Թրամփն անհրաժեշտ Է համարում համագործակցությունը Պուտինի հետ. Սպիտակ տուն
https://parstoday.ir/hy/news/world-i76285-Թրամփն_անհրաժեշտ_Է_համարում_համագործակցությունը_Պուտինի_հետ._Սպիտակ_տուն
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը գտնում Է, որ հարկավոր Է Ռուսաստանի իր պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ աշխատել կարեւորագույն հարցերի շուրջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 17, 2017 14:35 Asia/Tehran
  • Թրամփն անհրաժեշտ Է համարում համագործակցությունը Պուտինի հետ. Սպիտակ տուն

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը գտնում Է, որ հարկավոր Է Ռուսաստանի իր պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ աշխատել կարեւորագույն հարցերի շուրջ:

Այդ մասին, հայտարարել Է Սպիտակ տան ներկայացուցիչ Սառա Սանդերսը:

«Նախագահը չի երկմտի այն հարցի շուրջ, որ իրեն հարկավոր Է աշխատել այդ համաշխարհային ղեկավարի հետ եւ նա ցանկանում Է նրա հետ աշխատել այն լուրջ մարտահրավերների վրա, որոնց այժմ բախվում Է մեր երկիրը»,- ասել Է Սանդերսը բրիֆինգի ժամանակ՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե հնարավոր Է արդյոք Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի փոխգործակցությունը, եւ Թրամփն իրոք հավատում Է Պուտինի հավաստիացումներին, որ Ռուսաստանը չի միջամտել ԱՄՆ-ում նախընտրական արշավի ընթացքին:

Սանդերսը ընդգծել Է, որ ժամանակն Է՝ առաջ շարժվել:

Սպիտակ տան ներկայացուցչի խոսքով՝ Վաշինգտոնը Մոսկվայի հետ համագործակցության ոլորտներ ունի: «Մասնավորապես, դա վերաբերում Է Սիրիային եւ ԿԺԴՀ-ին, ինչպես նաեւ գլոբալ այլ մեծ հարցերի»,- ասել Է նա: Նախագահը «շարունակում Է Ռուսաստանի հետ համագործակցության ուղիներ փնտրել, ինչը կօգնի Ամերիկային», հավելել Է նա:

galatv.am/