ՌԴ .«ԱՄՆ-ն Աֆղանստանում օգնում է ԻԼԻՊ-ին»
https://parstoday.ir/hy/news/world-i76262-ՌԴ_._ԱՄՆ_ն_Աֆղանստանում_օգնում_է_ԻԼԻՊ_ին
ՌԴ ԱԳՆ-ը հայտարարել է, որ ԱՄՆ հրամանատարության տակ գտնվող արտասահմանյան զորքերը սպառազինական օգնություն են ցուցաբերում ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորմանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 17, 2017 06:59 Asia/Tehran
  • ՌԴ .«ԱՄՆ-ն Աֆղանստանում օգնում է ԻԼԻՊ-ին»

ՌԴ ԱԳՆ-ը հայտարարել է, որ ԱՄՆ հրամանատարության տակ գտնվող արտասահմանյան զորքերը սպառազինական օգնություն են ցուցաբերում ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորմանը:

Ըստ «Թասնիմ» գործակալության ուրբաթ օրվա հաղորդման, ՌԴ ԱԳՆ-ի խոսնակն ասել է.«ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն Աֆղանստանում այդ ահաբեկչական խմբավորման անդամներին տարբեր օգնություններ են ցուցաբերում»:

Մարիա Զախարովան հավելել է.«ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն աջակցում են Աֆղանստանում ԻԼԻՊ-ին և դեր ունեն ահաբեկչական այդ խմբավորման անդամներին ուղղաթիռներով տեղափոխելու մեջ»:

Ավելի վաղ , Աֆղանստանում Պուտինի ներկայացուցիչ Զամիր Կաբուլովը մտահոգություն էր հայտնել Աֆղանստանում ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման գործունեության ծավալման և այդ երկրում զորակայան կառուցելու նրանց մտադրության կապակցությամբ:

ՌԴ պետայրերը բազմիցս հայտարարել են, որ Աֆղանստանում զորակայան հիմնելու և դեպի կենտրոնական Ասիա ներթափանցումը մեծացնելու նպատակ ունեցող ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման ներկայությունը մտահոգում է այդ երկրին: