Թերեզա Մեյ.«Բրիտանիան Եվրոպային պաշտպանում է Ռուսաստանի սպառնալիքներից»
https://parstoday.ir/hy/news/world-i76114-Թերեզա_Մեյ._Բրիտանիան_Եվրոպային_պաշտպանում_է_Ռուսաստանի_սպառնալիքներից
Երկուշաբթի օրը Բրիտանիայի վարչապետը խոստացել է Եվրամիությանը պաշտպանել Մոսկվայի սպառնալիքներից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 14, 2017 07:32 Asia/Tehran
  • Թերեզա Մեյ.«Բրիտանիան Եվրոպային պաշտպանում է Ռուսաստանի սպառնալիքներից»

Երկուշաբթի օրը Բրիտանիայի վարչապետը խոստացել է Եվրամիությանը պաշտպանել Մոսկվայի սպառնալիքներից:

Ֆարս լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Թերեզա Մեյը Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի արևելքում բռնություններ հրահրելու, մի քանի եվրոպական երկրների օդային տարածքը խախտելու, վիրտուալ հարձակումներ իրականացնելու և Դանիայի ընտրություններին միջամտելու մեջ:

Բրիտանիայի վարչապետն ընդգծել է, որ Բրեքզիթից հետո ևս Լոնդոնը պաշտպանելու է Եվրամիությանը՝ Ռուսաստանի սպառնալիքների դիմաց:

2014 թվականից Արևմուտք-Մոսկվա հարաբերությունները մթագնել են ,  Եվրոպայի արևելքում, անգամ Ռուսաստանի սահմանների մոտակայքում և Բալթիկ ծովում ՆԱՏՕ-ի, հատկապես ԱՄՆ-ի ռազմական ներկայության ընդլայնման և Սիրիայի զարգացումների պատճառով:

2014թ. անցկացված հանրաքվեի արդյունքների հիմամբ,  Ղրիմի թերակղզին Ուկրաինայից անջատվելն ու Ռուսաստանին կցվելը կրկնապատկել է Ռուսաստանի ու Արևմուտքի միջև տիրող լարվածությունը: