Մամուլի տեսություն 17-11-2017
https://parstoday.ir/hy/news/world-i76269-Մամուլի_տեսություն_17_11_2017
ԻԼԻՊ-ի ոչնչանալուց հետո տարածաշրջանի հեռանկարը ՝ Լիբանանում, Սիրիայում և Իրաքում անվտանգության հաստատումն է
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 17, 2017 09:12 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  17-11-2017

ԻԼԻՊ-ի ոչնչանալուց հետո տարածաշրջանի հեռանկարը ՝ Լիբանանում, Սիրիայում և Իրաքում անվտանգության հաստատումն է

Ջամե Ջամ

Կայունությունն ու ճգնաժամը՝  Ասիայի արևմուտքում

 

Ենթադրվում էր, որ ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման թուլացմամբ , Ասիայի արևմուտքում ամրապնդվելու է անվտանգությունը, սակայն այնքան մեծ են տարածաշրջանային ու վերտարածաշրջանային դերակատարների միջև շահերի բախումները, որ ոչ միայն լարվածությունը չի պակասել, այլև ավելի է մեծացել վտանգի տարածման հավանականությունը: Սիրիայում, Իրաքում և Եմենում ահաբեկչական հոսանքների աջակիցները փորձում էին սկզբում Իրաքի Քրդստանի հարցի օգնությամբ իրենց նպատակն իրականացնել: Սակայն իրանցի պետայրերի կառուցողական ու ազդեցիկ քայլերի շնորհիվ, նվազագույն բախումներով լուծվեց Քրդստանի անջատման հարցը: Անմիջապես դրան հաջորդեղ Սաադ Հարիրիի հրաժարման հարցը , որի նպատակն էր Միջին Արևելքում միջնորդավորված նոր պատերազմի հրահրումը:

Ներկայումս երկու որոշակի հոսանքներ են իրար դեմ կանգնած: Մի կողմում են Իրանը, Սիրիան, Իրաքը, Լիբանանը և Ռուսաստանը, որոնք փորձում են ԻԼԻՊ-ին ոչնչացնելով տարածաշրջանում հարաբերական անդորր հաստատել: Մյուս կողմում է այն ճակատը, որ վերջին ամիսներին ծանր պարտություն է կրել և շարունակ փորձում է լարվածություն առաջացնել տարածաշրջանում: Երկրորդի կարծիքով, անվտանգությունն այնքան ժամանակ է լավ, քանի դեմ ապահովում է իրենց կարճաժամկետ ու երկարատև նպատակները: Այդ հոսանքի աջակիցներն են Արաբիան, Սիոնիստական ռեժիմը, ԱՄՆ-ը և տարածաշրջանային որոշ երկրներ:

ԻԼԻՊ-ի ոչնչանալուց հետո տարածաշրջանի հեռանկարը ՝ Լիբանանում, Սիրիայում և Իրաքում անվտանգության հաստատումն է , որն ինչ-որ կերպ ամրապնդում է Իրանի տարածաշրջանային հեղինակությունը ՝ պաշտոնական ճանաչելով այն: Սակայն Արաբիան, որ ընդհանուր իրավիճակն իր վնասին է  տեսնում, քանի որ վերջին տարիներին Եմենի դեմ անարդարացի պատերազմելով , չի կարողացել իրականացնել իր միակողմանի շահերը և իր կապիտալների մեծ մասն էլ ծախսել է այդ պատերազմում, փորձում է միջնորդավորված պատերազմ առաջացնել, որի մեջ է ընգրկվում լիբանանյան ճգնաժամը:

Ամեն դեպքում, թեև իրավիճակն այնպիսին է , որ փոքր է կայունացնող ու ապակայունացնող երկու բևեռների ՝ Իրանի և Արաբիայի միջև պատերազմի բռնկումը, սակայն սաուդցիներն այնքան զայրացած ու կատաղած են իրենց կրած պարտությունների համար: Մյուս կողմից հաշվի առնելով Միջին Արևելքում Իրանի ազդեցիկ դերակատարությունը, նա կարող է կանխել սաուդցների ու սիոնիստների այդ վտանգավոր որոշման իրականացումը:

 

 

Ջավան

Բրիտանական հեղաշրջում Զիմբաբվեում

 

 Ռոբերտ Մուգաբեն Զիմբաբվեում իշխանությունը գլխավորում է արդեն 37 տարի: Մի քանի օր առաջ նա աշխատանքից ազատել է երկրի փոխնախագահ Էմերսոն Մնանգագվաին: Վերջինս պետք է 93-ամյա Մուգաբեի հետնորդը դառնար: Այժմ այդ դերին հավակնում է գործող նախագահի կինը: Այդ իրավիճակը խթան է դարձել իշխանության հետ զինվորականների կոնֆլիկտի համար: Նոյեմբերի 13-ին բանակի հրամանատար գեներալ Կոնստանտինո Չիվենգան հայտարարել է, որ թույլ չի տա իշխանությունում իր համախոհներին այսպես աշխատանքից ազատել՝ հավելելով, որ բանակը կարող է միջամտել Զիմբաբվեի ներքին քաղաքականությանը: Զիմբաբվեի զինվորականները գրավել են պետական հեռուստաընկերությունը: Գեներալ-մայոր Մոյոն եթեր է մտել հայտարարությամբ, թե բանակը դեմ է դուրս եկել երկրի նախագահ Ռոբերտ Մուգաբեի շրջապատի «հանցագործներին»: Մոյոն հաղորդել է նաև, որ նախագահն ու նրա ընտանիքն անվտանգության մեջ են, և նրանց ոչինչ չի սպառնում:

2001 թվականից ի վեր ԱՄՆ-ը և Բրիտանիան այսպես ասած բարեփոխումներ են իրականացրել Մուգաբեի դեմ:  Թեև Զիմբաբեվի նախագահական ընտրություններին Բրիտանիան ոչ մի թեկնածուի չէր աջակցել, սակայն պարզ էր, որ Լոնդոնը կողմ է Մնանգագվաին: Ասվում էր, թե վերջին պաշտոնանկ է արվել Բրիտանիայի հետ գաղտնի կապեր ունենալու պատճառով:

 

 

Ալիք

Հոլանդիայի Սենատի նախագահ .«Հայաստանն Արևմուտքի և Արևելքի միջև կամուրջ հանդիսանալու համար եզակի դիրք ունի»

 

Հայաստանը պատմականորեն և քաղաքական առումով ունի եզակի դիրք Արևելքի և Արևմուտքի միջև կամուրջ հանդիսանալու համար: ՀՀ ԱԺ-ում ունեցած ելույթում այս մասին ասել է հոլանդիայի Թագավորության սենատի նախագահ Անկի Բրուկերս-Քնոլը:
«Երբեմն կարող է թվալ, որ աշխարհի ուժերն են որոշում գետի ուղղությունները, թեև դա ինչ-որ չափով ճիշտ է , բայց մենք չպետք է մոռանանք, որ կան միջին կարգի երկրներ, ինչպիսիք են Հայաստանը և հոլանդիան, որոնք ունեն եզակի դիրք շահերի ու ուժերի միջև: հայաստանի դեպքում ունեք պատմականորեն, քաղաքականորեն եզակի դիրք ՝ Արևելքի և Արևմուտքի միջև կամուրջ հանդիսանալու համար: Հույս ունեմ ՝ Հայաստանն ապագայում էլ կկատարի այդ դերը, որը օգուտ կբերի մեզ բոլորին»,-ընդգծել է Հոլանդիայի Սենատի նախագահը:

Անկի Բրուկերս-Քնոլը նշել է, որ ապրում ենք դժվար աշխարհում՝ պատերազմներ, կոնֆլիկտներ, սակայն շեշտեց, որ կան նաև նոր հնարավորություններ:

 

 

news.am

ՌԴ Արդարադատության նախարարությունը հայտնել է պոտենցիալ օտարերկրյա գործակալ լրատվամիջոցների անունները

 

ՌԴ Արդարադատության նախարարությունը հաստատել է, որ մի շարք լրատվամիջոցների նախազգուշացրել է նրանց օտարերկրյա գործակալ ճանաչելու հնարավորության մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նախօրեին Պետդուման փոփոխություններ էր ընդունել, որոնց համաձայն՝ Ռուսաստանում արտասահմանյան լրատվամիջոցները կարող են օտարերկրյա գործակալ ճանաչվել, եթե նրանց ֆինանսավորում են արտասահմանից։ Հիմա փաստաթուղթը պետք է քննի Դաշնության  խորհուրդը։ Եթե այն  հաստատի խորհրդարանի վերին պալատը, այն կուղարկվի նախագահին՝ ստորագրության։

Օրենքի մշակումը ԱՄՆ-ում ռուսական լրատվամիջոցների դեմ գործողությունների պատասխանն է դարձել։ Նոյեմբերի սկզբին ԱՄՆ արդարադատության նախարարությունը RT-ից պահանջել գրանցվել որպես օտարերկրյա գործակալ։

«Ազատություն ռադիոկայանի» եւ «Ամերիկայի ձայնի» աշխատանքը համակարգում է ԱՄՆ կառավարության հեռարձակման հարցերի ղեկավար խորհուրդը եւ ֆինանսավորվում է ԱՄՆ կոնգրեսի կողմից։

«Ազատ Եվրոպա/Ռադիո «Ազատությունը» արդեն հայտարարել է, որ մտադիր է շարունակել աշխատանքը։ «Ռադիո Ազատությունում» հայտնել են, որ իրավաբանները կուսումնասիրեն Արդարադատության նախարարության ծանուցումը»։

«Հայելային պատասխանը» դժգոհություն  առաջ բերեց ԱՄՆ-ում

Ամերիկացի  սենատոր Ջոն Մաքքեյնը դժգոհություն էր հայտնել Պետդումայի կողմից օտարերկրյա գործակալ լրատվամիջոցների մասին օրենքի 3-րդ ընթերցմամբ ընդունվելու կապակցությամբ, որի համաձայն՝ լրատվամիջոցները, որոնք ֆինանսավորվում են արտասահմանից, կարող են Ռուսաստանում օտարերկրյա գործակալ ճանաչվել, գրում է RT-ը։

«Վլադիմիր Պուտինը մոտ է նրան, որ միջազգային լրատվամիջոցներն օտարերկրյա գործակալ ճանաչի, ենթադրաբար, որպես պատասխան քայլ ԱՄՆ Արդարադատության նախարարության պահանջին, ըստ որի՝ RT-ը պետք է գրանցվի որպես օտարերկրյա գործակալ»,- ասված է Մաքքեյնի հաղորդագրության մեջ։

Նրա խոսքով՝ RT-ը պետք չէ համեմատել «Ամերիկայի ձայնը» եւ «Ռադիո Ազատություն» ռադիոկայանների եւ CNN ու BBC հեռուստաալիքների հետ, քանի որ վերջիններիս լրագրողները պարզում են ճշմարտությունը, բացահայտում են սուտը եւ կառավարություններից հաշվետվություն են պահանջում, իսկ RT-ի աշխատակիցներին Մաքքեյնը քարոզիչներ է անվանում, որոնք աղավաղում են ճշմարտությունը, կեղծիք տարածում եւ փորձում սասանել ժողովրդավարական կառավարությունները, որպեսզի առաջ տանեն Վլադիմիր Պուտինի օրակարգը։

Օտարերկրյա գործակալ կարող է ճանաչվել ցանկացած արտասահմանյան լրատվամիջոց, որը ֆինանսավորում կամ ունեցվածք է ստանում արտասահմանից, այդ թվում՝ օտարերկրյա աղբյուրներից հովանավորվող ռոուսական իրավաբանական  անձանցից։

Փոփոխություններում չեն հիշատակվում կոնկրետ պարբերականներ կամ հեռուստաալիքներ։

Լրատվամիջոցներին օտարերկրյա գործակալ ճանաչելու մասին որոշումը կայացնելու է Արդարադատության նախարարությունը։

 

 

tert.am

Թրամփն անհրաժեշտ է համարում Պուտինի հետ համագործակցությունը. Սպիտակ տուն

 

 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ ինքն առանցքային հարցերի շուրջ պետք է համագործակցի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, այս մասին հայտնել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Սառա Սանդերսը:

«Նախագահը ցանկանում է Պուտինի հետ համագործակցել լուրջ մարտահրավերների շուրջ, որոնց հետ բախվում է մեր երկիրն այժմ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Սանդերսը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Թրամփն իսկապես հավատում է Պուտինի այն պնդումներին, թե Ռուսաստանը որևէ կերպ չի միջամտել ԱՄՆ նախագահական ընտրություններին:

Սպիտակ տան ներկայացուցչի խոսքով՝ Թրամփը կարծում է, որ Վաշինգտոնը կարող է համագործակցել Մոսկվայի հետ հատկապես Սիրիայի ու Հյուսիսային Կորեայի հիմնախնդիրների, ինչպես նաև այլ գլոբալ հարցերի շուրջ:

«Նախագահը շարունակում է փնտրել ՌԴ-ի հետ համագործակցության տարբերակներ, որոնք կօգնեն ԱՄՆ-ին», - եզրափակել է Սանդերսը:

Միևնույն ժամանակ նա հավելել է, որ նախագահը հավատում է դեմոկրատական կուսակցության որոշ անդամների՝ ռուսաստանցի քաղաքական գործիչների հետ ունեցած կապերի ճշմարտացիությանը:

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը Վիետնամում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել էր, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի համատեղ աշխատանքը մի շարք հարցերի շուրջ կարող են օգուտ բերել և՛ ԱՄՆ-ին, և՛ ամբողջ աշխարհին: