ԵՄ անդամ երկրների համատեղ պաշտպանական համաձայնությունը
https://parstoday.ir/hy/news/world-i76094-ԵՄ_անդամ_երկրների_համատեղ_պաշտպանական_համաձայնությունը
Նոյեմբերի 13-ին ԵՄ անդամ երկրները Բրյուսելում միության անդամ երկրների ԱԳ և պաշտպանության նախարարների նիստում, համատեղ պաշտպանական համաձայնագիր են ստորագրելու:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 13, 2017 14:36 Asia/Tehran
  • ԵՄ անդամ երկրների համատեղ պաշտպանական համաձայնությունը

Նոյեմբերի 13-ին ԵՄ անդամ երկրները Բրյուսելում միության անդամ երկրների ԱԳ և պաշտպանության նախարարների նիստում, համատեղ պաշտպանական համաձայնագիր են ստորագրելու:

EPTN հեռուստաընկերության փոխանցմամբ՝ Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին ասել է. «Այսօրվա նիստում ԵՄ անդամ ավելի քան քսան երկրներ խոստացել են շարունակել կառուցվածքային համագործակցությունները»:

Մոգերինիի խոսքերով, այսօրվա նիստում ավելի քան քսան երկրներ շարունակական կառուցվածքային համագործակցության նախագծի մեկնարկին մասնակցելու  պատրաստակամություն են հայտնել:

Շարունակական կառուցվածքային համագործակցությանը մասնակցել ցանկացող Եվրամիության անդամ երկրների ԱԳ և պաշտպանության նախարարները, երկուշաբթի օրը Բրյուսելում ստորագրելու են սպառազինական ծրագրերի զարգացման և արտաքին օպերացիայի դյուրացման համաձայնագրերը:

Իսպանիայի պաշտպանության նախարար Մարիա Դոլորես Կասպեդալը  նշել է.«Ֆրանսիայի և Գերմանիայի ներկայացրած ԵՄ անդամ երկրների միջև ռազմական համագործակցության զարգացումը կարող է լինել Եվրոպայի ներկա ամենամեծ նախագիծը»: