Գերմանիայում «Սեփահ» բանկի դեմ պատժամիջոցների կիրառման հայտարարությունը կեղծ է
Իրանի «Սեփահ» բանկի միջազգային հարցերի բաժնի գլխավոր տնօրենը հերքել է Գերմանիայի կողմից այդ բանկի դեմ պատժամիջոցների կիրառման փաստը, ասելով.«Բանկի՝ Ֆրանկֆուրտի մասնաճյուղն ուրբաթ օրն ավելի քան 52 միլիոն եվրոյի արտարժութային գործարքներ է ունեցել:
Ամիր Հոսեյնին ասել է.«Գերմանիայում ծավալվում է բանկի գործունեությունը»: Այդ մասին հաղորդում է ԻՌՆԱ գործակալությունը:
Jerusalem Post սիոնիստական օրաթերթն ուրբաթ օրը, հղում անելով Գերմանիայի Դաշնության ֆինանսական դիտորդ կառույցի խոսնակ Սաբին Ռայմերին, հայտարարել էր, որ Գերմանիայի վարկային օրենքների խախտման պատճառով պատժամիջոցներ են կիրառվել Ֆրանկֆուրտում Իրանի «Սեփահ» բանկի դեմ:
«Սեփահն» իրանական բանկերից է, որը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևով Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի իրագործումից հետո, հանվել Արևմուտքի շրջափակումների ցուցակից:
Իրանի և 5+1 խմբի միջև կայացած միջուկային համաձայնությամբ՝ ԻԻՀ-ի և արտասահմանյան կողմերի միջև բանկային ու տնտեսական հարաբերությունները պետք է իրականացվեն առանց խոչընդոտների: