Մամուլի տեսություն 18-11-2017
https://parstoday.ir/hy/news/world-i76318-Մամուլի_տեսություն_18_11_2017
Հարիրին ընդունել է Փարիզ այցելելու Ֆրանսիայի հրավերը
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 18, 2017 11:58 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  18-11-2017

Հարիրին ընդունել է Փարիզ այցելելու Ֆրանսիայի հրավերը

Իրան

Հարիրին ընդունել է Փարիզ այցելելու Ֆրանսիայի հրավերը

 

Ֆրանսիայի նախագահը պաշտոնը լքած Լիբանանի վարչապետ ՝ Սաադ Հարիրիին հրավիրել է Փարիզ այցելել: Հրավերն ընդունվել է Հարիրիի կողմից: Որոշ լրատվամիջոցներ հրավերի ընունումը համարում են «Սաուդական կառավարության կողմից աքսորում»:

Սրանից 13 օր առաջ, Լիբանանի վարչապետը Ռիադում հայտարարեց պաշտոնից հրաժարվելու մասին: Այս ընթացքում Լիբանանի նախագահը և ժողովուրդն անգամներ հարիրիին կոչ են արել երկիր վերադառնալ: Հարիրին հեռուստատեսությամբ հյտարարել էր, որ մոտ ապագայում երկիր է վերադառնալու՝ հրաժարման օրինական քայլերն անելու համար:

Հարիրիի քայլերն անկախատեսելի են: Թեև նա հայտարարել է, որ Ռիադում ինքն ազատության մեջ է եղել, սակայն նրա իրարամերժ խոսքերը հակառակն են ապացուցում:

Մյուս կողմից Վաշինգտոնն էլ ուղղակի քայլեր է անում ՝ Հարիրիի հարցի հետ կապված ՝ Փարիզին և եվրոպական մյուս կառավարություններին տեղեկացնելով, որ հետևելու է գործի ընթացքին և բանակցություններ է վարելու սաուդական կողմի հետ: Փարիզը Ռիադին զգուշացրել է  , որ Հեզբոլլահի դերակատարությունը թուլացնելու համար, անհրաժեշտ է ամրացնել երկրի անվտանգության ու տնտեսական հիմքերը:

Սաադ Հարիրիի եղբայրը,  ում սաուդիցիները նկատի ունեն վարչապետի պաշտոնում Հարիրիին փոխարինելու համար, հեռուստաեթերում ելույթ է ունեցել: Նա ավելի քան իր եղբայրը ցանկություն է հայտնել կատարել սաուդցիների պահանջները:

 

Ջոմհուրի էսլամի

Իսրայելը պաշտոնապես հատարարել է Արաբիայի հետ հարաբերությունները նորմալացնելու պատրաստակամության մասին

 

Սաուդական կայքին տված հարցազրուցյում, Սիոնիստական ռեժիմի բանակի գլխավոր շտաբի պետը հայտնել է Արաբիայի հետ հարաբերությունները նորմալացնելու ռեժիմի պատրաստակամության մասին: Գադի Այզենկոտի ասածով, Իսրայելի և սաուդական ռեժիմների միջև մշտապես լավ հարաբերություններ են եղել և վերջիններս պատրաստ են միավորվել Իրանի դեմ պայքարում:

Գադի Այզենկոտի խոսքերով, ԱՄՆ նախագահի ղեկավարությամբ տարածաշրջանում միջազգային նոր կոալիցիա ձևավորելու հնարավորությունէ ստեղծվել և անհրաժեշտ է որպեսզի այսպես կոչված Իրանի վտանգը կանխելու համար խոշոր մարտավարություն մշակել:

Հորդանանի թագավորությանը մոտ կանգնած մի պաշտոնյա մտահոգություն է հայտնել Հորդանանի և պաղեստինցիների նկատմամբ սաուդցի արքայազն Մոհամմեդ Բին Սալմանի կողմնորոշման և Իսրայելի հետ հարաբերությունները նորմալացնելու Արաբիայի ջանքերի կապակցությամբ: Հորդանանցի այդ պաշտոնյայի ասածով, Արաբիայի գահաժառանգը Հորդանանի նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունք է ցուցաբերում: Սալմանի կարծիքով , պաղեստինցիներն ու հորդանանցիներն իր երկրի ստրուկներ են: Հորդանանցի պաշտոնյան համոզմունք է հայտնել, որ Սիրիայում իրավիճակն Իրանի և նրա դաշնակիցների օգտին է և հորդանանի քաղաքականությունը հիմնված է Իրանի և ռուսաստանի հետ կապերի հաստատման և համաձայնության կայացման վրա: Նա ի դեպ կասկած է հայտնել այն մասին, թե Սիոնիստական ռեժիմը Հեզբոլլահի դեմ պատերազմ է սկսելու:

 

 

 

galatv.am

Ինչո՞ւ պետք է Թրամփը զինի Ուկրաինային

 

«Նախագահ Թրամփը հաճախ է ցանկություն հայտնում կառուցել ավելի սերտ հարաբերություններ Ռուսաստանի հետ: Սակայն, ինչպես հայտնել է պետքարտուղար Թիլերսոնը, երկկողմ հարաբերությունների կարգավորումն անհնար կլինի առանց Ուկրաինայի հանդեպ ռուսաստանյան ագրեսիայի դադարեցման»,- The Washington Times-ում գրում են Ուկրաինայում ԱՄՆ-ի նախկին դեսպաններ Սթիվեն Փայֆերը եւ Ջոն Հերբսթը:

«Վաշինգտոնն ակտիվացրել է իր դիվանագիտական ջանքերը հակամարտությունը կարգավորելու համար, ինչը երեւաց Կուրտ Վոլկերին հատուկ դեսպանորդի պաշտոնին նշանակելով: Սակայն առավել լուրջ դիվանագիտությունը կարիք ունի այլ միջոցների, այնպիսի, ինչպիսիք են պատժամիջոցները, որպեսզի Կրեմլին դրդի փոխել իր մոտեցումը: Նաեւ եկել է ժամանակը, որպեսզի Թրամփը դադարեցնի Օբամայի աշխատակազմի քաղաքականությունը՝ մերժելով  Ուկրաինային ռազմական աջակցության տրամադրումը»,- ասվում է հոդվածում:

«ԱՄՆ-ը սկսեց օգնել ուկրաինական բանակին 2014թ.-ին Դոնբասը պաշտպանելու փորձերի ժամանակ: Այդ մասնակի օգնությունը՝  ռադիոտեղորոշիչ համակարգերը, անվտանգ կապի սարքավորումները շատ կարեւոր էին ուկրաինացի զինվորականների համար»,- նշում են հեղինակները:

«Ի դեպ, Օբամայի աշխատակազմն իրականացրել էր ռազմական աջակցության քաղաքականությունը միայն ոչ մահաբեր զինտեխնիկա տրամադրելով: Իսկ ռուսաստանյան բանակը Դոնբասը լցրել է տանկերով եւ այլ զինտեխնիկայով: Ռուսաստանյան տեխնիկան որոշիչ գործոն դարձավ Դոնեցկի եւ Դեբալցեւոյի օդանավակայանների վրա հաջողված հարձակում գործելու համար»,- նշում են հեղինակները:

«Եթե Կիեւը կարողանա Մոսկվային զրկել հեշտությամբ ռազմական գործողություններ անցկացնելու հնարավորությունից, դա կմեծացնի այն հեռանկարը, որ Կրեմլն այլ ընթացքով կշարժվի, ինչը կարող է հանգեցնել խաղաղ կարգավորման: Թրամփը, ով ցուցադրել է Սիրիայում ակտիվ միջոցներ ձեռնարկելու պատրաստակամություն, հիմա պետք է հրաժարվի իր նախորդի անհաջող քաղաքականությունից  եւ հաստատի Ուկրաինային մահաբեր զինտեխնիկայի տրամադրումը»,- ասվում է հոդվածում:

 

Աղբյուր՝ The Washington Times

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

 

tert.am

Մենք գնել ենք C-400, թեման փակված է. Էրդողանը՝ ՆԱՏՕ-ին

 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատասխանել է Ռուսաստանից C-400 զենիթահրթիռային համակարգերի գնման հետ կապված ՆԱՏՕ-ի տարբեր պաշտոնյաներից եկող արձագանքներին, Թուրքիայի ղեկավարը հայտարարել է, որ C-400-ի գնման հետ կապված իրենց որոշումն այլևս անբեկանելի է:

Ինչպես գրում է թուրքական «Բիրգյուն» պարբերականը, Էրդողանը նշել է, որ թեման իրենց համար փակված է:

«Մենք գնել ենք C-400, այս գործը փակված է», - ասել է Էրդողանը:

Օրեր առաջ էլ լրագրողների հետ հանդիպմանը ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար, չեխ գեներալ Պյոտր Պավելը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն դեմ է, որ Անկարան Մոսկվայից С-400 զենիթահրթիռային համակարգեր ձեռք բերի հիմնականում անվտանգության նկատառումներով, այլ ոչ Ռուսաստանի և Արևմուտքի ռազմական տեխնիկայի տեխնիկական անհամատեղելիության պատճառով:

Իր հերթին ԱՄՆ Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը հայտարարել էր, որ Թուրքիայի կողմից ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի գնումն այդ երկրի ինքնուրույն որոշումն է, սակայն Թուրքիան այն ՆԱՏՕ-ի այլ զինատեսակների հետ համատեղ կերպով կիրառել չի կարողանա:

Նա նաև անդրադարձել է նախօրեին Նորվեգիայում ՆԱՏՕ-ի զորավարժանքի ժամանակ ցուցադրված «Թշնամիների պաստառ»-ի վրա Թուրքիայի հանրապետության հիմնադիր ու առաջին նախագահ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի և իր նկարով պաստառին ու հայտարարել, որ դա ապացույցն է ՆԱՏՕ-ի ներսում եղած խտրական մտածողության, որը Թուրքիան վաղուց էր նկատել:

Նշենք, որ Անկարայի հանրապետական դատախազությունը հատուկ հետաքննություն կսկսի Նորվեգիայում ՆԱՏՕ-ի զորավարժանքի ժամանակ ցուցադրված աղմկահարույց պաստառի հետ կապված մանրամասները: