Էրդողան. Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերություններն օրեցօր զարգանում են
https://parstoday.ir/hy/news/world-i76100-Էրդողան._Ռուսաստանի_եւ_Թուրքիայի_հարաբերություններն_օրեցօր_զարգանում_են
Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերություններն օրեցօր զարգանում են, ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների մեկնարկին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 13, 2017 16:17 Asia/Tehran
  • Էրդողան. Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերություններն օրեցօր զարգանում են

Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերություններն օրեցօր զարգանում են, ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների մեկնարկին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Մեր երկկողմ հարաբերությունները եւ տարածաշրջանային հարցերում համագործակցության ընդլայնումը մեզ հնարավորություն կտան ավելի լավ նայել դեպի ապագա։ Օր օրի մեր հարաբերություններն ավելի լավ են զարգանում քաղաքական, տնտեսական եւ առեւտրի ոլորտում»,– ասել է Էրդողանը։

Նա նշել է, որ երկու երկրների միջեւ ավելի հաճախ են շփումներ հաստատվում բարձր մակարդակով, եւ վստահություն է հայտնել, որ այս հանդիպումն արդյունավետ կընթանա։

News.am