Թուրքիան ավարտել է Ռուսաստանից «Ս-400» համակարգերի գնելու գործընթացը
Թուրքիայի պաշտպանության նախարարը տեղեկացրել է Ռուսաստանից «Ս-400» հակահրթիռային համակարգերի գնման գործընթացի ավարտի մասին:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լուրերի ծառայության հաղորդմամբ՝ շաբաթ օրը Թուրքիայի Գիրեսոն նահանգում «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության կենտրոնական կոմիտեի 6-րդ գլխավոր կոնգրեսում ունեցած ելույթում, Նուրեդդին Ջանիքլին ասել է. «Թուրքիան Ռուսաստանից «Ս-400» համակարգեր է գնել և մտադիր է այն տեղայնացնել»:
Հիշյալ համակարգերն ունեն 1400 կմ. հեռահարություն:
Թուրքիան այն դեպքում է Ռուսաստանից հակահրթիռային համակարգեր գնում, երբ Անկարան ՆԱՏՕ-ի անդամ է։ Առ այսօր ՆԱՏՕ-ի ավիապաշտպանական համակարգերն էին պաշտպանում այդ երկրին, սակայն Թուրքիայի կառավարությունը հայտարարել է, որ երկիրը պաշտպանելու և սպառազինության գնման համար անկախ է գործելու: