ՌԴ .«ԱՄՆ-ն Աֆղանստանում օգնում է ԻԼԻՊ-ին»
ՌԴ ԱԳՆ-ը հայտարարել է, որ ԱՄՆ հրամանատարության տակ գտնվող արտասահմանյան զորքերը սպառազինական օգնություն են ցուցաբերում ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորմանը:
Ըստ «Թասնիմ» գործակալության ուրբաթ օրվա հաղորդման, ՌԴ ԱԳՆ-ի խոսնակն ասել է.«ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն Աֆղանստանում այդ ահաբեկչական խմբավորման անդամներին տարբեր օգնություններ են ցուցաբերում»:
Մարիա Զախարովան հավելել է.«ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն աջակցում են Աֆղանստանում ԻԼԻՊ-ին և դեր ունեն ահաբեկչական այդ խմբավորման անդամներին ուղղաթիռներով տեղափոխելու մեջ»:
Ավելի վաղ , Աֆղանստանում Պուտինի ներկայացուցիչ Զամիր Կաբուլովը մտահոգություն էր հայտնել Աֆղանստանում ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման գործունեության ծավալման և այդ երկրում զորակայան կառուցելու նրանց մտադրության կապակցությամբ:
ՌԴ պետայրերը բազմիցս հայտարարել են, որ Աֆղանստանում զորակայան հիմնելու և դեպի կենտրոնական Ասիա ներթափանցումը մեծացնելու նպատակ ունեցող ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման ներկայությունը մտահոգում է այդ երկրին: