Մամուլի տեսություն 14-11-2017
https://parstoday.ir/hy/news/world-i76130-Մամուլի_տեսություն_14_11_2017
Իրանահայերը կիսում են երկրաշարժից տուժած իրանցիների վիշտը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 14, 2017 12:54 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  14-11-2017

Իրանահայերը կիսում են երկրաշարժից տուժած իրանցիների վիշտը:

Ալիք

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ.-ի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառների ցավակցական ուղերձները

 

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկսը ցավակցական նամակ է հղել ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիին ՝ Քերմանշահ նահանգում տեղի ունեցած երկրաշարժի առիթով:

Իր ցավակցագրում Վեհափառ Հայրապետը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության և Իրանի հայ համայնքի անունից վշտակցել է իրանի նախագահին ՝ նշելով, որ բաժանում է նախագահի, Իրանի ժողովրդի և հատկապես զոհերի ընտանիքների խորը ցավը ՝ շրջանի բոլոր ժողովուրդների համար մաղթելով խաղաղ և ապահով կյանք:

Քերմանշահում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիին ցավակցագիր է հղել Գարեգին Բ. Ամենայն հայոց կաթողիկիոսը:

«Մեծ ցավով տեղեկացանք Իրանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի մասին, որը պատճառ է դարձել հարյուրավոր մարդկային զոհերի և վիրավորների ՝ անօթևան թողնելով հազարավոր ընտանիքների: Մեր ժողովուրդը, որ շուրջ երեք տասնամյակ առաջ վերապրել է մեր երկրին պատուհասած այս աղետը, խորապես կիսում է Իրանի բարեկամ ժողովրդի ցավը» նշել է Գարեգին Բ. Կաթողիկոսը:

 

 

 

Թեջարաթ

Բրազիլիայի թերացումը ՝ հնարավորություն չինացի ներդնողների համար

 

Բրազիլիայի Ասոյի շրջանը դարձել է «Չինաստանի մայրուղին»: Բանակցություններ են ընթանում Բրազիլիայում Չինաստանի ներդրումները մեծացնելու համար: Չինական ընկերությունները գնում են Բրազիլիայի ակտիվները: CTG ամբարտակաշինության ընկերությունը բաժին է հասել չինացիներին: Չինական ընկերությունների հետ համաձայնագրերի արժեքն այս տարի հատել է տասը միլիարդ դոլարի սահմանը:

Վերջին երկու տարիներին Բրազիլիայի ՀՆԱ-ն յոթ տոկոս նվազել է: Երկիրը հայտնվել է լճացման ծանրագույն ժամանակաշրջանում: 2005 թվականից ի վեր Չինաստանն ավելի քան 130 միլիարդ դոլարի վարկ է տրամադրել Լատին Ամերիկային, որից կեսը ՝ Վենեսուելային: Չինաստանը համարվում է արդյունաբերության առաջատար, իսկ Բրազիլիան ՝ բնապաշարներով հարուստ երկիրը: Բրազիլիայի քաղաքագետներին մտահոգում է այդ երկրում սպասվող նախագահական ընտրությունների վրա Չինաստանի հավանական ազդեցության  հարցը: Մյուս կողմից Վաշինգտոնին անհանգստացնում է ԱՄՆ մերձաբակում Պեկինի ներկայությունը: Մյուս երկրներում բացի Բրազիլիայից , Չինաստանի ներդրումները 40 տոկոսով նվազել են: Ակնկալվում է, որ Բրազիլիայում ընտրությունների թվականը մոտենալով, ներկա իրավիճակը ևս փոփոխություն է կրելու:

 

 

Բահար

Լիբանանը սպասում է Սաադին

 

Լիբանանի նախագահն ասել է.«Հարիրիի խոսքերն ապացուցում են, որ Լիբանանում քաղաքական լուծումներով խնդիրների կարգավորման հնարավորություն կա»:

Լիբանանյան աղբյուրները հաղորդել են, որ Հարիրին իր հրաժարականն անձամբ չի հանձնելու նախագահին և դա կատարելու է առաջիկա շաբաթներին կազմակերպվող բանակցությունների ժամանակ:

Հարիրին ասել է , որ առաջիկա երկու կամ երեք օրերին Լիբանան է վերադառնալու : Հարիրին ասելէ , որ թույլ չի տալու  Լիբանանը դառնա տարածաշրջանային պատերազմների դաշտը: Լիբանանի հրաժարված վարչապետի խոսքերով, նա այդ քայլին է դիմել իրավիճակի լրջության մասին զգուշացնելու նպատակով: Իր  վերջին ելույթում, նա ասել էր.«Ալի Աքբար Վելայաթիի կողմից ինձ սպառնալիք չի ներկայացվել»:

Արաբիան Արաբական երկրների Լիգայի գլխավոր քարտուղարից պահանջել է առկախել լիգայում Լիբանանի անդամակցությունը: Լիգայի գլխավոր քարտուղաը սակայն ասել է , որ դա թուլացնելու է միության դիրքը:  Բաղդադն Արաբական երկրների լիգային զգուշացրել է , որ լիբանանի անդամակցությունն առկախելու դեպքում, Իրաքը ևս միության կազմից դուրս է գալու:

 

 

Իրան

Թրամփը Ֆիլիպիններում

 

Ասիական երկրներ շրջագայության ժամանակ,  Թրամփը նաև Ֆիլիպիններ է այցելել, որտեղ բազմաթիվ աղմկահարույց դեպքեր են տեղի ունեցել: Նա Ֆիլիպիններ էր ժամանել, որպեսզի մասնակցեր Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի գագաթնաժողովին։

Ֆիլիպիններում բողոքի ցույցեր են կայացել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցի դեմ: Նախօրեին՝ մոտ 350 ցուցարար հակաամերիկյան կարգախոսներով և «Արգելել Թրամփին» գրությամբ պաստառներով փորձել են երթով մոտենալ Մանիլայում ԱՄՆ դեսպանատանը՝ ի նշան Թրամփի այցի դեմ բողոքի, սակայն հանդիպել էին ոստիկանության դիմադրությանը: Ցուցարարները ծրագրում են նոյեմբերի 13-ին այրել ԱՄՆ նախագահի խրտվիլակը և շարունակել բողոքի ցույցերը:

Թրամփը Ֆիլիպիններում մասնակցել է Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի պիններում Թրամփի այցի դեմ բողոքի ցույցեր են անցկացվել:  Վիրտուալ միջավայրում մեծ աղմուկ են բարձրացրել Թրամփի ձեռքսեղման կադրերը:  ԱՄՆ-ի և Ֆիլիպինների ղեկավարների նիստն անցել է բարեկամական ու մտերմիկ մթոլորտում, սակայն իր ոչ-դիվանագիտական պահվածքով, Թրափոը զարմանք է պատճառել բոլորին: Հանդիպման դահլիճում միջավայրը բարեկամական էր, սակայն մայրաքաղաք Մանիլայի փողոցներում 60 հազար անվտանգության ուժեր վերահսկում էին բողոքի ցույցերը:

 

7or.am

Մեկնարկել է ռուս-ադրբեջանական «Սահման-արգելապատնեշ» գործողությունը

 

Նոյեմբերի 13-ին Ադրբեջանի հյուսիսային՝ Ռուսաստանին սահմանակից շրջաններում, սկսվել է երկու երկրների իրավապահ մարմինների՝ անօրինական միգրանտների, զենք, պայթուցիկ նյութեր, թմրանյութեր տեղափոխողների վնասազերծման «Սահման-արգելապատնեշ» գործողությունը: Այս մասին հայտնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը:

Գործողության շրջանակներում ռուս-ադրբեջանական սահմանի երկայնքով ոստիկանությունը հատուկ հսկիչ անցակետեր է տեղադրել: Իրավապահ մարմինները ստուգում են սահմանը հատող բոլոր մարդկանց, մեքենաները:

Գործողության հիմնական նպատակն է կանխել մարդկանց ապօրինի մուտքը, զենքի ու թմրանյութերի տեղափոխումը, վնասազերծել սահմանը հատել ցանկացող ահաբեկչական կառույցների անդամներին:

«Սահման-արգելապատնեշ» գործողությունը շարունակվելու մինչև նոյեմբերի 19-ը: Նմանատիպ զորավարժություն Ադրբեջանն ու Ռուսաստանը անցկացնում են գրեթե ամեն տարի՝ սկսած 2008 թվականից: