Արգենտինական ռազմական նավատորմն ընդլայնում է անհետացած սուզանավի որոնողական աշխատանքները
https://parstoday.ir/hy/news/world-i76320-Արգենտինական_ռազմական_նավատորմն_ընդլայնում_է_անհետացած_սուզանավի_որոնողական_աշխատանքները
Արգենտինական ռազմածովային նավատորմը լայնամասշտաբ որոնողական աշխատանքներ է սկսել Հարավային Ատլանտիկայում անհետացած ռազմական սուզանավը գտնելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այս մասին տեղեկացնում է BBC-ն:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Նոյեմբեր 18, 2017 16:08 Asia/Tehran
  • Արգենտինական ռազմական նավատորմն ընդլայնում է անհետացած սուզանավի որոնողական աշխատանքները

Արգենտինական ռազմածովային նավատորմը լայնամասշտաբ որոնողական աշխատանքներ է սկսել Հարավային Ատլանտիկայում անհետացած ռազմական սուզանավը գտնելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այս մասին տեղեկացնում է BBC-ն:

Նախագահ Մաուրիսիո Մակրին ասել է, որ ազգային և միջազգային բոլոր ռեսուրսներն օգտագործվում են՝ հնարավորինս շուտ գտնելու «Սան Խուան»-ին: ՆԱՍԱ-ի հետախուզական ինքնաթիռը միացել է որոնման աշխատանքներին: Բրիտանիան և տարածաշրջանի այլ երկրներ ևս օգնություն են ցուցաբերել սուզանավի անհետանալուց հետո:

Սուզանավը վերադառնալիս է եղել հերթական առաքելությունից Ուշուայից՝ Հարավային Ամերիկայի հարավային հատվածի մոտ:

Նավատորմի հրամանատարի հետ վերջին կապը եղել է նոյեմբերի 15-ի առավոտյան:

Արգենտինական կործանիչը և երկու կորվետներ իրականացնում են որոնողական աշխատանքներ այն հատվածում, որտեղ վերջին անգամ նկատել են սուզանավը՝ Վալդես թերակղզու հարավ-արևելյան հատվածում: Որոնումը դժվար է՝ չնայած դրանում ներառված նավերի և ինքնաթիռների քանակին: Կարծիքներ կան, թե սուզանավը հաղորդակցության հետ դժվարություններ ունի էներգիայի պակասի պատճառով:

Արգենտինայի ափերի մոտ անհետացել է երկրի զինված ուժերի «Սան Խուան» անունը կրող ռազմական սուզանավը: Սուզանավում եղել է անձնակազմի 44 անդամ: 

orer.news