Մամուլի տեսություն 19-11-2017
https://parstoday.ir/hy/news/world-i76401-Մամուլի_տեսություն_19_11_2017
Վերջին ամիսներին ռուսական ուժերը բազմաթիվ հաջողություններ են տարել ԻԼԻՊ-ի դեմ, ինչը սակայն հերքվել է Վաշինգտոնի կողմից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 19, 2017 12:09 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  19-11-2017

Վերջին ամիսներին ռուսական ուժերը բազմաթիվ հաջողություններ են տարել ԻԼԻՊ-ի դեմ, ինչը սակայն հերքվել է Վաշինգտոնի կողմից:

 

Շարղ

ԻԼԻՊ-ի մնացորդները  ծառայում են ԱՄՆ տարածաշրջանային ռազմավարությանը

 

ԻԼԻՊ-ի հետ ամերիկյան ուժերի կասկածելի համագործակցությունը մշտապես եղել է վերլուծաբանների ուշադրության կենտրոնում: Վերջին ամիսներին ռուսական ուժերը բազմաթիվ հաջողություններ են տարել ԻԼԻՊ-ի դեմ, ինչը սակայն հերքվել է Վաշինգտոնի կողմից: Ազատագրված որոշ քաղաքներ ԻԼԻՊ-ի վերադարձն ապացուցում է, որ նրանք գտնվում են ամերիկացիների գաղտնի հովանու ներքո և ահաբեկիչները չեն պատրաստվում հանձնվել: Զինյալ ահաբեկիչները հեշտությամբ  հեռանում են քաղաքից: Ռուսասկան ուժերը տարածքում մոնիտորինգ են իրականացնում և հաստատել են, որ ահաբեկիչները երթևեկում են ամերիկացիների հսկողության տակ գտնվող տարածքներում:

Վաշինգտոնը փորձում է պատերազմական պայմանների պատճառաբանությամբ, կանխել Սիրիայի բանակի լիարժեք հաղթանակը: Հարցը վեր է երկրի ներքին հարցերից և Ասադի կառավարության հավասարություններից: Քանի որ Սիրիան դարձել է տարածաշրջանային ու միջազգային մրցակից խմբերի միջնորդավորված պատերազմի դաշտը: պատերազմի ավարտն ինչքան, որ Ասադի համար հաղթանակ է համարվում, այնքան էլ պարտություն է համարվելու Վաշինգտոն-Ռիադ-Թելավիվ առանցքի համար: Այդ փազելի մյուս կտորն էլ Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հրաժարական է, որն ամբողջացնելու է միջինարևելյան ճգնաժամի պատկերը: Անճարակ ԻԼԻՊ-ականները դարձել են տարածաշրջանում ամերիկացիների ու սիոնիստաների թղթախաղի այրված խաղաթղթերը:

 

 

 Ջոմհուրի էսլամի

Բացահայտվել է Մահմուդ Աբբասի Արաբիա կանչվելու գաղտնիքը

 

Սաուդական ռեժիմը երեք բաղադրիչներ է ճշտել Պաղեստինի ինքնավար վարչակազմի համար, որպեսզի Ռիադը պաշտպանի պաղեստինյան օրինականությունը ՝ մասնակցելոց խաղաղության գործընթացում:

Մահմուդ Աբբասին Արաբիա կանչելով Ռիադը մտադիր է մինչև Թրամփի այցելությունը պարզել քաղաքական ու բանակցային գործընթացը: Աբբասի հետ զրույցում, երեք պայման է ներկայացվել , որոնց իրականացման դեպքում, Արաբիան լիարժեք աջակցություն է ցուցաբերելու Աբբասին:

Առաջին պահանջը եղել է այն, որ Աբբասից պահանջվել է ՀԱՄԱՍ-ի հետ հաշտության նոր քայլեր չանել : Դա պիտի լինի միայն այն դեպքում, երբ ՀԱՄԱՍ-ը պատրաստ կլինի ամբողջությամբ իր կապերը խզել Իրանի հետ: Երկրորդն այն, որ արաբները մտահոգություն են հատնել Լիբանանում Ֆաթհ շարժման և այդ երկրի ճամբարներում տիրող իրավիճակի կապակցությամբ : Լիբանանի ճամբարներում որոշ խմբեր Հեզբոլլահի հետ կապի մեջ են: Ռիադն Աբբասից պահանջել է երաշխավորել, որ իրավիճակը լարվելու դեպքում, Ֆաթհի շարժման ոչ մի կայան չի փորձելու օգնել Հեզբոլլահին: Երրորդ պայմանն այն է, որ Գազայի հատվածի հետ հաշտությունից հետո, նա պետք է զեկուցի հաշտության ընթացքի մասին վարչակազմի ղեկավարի դիրքորոշման մասին:

 

Համշահրի

Փարիզում հանդիպել են Մաքրոնը և Հարիրին

 

Շաբաթ նոյեմբերի 18-ին Սաադ Հարիրին Փարիզ է մեկնել:

Ֆրանսիայի նախագահի հետ Սաադ Հարիրիի հանդիպումը կայացել է խաղաղ պայմանենրում ՝ առանց նրանց խորհրդականների ներկության:

Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին Ֆրանսիայից հեռախոսազրույց է ունեցել Լինանանի նախագահ Միշել Աունի հետ: Հարիրին հայտնել է, որ Լիբանանի անկախության տոների առիթով մինչև չորեքշաբթի նոյեմբերի 22-ը կվերադառնա Բեյրութ:

Ալ-Ախբար օրաթերթը գրել է, որ շաբաթ օրը Ռիադից Ֆրանսիա մեկնելիս Հարիրիին ուղեկցել է միայն կինը Լարա Ալ-Աըզամը, իսկ նրա երկու տղաները և աղջիկը մնացել են Ռիադում:

Փարիզի նախագահական պալատում կայացել է Ֆրանսիայի նախագահի և Լիբանանի պաշտոնանկ վարչապետ ՍաաԴ Հարիրիի հանդիպումը:

 

 tert.am

Եվրամիությունը կկրճատի Թուրքիային հատկացվող ֆինանսական օգնության ծավալը

 

 

Եվրամիությունը մտադիր է կրճատել Թուրքիային հատկացվելիք ֆինանսական օգնությունը, որը տրամադրվում է ԵՄ անդամակցության թեկնածուների աջակցման ծրագրի շրջանակներում:

Ինչպես հաղորդում է DW.com-ը, 2018 թվականի բյուջետային ծրագրի քննարկման ժամանակ, որը կայացել է նոյեմբերի 18-ին, որոշում է կայացվել 105 մլն եվրոյով նվազեցնել Անկարային հատկացվող դրամական միջոցների ծավալը՝ բյուջեի առաջին նախագծի համեմատ, որը կազմել է Եվրահանձնաժողովը:

Միևնույն ժամանակ ԵՄ դիվանագիտական աղբյուրներիշը հաղորդում են, որ ևս 70 մլն եվրո կվճարվի, եթե միայն Բրյուսելում առաջընթաց տեսնեն Անկարայի կողմից իրավարար պետության սկզբունքների պահպանման հարցում:

Այսօր ԵՄ խորհրդի նիստում համաձայնեցված բյուջեն, որը հաշվարկվել է հաջորդ տարվա համար, ներառում է 144.7 մլրդ եվրոյի ծախս: Այն 10 մլրդ-ով ավելին է, քան նախորդ տարի:

Թուրքիան ԵՄ անդամակցության պաշտոնական թեկնածու է դարձել 2004-ին: