Ուկրաինան և Վրաստանը պատրաստ չեն ՆԱՏՕ-ին անդամակցել. Յենս Ստոլտենբերգ
TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ուկրաինան և Վրաստանը դեռևս պատրաստ չեն ռազմական դաշինքի նոր անդամներ դառնալ: Գրում է Russian.rt.com-ը:
Համապատասխան հայտարարությամբ դաշինքի գլխավոր քարտուղարը հանդես եկել է Կանադայի Հալիֆաքս քաղաքում միջազգային անվտանգության հարցով տեղի ունեցած ֆորումի ընթացքում: «ՆԱՏՕ-ի անդամ դառնալու համար անհրաժեշտ է պահպանել կազմակերպության ստանդարտները: <...> Ուկրաինան և Վրաստանը դեռևս բարեփոխված չեն անհրաժեշտ ձևով, նրանք պետք է արդիականացնեն պաշտպանական հաստատությունները, կոռուպցիայի դեմ պայքարեն և ամրապնդեն ժողովրդավարական ինստիտուտները », - հայտարարել է Ստոլտենբերգը: Միևնույն ժամանակ Ստոլտենբերգը հավելել է, որ ներկայում ՆԱՏՕ-ն օգնում է այդ երկրներին լուծել առկա խնդիրները:
Ankakh.com