Մամուլի տեսություն 13-11-2017
Ցնցվեց Իրանի տարածքն ու հոգին
Ալիք
Ցնցվեց Իրանի տարածքն ու հոգին
Կիրակի նոյեմբերի 12-ի երեկոյան ժամը 9:48-ի տվյալներով, Իրանի արևմտյան շրջանում, Իրաքի հետ սահմանին կից,գրանցվել է 7.3 ռիխտեր ուժգնությամբ և երկրի մակերեսից 11 կմ. խորությամբ ստորգետնյա ցնցումներ:
Զոհերի և վիրավորների մասին ստույգ տեղեկություններ չկան, քանի որ դեռ շարունակվում են փրկարարական աշխատանքներ, սակայն խոսվում է 328 զոհի և 5340 վիրավորի մասին:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիին ՝ Իրանի Քերմանշահ նահանգում հարյուրավոր զոհերի պատճառ դարձած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ:
Ջավան
Լիբանանի ճահճուտից սաուդցիներին փրկելու ֆրանսական ծրագիրը
Լիբանանի վարչապետի պաշտոնից Սաադ Հարիրիի հրաժարման հարցը բարդացել է: Ֆրանսիան փորձում է ելք գտնել Արաբիային պատվավոր կերպով Լիբանանի ճգնաժամից ազատելու համար: Ֆրանսիայի նախագահի Արաբիա կատարած այցից մեկ օր անց, այդ երկրի ԱԳ նախարարությունը հայտարարեց, որ Փարիզը չի ընդունում Հարիրիի հրաժարականը: Ֆրանսիան տարբեր լուծումներ է առաջարկել : Առաջինը ՝ Լիբանանում անվտանգության բացակայության պատճառաբանությամբ Հարիրիին Փարիզ փոխադրելն է: Այդ տարբերակը համապատասխանում է հրաժարականի համար հարիրիի ներկայացրած պատճառներից, ապա Հարիրին կարող է Բեյրութ վերադառնալ կամ մնալ Ֆրանսիայում: Ֆրանսիայի ԱԳՆ-ի տեղյակ աղբյուրներ տեղեկացրել են, որ Հարիրիի Ֆրանսիայի քաղաքացիության հանգամանքից օգտվելով, Փարիզը կարող է նրան հեռացնել Արաբիայից: ԱԳՆ-ում հարցին լուրջ ընթացք է տրվել, քանի որ Փարիզը նպատակ ունի օգնել Ռիադին: Մյուս կողմից Ֆրանսիան ցանկանում է օգնել Բեյրութին ՝ պահպանել ներքին անվտանգությունը, քանի որ Լիբանանի հատկապես քրիստոնեաբնակ ու սուննիաբնակ շրջաննի հարցերը համարվում են Ֆրանսիայի ներքին խնդիրը: Փարիզն այն դեպքում է փորձում անհապաղ օգնել Ռիադին, երբ Լիբանանի նախագահ Միշել Աունը հայտարարեց, որ Հարիրիի ճակատագիրը որոշելու համար, Ռիադին մեկ շաբաթ է ժամանակ տրվելու:
Իրան
Քեմբրիջի հակապաղեստինյան նոր քաղաքականությունը
Քեմբրիջի համալսարանը պաղեստինցիներին պաշտպանողներին սպառնացել է, որ արգելելու է հակաիսրայելական շարժման նիստերի անցկացումը, քանի որ համալասարանը Պաղեստինի աջակցիների քննադատությունների թիրախում է հայտնվել: Համալսարանը մեղադրվել է գրաքննության մեջ:
Պաղեստինցի ակտիվիստները հայտարարել են, որ համալսարանում Իսրայելի դեմ քննադատությունները խստորեն ֆիլտրացվում են: պաղեստինցիների պաշտպան ուսանողներն ու դասախոսները մի նամակ են հղել համալսարանի տնօրենությանը: Բողոքի ալիքի բարձրացումը վկայում է այն մասին, որ չարդարացված սահմանափակումների դեմ արդար շարժում է ձևավորվում: Ավելի վաղ նման դեպք էր տեղի ունեցել Մանչեստերի համալսարանում : Վերլուծաբանների համոզմամբ, նման զարգացումները հարցականի տակ են տանում համալսարաններում խոսքի ազատության իրավունքի առկայությունը: Ծայրահեղականության դեմ պայքարի անվան ներքո Բրիտանիայի կառավարությունը համալսարաններից պահանջել է սաստել նման դրսևորումները :
Աղբյուր ՝ Al-jazeera
Թեջարաթ
Չինաստանի տեղական ինքնակառավարման մարմինները ցանկանում են համագործակցել Եվրամիության հետ
Չինաստանի տեխնոլոգիական -Բելգիա կենտրոնն արդիական տեխնոլոգիաների ոլորտում առևտրական կառույց է , որն իր աշխատանքը սկսել է հունիսին: Դա Բրյուսելում Չինաստանի մշակութային կենտրոնի և Բելգիայի Վամովեն շրջանի ղեկավարության և հուբի նահանգի համագործակցության արդյունքն է: Այստեղ Շանհայի քաղաքապետարանը կարևոր դեր ունի Չինաստանի և Եվրամիության հարաբերությունների ընդլայնման գործում: Ժիջանի նահանգապետի Չեխիայի հանրապետություն կատարած այցի ժամանակ, կարևորվել է Պրահայի երկաթուղային կանգառի մոտ տնտեսական ու լոգեստիկական այգի կառուցելու համար տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցությունը: Սիչուան նահանգը ստորագրել է Չեխիայի հանրապետությունում արդյունաբերական շրջանի կառուցման համաձայնագիրը և ակտիվորեն մասնակցելու է Մետաքսի ճանապարհի խոշոր նախագծում: Սրանք Եվրամիության անդամ երկրներում չինաստանի տեղական ինքնակառավարման մարմինների նախագծերի մի մասն են: 2013 թվականին Չինաստանի նախագահի առաջարկով, այդ երկրի նահանգները ծավալել են աշխարհի տարբեր երկրների հետ համագործակցությունը: Գիտակցելով երկրի տնտեսության ոլորտում տեղական ինքնակառավարման մարմինների նշանակությունը, Չինաստանի ԱԳ նախարարությունը Պեկինում արևմտյան երկրների դեսպանատներում Չինաստանի նահանգները ներկայացնելու նպատակով տարբեր ցուցահանդեսներ է կազմակերպել: Առաջիկա տարիներին, այդ համագործակցությունը խթանելու է Չինաստանի տնտեսության զարգացումը:
lragir.am
Պուտինն ու Էրդողանը կքննարկե՞ն Սեւրի պայմանագրի հարցը
Այսօր Սոչիում հանդիպում են ՌԴ եւ Թուրքիայի նախագահներ Պուտինն ու Էրդողանը: Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Կալին երեկ բացահայտել է, թե որն է հանդիպման օրակարգը. «սիրիական իրադրության ու 2 երկրների միջեւ առանց մուտքի վիզայի ռեժիմի վերականգնման, առեւտրային սահմանափակումների ամբողջական վերացման հարցերը»: Բացի այդ, նախագահները կարծիքներ կփոխանակեն էներգետիկ ոլորտում համագործակցության մասին, ասել է նա:
Խոսնակը հարցերի թվում չի հիշատակել Ղարաբաղը, ինչը սակայն չի բացառում, որ խնդիրը կարող է քննարկվել: Էրդողանը նախքան հանդիպումը հայտարարել էր, որ պատրաստվում է Պուտինի հետ քննարկել Ղարաբաղի խնդիրը, իսկ ադրբեջանական ու ռուսական ԶԼՄ-ներն էլ գրում էին Պուտին-Էրդողան ինչ որ պլանի եւ Պուտինի պայմանների մասին, ըստ որի՝ Ղարաբաղի տարածքները կհանձնվեն Ադրբեջանին՝ ԵՏՄ-ին, ՀԱՊԿ-ին անդամակցելու եւ ռուսական զորքի ներկայությանը համաձայնվելու դիմաց:
Մյուս կողմից, սակայն, Թուրքիան ներկայում այն վիճակում չէ, որ կարողանա պայմաններ թելադրել: Իրաքում քրդական հանրաքվեից հետո ստեղծվել է նոր իրավիճակ, որը նախեւառաջ շոշափում է Թուրքիայի շահերը: Առավել եւս, որ Սիրիայում էլ հնարավոր է քրդական բավական բարձր աստիճանի ինքնավարության կազմավորումը, եւ այդ պարագայում հերթը հասնում է Թուրքիային:
Նախօրեին Էրդողանը հայտարարել էր, թե այն ուժերը, որոնք Թուրքիային ստիպել են հետ քաշվել նախկին սահմաններից (նկատի ունի կայսրության սահմանները), ներկայում փորձում են ստիպել վերադառնալ Սեւրի պայմաններին:
Շատ փորձագետներ նշում են, որ ներկայիս գործընթացները Մերձավոր Արեւելքում կարող են հանգեցնել սահմանների վերաձեւմանը, առավել եւս, որ այդ սահմանները գծվել են արհեստականորեն եւ չեն համընկնում էթնիկ միավորների բնակության արեալին:
Քրդական գործոնը կարող է դառնալ հենց այս գործընթացի կատալիզատորը: Այդ գործոնը կարող է «չեղարկել» Լոզանի պայմանագիրը, որով էլ գծվել են ներկայիս սահմանները, իսկ դա նշանակում է, որ կասկածի տակ են դրվելու Մոսկվայի ու Կարսի պայմանագրերը, որոնց արդյունքում հայկական տարածքները բաժանվեցին Ռուսաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի միջեւ:
Քրդերին աջակցում է Իսրայելը, ըստ էության՝ ԱՄՆ-ն, իսկ Ռուսաստանը հստակ դիրքորոշում չի հայտնում, սակայն նկատելի է, որ Մոսկվայում հասկացել են այս գործոնի ուժը եւ փորձում են օգտագործել այն:
Այս պայմաններում Ռուսաստանը Թուրքիայի առաջ կարող է դնել բազմաթիվ խնդիրներ, մասնավորապես տնտեսական պրեֆերենցիաների մասով, ինչը փաստացի թվարկել է Էրդողանի խոսնակը:
Ռուս-թուրքական ներկայիս գործընթացը Հայաստանում կրկին հիշեցրել է 100-ամյա վաղեմության իրադարձությունները: Սակայն ներկայում իրավիճակն այլ է, եւ պարտադիր չէ, որ իրադարձությունները զարգանան նախկին սխեմաներով: Ամեն ինչ կախված է Հայաստանի քաղաքականությունից: Վերջին իրադարձությունները մեծացրել են նաեւ Հայաստանի դերը տարածաշրջանում, եւ այս հնարավորությունը պետք է օգտագործվի մարտահրավեների չեզոքացման եւ նոր հարաբերություններ կառուցելու համար: