Բոնի համագումարը ՝ Թրամփի բնակլիմայական քաղաքականությունների դեմ բողոքի հարթակ
https://parstoday.ir/hy/news/world-i76066-Բոնի_համագումարը_Թրամփի_բնակլիմայական_քաղաքականությունների_դեմ_բողոքի_հարթակ
Գերմանիայում անցկացվող ՄԱԿ-ի կլիմայական համագումարը դարձել է ԱՄՆ նախագահի քաղաքականությունների դեմ բողոքի հարթակը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 13, 2017 07:01 Asia/Tehran
  • Բոնի համագումարը ՝ Թրամփի բնակլիմայական քաղաքականությունների դեմ բողոքի հարթակ

Գերմանիայում անցկացվող ՄԱԿ-ի կլիմայական համագումարը դարձել է ԱՄՆ նախագահի քաղաքականությունների դեմ բողոքի հարթակը:

«Ալ-Ջեզիրա» հեռուստաընկերության փոխանցմամբ՝ գլոբալ տաքացման գործընթացի մասին 200 երկրի ղեկավարների գագաթնաժողովին առընթեր, հազարավոր ցուցարարներ փողոց են դուրս եկել և դատապարտել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կլիմայական քաղաքականությունները:

Բնակլիմայական համագումարը մեկնարկել է նոյեմբերի 6-ին և շարունակվելու է մինչև նոյեմբերի 17-ը:

ԱՄՆ ոչ-պաշտոնական պատվիրակությունը ներկայացնում են տարբեր քաղաքների ու նահանգների ներկայացուցիչներ, որոնք հայտարարել են, որ շարունակելու են պաշտպանել բնակլիմայական փոփոխությունների դեմ պայքարի գործընթացը:

Հունիս ամսին Թրամփը հայտարարել էր բնակլիմայական դաշինքից իր երկրի դուրս գալու մասին, ինչն առթել էր տարբեր շրջանակների բողոքը: