Մամուլի տեսություն 16-11-2017
1976 թվականից ի վեր սա առաջին անգամն է, որ նախագահի անկայուն խառնվածքի պատճառով, պահանջվել է սահմանափակել միջուկային զինանոցներից օգտվելու նրա իրավունքները
Իրան
ԱՄՆ-ում գործի են անցել ՝ Թրամփի միջուկային լիազորությունը սահմանափակելու համար
Եթե մինչ այս Դոնալդ Թրամփին բնորոշ բարդ խառնվածքն էր ազդում իր առևտրական գործունեության վրա, ապա արդեն մեկ տարի է , ինչ ԱՄՆ նախագահի պաշտոնում նրա յուրաքանչյուր քայլի հետցնցումները նկատելի են միջազգային մասշտաբով: Դա էլ մտահոգում է ամերիկացի օրենսդիրներին, որոնք հայտարարել են, որ բանակային ուժերը չպետք է հետևեն նրա անօրինական հրամաններին: Մի խումբ սենատորներ նաև պահանջել են սահմանափակել միջուկային զենքերի կիրառման հարցում նախագահի լիազորությունները:
1976 թվականից ի վեր սա առաջին անգամն է, որ նախագահի անկայուն խառնվածքի պատճառով, պահանջվել է սահմանափակել միջուկային զինանոցներից օգտվելու նրա իրավունքները: Թրամփը վերջերս Հյուսիսային Կորեային սպառնացել է:
ԱՄՆ դեմոկրատ սենատորներն արշավ են սկսել նախագահին պաշտոնից հեռացնելու համար: 6 դեմոկրատ ներկայացուցիչներ պահանջել են իմպիչմենտի ենթարկել այդ երկրի նախագահին: Իմպիչմենտի հարցով ներկայացված նախագծում Դոնալդ Թրամփը արդարության գործադրման կանխման և դատական իշխանության անկախությունը հարցականի տակ դնելու մեջ է մեղադրվում: Դոնալդ Թրամփի իմպիչմենտի նախաձեռնությունը ղեկավարող Թենեսի նահանգի դեմոկրատ ներկայացուցիչ Ստիվ Քոհենն ասել է.«Այս հարցում մի խումբ հանրապետականներ համակարծիք են դեմոկրատների հետ»:Արշավի հիմքը դրել են երկու դեմոկրատ սենատերներ, իսկ թե ևս քանի սենատորներ են միանալու արշավին, դժվար է ասել:
Շարղ
Հյուսիսային Կորեայի հետ բանակցելու նպատակով պատվիրակություն է գործուղվել Փխենյան
ԱՄՆ նախագահի Չինաստան կատարած այցից օրեր անց, Չինաստանը պատվիրակություն է գործուղել Փխենյան ՝ Հյուսիսային Կորեայի հետ բանակցելու նպատակով: Պատվիրակությունը նախագահում է Չինաստանի կոմունիստական իշխող կուսակցության արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավարը: ԱՄՆ-ը և Հյուսիսային Կորեան միմյանց սպառնում են, իսկ Չինաստանը ցանկանում է դիվանագիտական լուծում գտնել այս հարցի համար: Թեև Չինաստանը որպես ԱԽ-ի մշտական անդամ դրական է քվեարկել Հյուսիսային Կորեային շրջափակման բանաձևին, սակայն Փխենյանի հետ սերտ կապեր ունի: Ուստի Չինաստանը կարող է մեծ ազդեցություն ունենալ Հյուսիսային Կորեայի առաջնորդի վրա:
Մյուս կողմից, Հյուսիսային Կորեայի իշխող կուսակցության օրգանը բացահայտորեն անարգալի վերլուծական է ներկայացրել ԱՄՆ նախագահի Հարավային Կորեա կատարած այցի համար: Վերլուծական հոդվածում գրված է.«Իր ելույթում ԱՄՆ նախագահը ցույց տվեց իր իրական դեմքը: 35 րոպե տևած ելույթում, Դոնալդ Թրամփը հատկացրել է Հյուսիսային Կորեայի դեմքի խեղաթյուրմանը» : Հոդվածագրի ասածով, Թրամփի ամենահանդուգն արտահայտությունն այն էր, որ նա համարձակվեց խոսել Հյուսիսային Կորեայի առաջնորդի մասին:
Ալիք
Պուտինը հայտնել է Թուրքիայի հետ հարաբերությունները վերականգնելու ցանկության մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է երկու երկրների միջև հարաբերությունների վատթարացումից հետո դրանք վերականգնելու ցանկության մասին, հաղորդում է Gazeta.ru-ի թղթակիցը:
«Հայտնի ողբերգությունից հետո, որի հետևանքով անցած տարվա նոյեմբերին զոհվեցին մեր զինծառայողները, մեր հարաբերությունները շատ ցածր մակարդակի են հասել, վատթարացել են»,- ասել է Պուտինը:
Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ Էրդողանի այցը ՌԴ երկու երկրների ժողովուրդների շահերի պահպանմանն ուղղված երկխոսության վերականգնման երկկողմ ցանկության մասին է վկայում: Նա նաև ասել է, որ վերջին տարիներին Թուրքիայի հետ հարաբերությունների բնույթն աննախադեպ բարձր մակարդակի էր հասել:
Նշենք, որ երկու երկրների առաջնորդների հանդիպումն անցկացվում է Սանկտ Պետերբուրգում գտնվող Ստրելնա բնակավայրի Կոնստանտինյան պալատում։
Սա նախագահների առաջին հանդիպումն է Մոսկվայի և Անկարայի միջև հարաբերություններում ծագած ճգնաժամից հետո, որի պատճառ է հանդիսացել 2015 թվականի նոյեմբերին թուրքական օդուժի կողմից ռուսական Су-24 ռմբակոծիչի խոցումը:
galatv.am
Իմ ընկերոջ թշնամին. Նեթանյահուն գնում է հակամարտության սրացման վտանգավոր ճանապարհով
«Անցած օրերին մեծ էր վտանգը, որ Մերձավոր Արեւելքում նոր պատերազմ կսկսվի: Մեղավորը Սաուդյան Արաբիան էր, որը Լիբանանն ընտրել էր որպես նոր մարտադաշտ եւ անսովոր միություն էր կազմել Իսրայելի հետ»,- տեղեկացնում է գերմանական Süddeutsche Zeitung թերթը:
«Սաուդյան Արաբիայի համար խոսքը մասամբ վերաբերում է լիբանանյան «Հըզբալլահին» եւ ավելի շուտ տարածաշրջանում գերակայություն ունենալուն եւ իրանական ազդեցությանը»»,- նշում է հոդվածի հեղինակ Ալեքսանդրա Ֆյոդերլ Շմիդը:
«Սաուդյան Արաբիան չի ցանկանում ինքնուրույն սկսել ռազմական հարձակում, իսկ Իսրայելը կկարողանա այդ երկրի համար կատարել «կեղտոտ աշխատանքը»,- նման խոսքերով բնութագրեց իրավիճակը Մերձավոր Արեւելքի հարցերով ԱՄՆ-ի նախկին լիազոր ներկայացուցիչ եւ Իսրայելում ԱՄՆ-ի դեսպան Դանիել Շապիրոն:
«Հակամարտությունը Սիրիայից տեղափոխվում է հարավ»,- նշում է լրագրողը:
«Իսրայելը մի քանի շաբաթ հարվածներ է հասցնում Սիրիայում «Հըզբալլահի» դիրքերին: Միեւնույն ժամանակ պատերազմն Իսրայելի վարչապետ Նեթանյահուի համար ռիսկային քայլ է »,- շարունակում է հեղինակը:
«Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշների մի քանի այցերից հետո Սաուդյան Արաբիայում եւ Իսրայելում վերջին մի քանի շաբաթներին ստեղծվել է այն տպավորությունը, որ ռազմական հարձակումների նախապատրաստմանը կարող է գաղտնի կերպով մասնակցել ԱՄՆ-ն: Սաուդյան Արաբիան եւ Թրամփը, ովքեր ետնաբեմում կատարում են տիկնիկավարի դերը, վտանգավոր համադրություն են համարվում»,- նախազգուշացնում է հեղինակը:
«Սեփական ուժն Իսրայելն այժմ ցուցադրում է ռազմաօդային ուժերի՝ իր պատմության մեջ ամենախոշոր զորավարժության ժամանակ: Այսպիսով, Իսրայելի կառավարությունը ցուցադրում է պաշտպանության պատրաստակամությունը: Սակայն այդ բանակը պատրաստ է նաեւ հարձակման: Նեթանյահուն գնում է հակամարտության սրացման վտանգավոր ճանապարհով»,- եզրափակում է լրագրողը:
Աղբյուր՝ Süddeutsche Zeitung
Թարգմ.՝ Էդիտա Աթոյան