Բոնի համագումարը ՝ Թրամփի բնակլիմայական քաղաքականությունների դեմ բողոքի հարթակ
Գերմանիայում անցկացվող ՄԱԿ-ի կլիմայական համագումարը դարձել է ԱՄՆ նախագահի քաղաքականությունների դեմ բողոքի հարթակը:
«Ալ-Ջեզիրա» հեռուստաընկերության փոխանցմամբ՝ գլոբալ տաքացման գործընթացի մասին 200 երկրի ղեկավարների գագաթնաժողովին առընթեր, հազարավոր ցուցարարներ փողոց են դուրս եկել և դատապարտել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կլիմայական քաղաքականությունները:
Բնակլիմայական համագումարը մեկնարկել է նոյեմբերի 6-ին և շարունակվելու է մինչև նոյեմբերի 17-ը:
ԱՄՆ ոչ-պաշտոնական պատվիրակությունը ներկայացնում են տարբեր քաղաքների ու նահանգների ներկայացուցիչներ, որոնք հայտարարել են, որ շարունակելու են պաշտպանել բնակլիմայական փոփոխությունների դեմ պայքարի գործընթացը:
Հունիս ամսին Թրամփը հայտարարել էր բնակլիմայական դաշինքից իր երկրի դուրս գալու մասին, ինչն առթել էր տարբեր շրջանակների բողոքը: