ԵՄ անդամ երկրների համատեղ պաշտպանական համաձայնությունը
Նոյեմբերի 13-ին ԵՄ անդամ երկրները Բրյուսելում միության անդամ երկրների ԱԳ և պաշտպանության նախարարների նիստում, համատեղ պաշտպանական համաձայնագիր են ստորագրելու:
EPTN հեռուստաընկերության փոխանցմամբ՝ Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին ասել է. «Այսօրվա նիստում ԵՄ անդամ ավելի քան քսան երկրներ խոստացել են շարունակել կառուցվածքային համագործակցությունները»:
Մոգերինիի խոսքերով, այսօրվա նիստում ավելի քան քսան երկրներ շարունակական կառուցվածքային համագործակցության նախագծի մեկնարկին մասնակցելու պատրաստակամություն են հայտնել:
Շարունակական կառուցվածքային համագործակցությանը մասնակցել ցանկացող Եվրամիության անդամ երկրների ԱԳ և պաշտպանության նախարարները, երկուշաբթի օրը Բրյուսելում ստորագրելու են սպառազինական ծրագրերի զարգացման և արտաքին օպերացիայի դյուրացման համաձայնագրերը:
Իսպանիայի պաշտպանության նախարար Մարիա Դոլորես Կասպեդալը նշել է.«Ֆրանսիայի և Գերմանիայի ներկայացրած ԵՄ անդամ երկրների միջև ռազմական համագործակցության զարգացումը կարող է լինել Եվրոպայի ներկա ամենամեծ նախագիծը»: