Գործադրման հանձնվեց Թրամփի հակամիգրացիոն հրամանի մի մասը
https://parstoday.ir/hy/news/world-i76117-Գործադրման_հանձնվեց_Թրամփի_հակամիգրացիոն_հրամանի_մի_մասը
ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի դատարաններից մեկի արտոնությամբ, գործադրման հանձնվեց որոշ երկրների, հիմնականում իսլամական երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ սահմանափակող Թրամփի հակամիգրացիոն հրամանի մի մասը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 14, 2017 08:12 Asia/Tehran
  • Գործադրման հանձնվեց Թրամփի հակամիգրացիոն հրամանի մի մասը

ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի դատարաններից մեկի արտոնությամբ, գործադրման հանձնվեց որոշ երկրների, հիմնականում իսլամական երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ սահմանափակող Թրամփի հակամիգրացիոն հրամանի մի մասը:

«Ռոյտերս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի  իներորդ շրջանի վերաքննիչ դատարանը մի շարք երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ արգելող Թրամփի որոշումն իրագործելու վճիռ արձակեց:

ԱՄՆ-ի կառավարության պահանջով արձակված այդ դատավճիռը կրկին գործադրման է հանձնում ԱՄՆ-ի հետ ուղղակի կապ չունեցող հիմնականում իսլամական երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ արգելող հրամանը:

Ավելի վաղ, Հավայիում մի դատարան ևս այն պատճառաբանությամբ, որ դաշնային միգրացիայի օրենքը  Թրամփին թույլ չի տալիս արգելել ուղևորություններն այդ երկիր, դադարեցրեց  հրամանի գործադրումը:

2017 թ. սեպտեմբերի 24 -ին հրապարակված Թրամփի հակամիգրացիոն վերջին հրամանը , արգելելու է որոշ երկրների, այդ թվում՝ Իրանի, Լիբիայի, Սիրիայի, Եմենի, Սումալիի, Չադի և Հյուսիսային Կորեայի քաղաքացիների, ինչպես նաև  Վենեսուելայի մի շարք պաշտոնատարների մուտքն ԱՄՆ:

Իսլամաֆոբիա ու իսլամատյացություն կողմնորոշմամբ Թրամփի հակամիգրացիոն հրամանները, բողոքի մեծ ալիք են բարձրացրել ԱՄՆ-ի ներսում ու դրսում: