատնտեսության ոլորտում փոխգործակցությունը: Այս կապակցությամբ, մենք կարող ենք գործակցել, հաշվի առնելով գյուղատնտեսական արտադրանքներն ու դրանց սպառողներին»ասել է Ֆիլ Հոգանը, հայտարարելով, որ 12 տարի տևած բանակցությունների արդյունքում հաջողվել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության հասնել, ինչն էլ հնարավորություն է ընձեռում վերականգնել նախկինում առկա հնարավորությունները.«Մտադիր ենք առաջիկա 20 տարվա ընթացքում ընդլայնել մեր փոխգործակցությունը»,նշել է նա:
1in.am
Իսպանիայի վարչապետը ճգնաժամից հետո առաջին անգամ ուղևորվել է Կատալոնիա
Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը կիրակի կայցելի Կատալոնիա՝ առաջին անգամ այն բանից հետո, երբ Մադրիդն ուղիղ կառավարում է մտցրել տարածաշրջանի նկատմամբ։ Այցը տեղի է ունենում մեկ օր անց այն բանից, երբ հարյուր հազարավոր կատալոնացիներ ցույց են անցկացրել՝ ձերբակալված տարածաշրջանային պաշտոնյաների ազատ արձակման պահանջով, հայտնում է AFP-ն։
«Սպասվում է, որ Մարիանո Ռախոյը կժամանի Բարսելոնա տեղի ժամանակով 11.00-ին՝ հաջակցություն «Ժողովրդական կուսակցության»՝ հաջորդ ամիս կայանալիք քվեարկության նախաշեմին»,-ասվում է հաղորդագրությունում։
Նշվում է, որ քաղաքում Ռախոյը հրապարակային ելույթ չի ունենա։
Իսպանիայի վարչապետն այց է իրականացնում Կատալոնիա 2 շաբաթ անց այն բանից հետո, երբ պաշտոնանկ է արել կատալոնացի առաջնորդ Կառլես Պուչդեմոնին, նրա կառավարությանն ու խորհրդարանին, դադարեցրել տարածաշրջանի ինքնավարությունն ու դեկտեմբերի 21-ին նոր ընտրություններ գումարել։