Պուտինի եւ Էրդողանի բանակցությունների մանրամասները հրապարակման ենթակա չեն. Պեսկով
https://parstoday.ir/hy/news/world-i76121-Պուտինի_եւ_Էրդողանի_բանակցությունների_մանրամասները_հրապարակման_ենթակա_չեն._Պեսկով
Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են երկկողմ հարաբերությունները, իսկ այնուհետեւ ընդլայնված կազմով խոսել են Սիրիայի մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 14, 2017 10:47 Asia/Tehran
  • Պուտինի եւ Էրդողանի բանակցությունների մանրամասները հրապարակման ենթակա չեն. Պեսկով

Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են երկկողմ հարաբերությունները, իսկ այնուհետեւ ընդլայնված կազմով խոսել են Սիրիայի մասին:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»­ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին, այդ մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նա նշել Է, որ նախագահները դեմառդեմ զրուցել են երկու­երկուսուկես ժամ: Դրանից հետո բանակցությունները շարունակվել են ընդլայնված կազմով, որոնց մասնակցել են պատվիրակությունները: Բանակցությունները, Պեսկովի խոսքով, բարդ Էին, դրանց մանրամասները հրապարակման ենթակա չեն: Նա այդպես Է պատասխանել Թուրքիայի նախագահի՝ վերջերս արած հայտարարության վերաբերյալ հարցին, որը կոչ Էր արել ԱՄՆ­ի եւ Ռուսաստանի զորքերը դուրս բերել Սիրիայից: Պուտինը, ամփոփելով բանակցությունների արդյունքները, ընդգծել Է, որ երկխոսությունն արդյունավետ Էր: Նա հայտնել Է Թուրքիայից մի ամբողջ շարք մթերքների ներկրումը վերսկսելու որոշման մասին: ՌԴ նախագահի խոսքով՝ երկու երկրների համագործակցության մակարդակը գործնականում վերականգնված Է, երկկողմ առեւտրի ծավալը մեծացել Է 36 տոկոսով:

Armenpress.am