Արգենտինայի ափերի մոտ անհետացել է երկրի զինված ուժերին պատկանող սուզանավ
https://parstoday.ir/hy/news/world-i76291-Արգենտինայի_ափերի_մոտ_անհետացել_է_երկրի_զինված_ուժերին_պատկանող_սուզանավ
Արգենտինայի ափերի մոտ անհետացել է երկրի զինված ուժերի «Սան Խուան» անունը կրող ռազմական սուզանավը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Նոյեմբեր 18, 2017 01:22 Asia/Tehran
  • Արգենտինայի ափերի մոտ անհետացել է երկրի զինված ուժերին պատկանող սուզանավ

Արգենտինայի ափերի մոտ անհետացել է երկրի զինված ուժերի «Սան Խուան» անունը կրող ռազմական սուզանավը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­ը, վկայակոչելով «ՌԻԱ նովոստի»­ն, այս մասին գրառում է արվել Արգենտինայի ռազմածովային ուժերի թվիթերյան էջում: Սուզանավում եղել է անձնակազմի 44 անդամ: Սուզանավը դադարել է կապի դուրս գալ Ուշուայի նավահանգստից Մար դել­Պլատու քաղաք ուղևորվելու ընթացում: Որոնողական աշխատանքներին մասնակցում են ինքնաթիռներ և նավեր: Որոնողական աշխատանքներն իրականացվում են այն հատվածում, որտեղ վերջին անգամ նկատել են սուզանավը: Կորած սուզանավն արտադրվել է Գերմանիայում: Արգենտինայի զինված ուժերի կազմ այն մտել է 1985թ.: Սուզանավի երկարությունը 66 մետր է:

Armenpress.am