Նոյեմբեր 13, 2017 07:34 Asia/Tehran
  • Բողոքի ցույցեր Թրամփի Ֆիլիպիններ կատարած այցի դեմ

Ֆիլիպինների հարյուրավոր քաղաքացիներ բողոքել են ԱՄՆ-ի նախագահի այդ երկիր կատարած այցի դեմ:

Համաձայն «Չանել Նյուզ Ասիա» լրատվական գործակալության հաղորդման, բողոքարարներն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ժամանմանը զուգահեռ, «Թրամփ, շրջափակում» և «Մահ կայսերապաշտ ԱՄՆ-ին» կարգախոսներով պաստառներ կտրելով հանարահավաք են անցկացրել մայրաքաղաք Մանիլայի փողոցներում:

Հաղորդման համաձայն՝ ոստիկանները ցուցարարներին ցրելու համար օգտվել են ջրե փամփուշտներից:

Անցած ուրբաթ օրը նույնպես Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում տեղի ունեցած հակաամերիկյան հանրահավաքի մասնակիցները հակաամերիկյան կարգախոսներ վանկարկելով պահանջեցին չեղարկել Դոնալդ Թրամփի այցը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր տարածաշրջանային ուղևորության վերջին փուլում, Ասիայի արևելյան ու հարավ-արևելյան երկրների տարեկան 31-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով, կիրակի օրը ժամանել է Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլա:

 

Պիտակ