«Խոստում» ֆիլմի կոմպոզիտորն արժանացել է Human Rights Watch-ի մրցանակին
https://parstoday.ir/hy/news/world-i76250-Խոստում_ֆիլմի_կոմպոզիտորն_արժանացել_է_human_rights_watch_ի_մրցանակին
Հայոց ցեղասպանության մասին «Խոստում» ֆիլմի երաժշտության հեղինակ Քրիս Քորնելը արժանացել է «Խոստում» անվանումով մրցանակին, հատնում է Human Rights Watch-ի պաշտոնական կայքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 16, 2017 15:21 Asia/Tehran
  • «Խոստում» ֆիլմի կոմպոզիտորն արժանացել է Human Rights Watch-ի մրցանակին

Հայոց ցեղասպանության մասին «Խոստում» ֆիլմի երաժշտության հեղինակ Քրիս Քորնելը արժանացել է «Խոստում» անվանումով մրցանակին, հատնում է Human Rights Watch-ի պաշտոնական կայքը:

Մրցանակն առաջին անգամ է տրվել Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության Լոս Անջելեսի մասնաճյուղի կողմից:

Մրցանակը գնահատում է «Խոստում» ֆիլմի և երաժշտության նպատակը՝ առաջ տանել արդարությունը և հավասարությունը՝ յուրօրինակ և հզոր ճանապարհով:

Մրցանակը շնորհվել է Նոյեմբերի 14-ին Լոս Անջելեսում տեղի է ունեցած  «Human Rights Watch-ի արդարության ձայներ» հանդիսավոր ընթրիքի ժամանակ:

Մրցանակը ներկայացրել է հայտնի երաժիշտ և կոմպոզիտոր Սերժ Թանկյանը:

«Խոստում» ֆիլմի  երգը կատարել են հանրահայտ One Republic խմբի անդամներ Ռայան Թեդերը և Դրյու Բրաունը:

armedia.am/