Մամուլի տեսություն 15-11-2017
https://parstoday.ir/hy/news/world-i76196-Մամուլի_տեսություն_15_11_2017
Իրանի նախագահ .«Այսօր ժողովրդի ու պատասխանատուների միասնության օրն է»
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 15, 2017 14:33 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  15-11-2017

Իրանի նախագահ .«Այսօր ժողովրդի ու պատասխանատուների միասնության օրն է»

Էբթեքար

Իրանի նախագահ .«Այսօր ժողովրդի ու պատասխանատուների միասնության օրն է»

 

Իրանի նախագահն այցելել է Քերմանշահ նահանգ, որտեղ նոյեմբերի 13-ին երկրաշարժ էր տեղի ունեցել: Տարածքի տուժած բնակիչներին այցելելիս, Իրանի նախագահը նշել է, որ կառավարությունն իր ողջ ջանքերը գործադրելու է նրանց օգնելու համար:

Քերմանշահում տեղի ունեցած երկրաժարշի մասին, «Ալիք» օրաթերթը գրել է.«Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը հանդիպում ունենալով երկրի եռյակ ուժերի ղեկավարների ու համակարգի պատասխանատուների հետ, վշտակցելով Քերմանշահի երկրաշարժից տուժածներին, գնահատել է պատասխանատուների ներկայությունը ՝ երկրաշարժից տուժած տարածքներում:

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ ՆՎ Այաթոլլահ Խամենեին երեքշաբթի գիշեր Իրանի եռյակ իշխանությունների ղեկավարների և երկրի մի շարք պատասխանատուների հետ նիստի ժամանակ ցավ հայտնելով Քերմանշահի երկրաշարժի դառն իրադարձության կապակցությամբ, դա Աստծո կողմից քննություն և պատասխանատուների համար պարտականությունների իրագործման հնարավորություն համարեց:

Քերմանշահում տեղի ունեցած երկրաշարժից չորս ՝ երկար ու արդեն իսկ ցրտած գիշերներով օրեր են անցնում : Փրկարար շների միջոցով փլատակների տակից ողջ են հայտնաբերվել մեկ կին և երեք տղամարդ:

 

Թեջարաթ

Մոգերինին պատասխանել է Թրամփին

 

«Հաղթանակ-հաղթանակ» ձևաչափով կայացած համաձայնություն: Այսպես էին գնահատում աշխարհի բոլոր երկրները Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը ՝ կամ իրանի միջուկային համաձայնագիրը: Դեմ էին միայն այն երկրները, որոնց շահերը վտանգված էին: ԱՄՆ-ում կառավարությունը փոխվելով և Թրամփի նախագահ ընտրվելով Վաշինգտոնը սկսեց դեմ գնալ միջուկային համաձայնությանը:

Այդ կապակցությամբ եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատուն մերժելով Իրանի վրա ճնշումները մեծացնելու ԱՄՆ պահանջը, նշեց, որ միությունը Թեհրանի դեմ նոր շրջափակումները քննարկելու ոչ մի ծրագիր չունի: Դոնալդ Թրամփն ասել է, որ Իրանի դեմ ճնշումները խստացնելու համար Եվրամիության կարիքը չունի : Նա եվրոպական երկրներին խորհուրդ է տվել մտահոգվել իրենց եկամուտների համար և միաժամնակ պահպանել Իրանի հետ իրենց կապերը:

 

Ջահանե սանաաթ

Թերեզա Մեյ .«Ռուսաստանը համաշխարհային սպառնալիք է»

 

Խստաոճ արտահայտություններ կատարելով, Բրիտանիայի վարչապետ ՝ Թերեզա Մեյը Մոսկվային մեղադրել է  «ընտրություններին միջամտելու» և «միջազգային կարգին դեմ գնալու» մեջ:

Թերեզա Մեյն ասել է, որ Ռուսաստանը պարբերաբար խախտում է եվրոպական մի քանի երկրների օդային տարածքը: Բրիտանիայի վարչապետն ընդգծել է, որ Բրեքզիթից հետո ևս Լոնդոնը պաշտպանելու է Եվրամիությանը՝ Ռուսաստանի սպառնալիքների դիմաց: Մեյի խոսքերով, իր կառավարությունն անհրաժեշտ քայլեր է անելու ՝ Ռուսաստանի գործունեությունը կասեցնելու համար: Թերեզա Մեյն ասել է.«Ռուսաստանը որպես ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական անդամ, պետք է առավել մեծ դեր ուենան միջազգային կայունության հարցում»:

 

Lragir.am

Հայաստանը դեմ է քվեարկել Ռուսաստանի դեմ բանաձևին

 

Նյու Յորքում` ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում, նոյեմբերի 14-ին ընդունվել է Ռուսաստանի դեմ Ուկրաինայի առաջարկած բանաձևը, որին Հայաստանը դեմ է քվեարկել, գրում է rusarminfo.ru-ն:

Բանաձևով կոչ է արվում Ռուսաստանին չխախտել Ղրիմի բնակիչների իրավունքները: Դրա ընդունմանը կողմ է քվեարկել 71 երկիր, այդ թվում` ԵՄ երկրները, Կանադան և Միացյալ Նահանգները: Դեմ են քվեարկել 25 երկրներ` Ռուսաստանը, Հայաստանը, Իրանը, Ղազախստանը, Չինաստանը, Մյանման, Սերբիան, ՀԱՀ-ը և այլն:

Ձեռնպահ է  մնացել 77 երկիր:

 

news.am

Բաքու-Թբիլիսի-Կարսի հաջողությունը հարցականի տակ է

 

Վերջերս գործարկվեց Եվրոպայի եւ Ասիայի միջեւ ամենակարճ երկաթուղային կապը. այնուամենայնիվ, դեռ պարզ չէ, թե նախագիծը կկարողանա միավորել Արեւելքը ու Արեւմուտքը, լինել մրցունակ եւ դառնալ տնտեսապես հաջողակ, հաղորդում է OC-media-ն:

Առեւտրային Բաքու-Թբիլիսի-Կարս ճանապարհը, որը հայտնի է նաեւ «Երկաթե մետաքսի ճանապարհ» անունով, վերջապես շահագործման հանձնվեց: Հոկտեմբերի 30-ի բացման արարողությանը Բաքվում ներկա էին Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի, Ղազախստանի եւ Ուզբեկստանի ղեկավարները:

Երկար տարիների ընթացքում մեկնարկը հետաձգվում էր մի քանի անգամ, ինչը շատերին ստիպեց հարցականի տակ դնել դրա շահութաբերությունը, ազդեցությունը տարածաշրջանի վրա եւ երկարաժամկետությունը:

Առաջին անգամ նախագծի մասին խոսակցությունները սկսվեցին 2005 թվականին: Նրանք հաստատվեցին ընդամենը երկու տարի անց, բայց առանց մանրամասն պլանի: Գործընթացն այնքան երկարեց, որ շատերը սկսեցին կասկածի տակ դնել դրա իրականացման լրջությունը:

Ադրբեջանը, Վրաստանը եւ Թուրքիան նախապես չէին գնահատել երկաթուղու կոմերցիոն կողմը, նրա ազդեցությունը Ադրբեջանի եւ Թուրքիայի տնտեսական հարաբերությունների վրա, կամ Վրաստան եկած եկամուտը որպես տարանցիկ երկիր:

Այնուամենայնիվ, բազմաթիվ զեկույցների ընթացքում իշխանությունները ընդգծում էին ճանապարհի կարեւորությունը Չինական եւ ԵՄ հարաբերությունների համար եւ «Նոր մետաքսի ճանապարհի» նախագծի կցումը, որի նպատակն է Չինաստանը միացնել Եվրոպային միջմայրցամաքային բեռնափոխադրման երկաթուղով:

Բացման օրվանից սկսած, ոչ Թուրքիան, ոչ Ադրբեջանը դեռեւս չեն ներկայացրել տեղափոխված ապրանքների կամ ծավալների առումով տվյալներ: Նույնիսկ տնտեսական զարգացման առումով Ադրբեջանը չունի հստակ նախագիծ երկաթգծի կամ այն եկամուտների վերաբերյալ որը այն բերելու է: Չի որոշվել նաեւ սակագների քաղաքականությունը Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ:

 

 

tert.am

Եվրախորհրդարանը Լեհաստանի դեմ պատժամիջոցների կիրառման մեխանիզմ է գործարկել

 

Եվրախորհրդարանը չորեքշաբթի Ստրասբուրգում կայացած լիագումար նիստի ժամանակ բանաձև է ընդունել, որը նախատեսում է Եվրամիության կողմից Լեհաստանի նկատմամբ քաղաքական-տնտեսական պատժամիջոցներ կիրառելու մեխանիզմի գործարկում՝ ժողովրդավարության և իրավական պետության նորմերից հեռանալու համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Բանաձևի ընդունման կողմ է քվեարկել 438 պատգամավոր, դեմ՝ 152:

«Եվրախորհրդարանը կարծում է, որ Լեհաստանում ներկայիս իրավիճակը ԵՄ պայմանագրի 2-րդ հոդվածում հիշատակվող արժեքների լուրջ խախտման ակնհայտ վտանգ է պարունակում և հանձնարարում է քաղաքացիական ազատությունների, արդարադատության և ներքին գործերի հարցերով իր հանձնաժողովին պատրաստել զեկույց՝ ԵՄ պայմանագրի 7-րդ հոդվածի առաջին կետի համաձայն ԵՄ խորհրդին գործելու առաջարկը քվեարկության դնելու նպատակով»,- ասված է բանաձևի նախագծում:

Խոսքը Եվրամիության մասին պայմանագրի 7-րդ հոդվածի մասին է, որով Լեհաստանը կարող է զրկվել ԵՄ խորհրդում ձայնի իրավունքից, եթե Խորհուրդը վճռի, որ առկա է Եվրամիության «արժեքների կոպիտ խախտման ակնհայտ վտանգ»:

Բանաձևում նշվում է, որ Եվրախորհրդարանը խորապես մտահոգված է Լեհաստանի դատական համակարգին առնչվող օրենսդրությամբ: Պատգամավորների կարծիքով՝ Լեհաստանում անցկացվող բարեփոխումը «կարող է վնաս հասցնել դատական անկախությանը և թուլացնել երկրում իրավունքի գերակայությունը»: