Թուրքիան ավարտել է Ռուսաստանից «Ս-400» համակարգերի գնելու գործընթացը
https://parstoday.ir/hy/news/world-i76045-Թուրքիան_ավարտել_է_Ռուսաստանից_Ս_400_համակարգերի_գնելու_գործընթացը
Թուրքիայի պաշտպանության նախարարը տեղեկացրել է Ռուսաստանից «Ս-400» հակահրթիռային համակարգերի գնման գործընթացի ավարտի մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 12, 2017 14:27 Asia/Tehran
  • Թուրքիան ավարտել է Ռուսաստանից «Ս-400» համակարգերի գնելու գործընթացը

Թուրքիայի պաշտպանության նախարարը տեղեկացրել է Ռուսաստանից «Ս-400» հակահրթիռային համակարգերի գնման գործընթացի ավարտի մասին:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լուրերի ծառայության հաղորդմամբ՝ շաբաթ օրը Թուրքիայի Գիրեսոն նահանգում «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության կենտրոնական կոմիտեի 6-րդ գլխավոր կոնգրեսում ունեցած ելույթում, Նուրեդդին Ջանիքլին  ասել է. «Թուրքիան Ռուսաստանից «Ս-400» համակարգեր է գնել և մտադիր է այն տեղայնացնել»:

Հիշյալ համակարգերն ունեն 1400 կմ. հեռահարություն:

Թուրքիան այն դեպքում է Ռուսաստանից հակահրթիռային համակարգեր գնում, երբ Անկարան ՆԱՏՕ-ի անդամ  է։ Առ այսօր ՆԱՏՕ-ի ավիապաշտպանական համակարգերն էին պաշտպանում այդ երկրին, սակայն Թուրքիայի կառավարությունը հայտարարել է, որ երկիրը պաշտպանելու և սպառազինության գնման համար անկախ է գործելու: