Ուկրաինան և Վրաստանը պատրաստ չեն ՆԱՏՕ-ին անդամակցել. Յենս Ստոլտենբերգ
https://parstoday.ir/hy/news/world-i76312-Ուկրաինան_և_Վրաստանը_պատրաստ_չեն_ՆԱՏՕ_ին_անդամակցել._Յենս_Ստոլտենբերգ
TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ուկրաինան և Վրաստանը դեռևս պատրաստ չեն ռազմական դաշինքի նոր անդամներ դառնալ: Գրում է Russian.rt.com-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 18, 2017 09:30 Asia/Tehran
  • Ուկրաինան և Վրաստանը պատրաստ չեն ՆԱՏՕ-ին անդամակցել. Յենս Ստոլտենբերգ

TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ուկրաինան և Վրաստանը դեռևս պատրաստ չեն ռազմական դաշինքի նոր անդամներ դառնալ: Գրում է Russian.rt.com-ը:

Համապատասխան հայտարարությամբ դաշինքի գլխավոր քարտուղարը հանդես եկել է Կանադայի Հալիֆաքս քաղաքում միջազգային անվտանգության հարցով տեղի ունեցած ֆորումի ընթացքում: «ՆԱՏՕ-ի անդամ դառնալու համար անհրաժեշտ է պահպանել կազմակերպության ստանդարտները: <...> Ուկրաինան և Վրաստանը դեռևս բարեփոխված չեն անհրաժեշտ ձևով, նրանք պետք է արդիականացնեն պաշտպանական հաստատությունները, կոռուպցիայի դեմ պայքարեն և ամրապնդեն ժողովրդավարական ինստիտուտները », - հայտարարել է Ստոլտենբերգը: Միևնույն ժամանակ Ստոլտենբերգը հավելել է, որ ներկայում ՆԱՏՕ-ն օգնում է այդ երկրներին լուծել առկա խնդիրները:

Ankakh.com