Մամուլի տեսություն 20-11-2017
Հարիրին Լիբանանի , Արաբիայի, նաև Ֆրանսիայի քաղաքացի է: Նրան պահելու դեպքում, Ռիադը պետք է պատասխանատու լիներ Ֆրանսիայի դատական մարմինների առջև:
Խորասան
Հարիրիի փարիզյան այցի կուլիսների հետևում
Ռիադում իր հրաժարականը ներկայացնելուց հետո, Սաադ Հարիրին Ֆրանսիայի միջնորդությամբ Փարիզ է մեկնել: Հարիրիի դստրերը սակայն մնացել են Ռիադում : Փաստորեն նրանք Արաբիայի կողմից պատանդ են պահվել : Հարիրիին ինքնաթիռում ուղեկցում էր Ֆրանսիայի պաշտպանության նախարարը: Դա հետևանքն էր այն մտահոգության, որ Արաբիայի գահաժառանգի հրամանով,սաուդցիները կարող էին կործանել Հարիրիին փոխադրող ինքնաթիռն ՝ դեպքի պատճառը տեխնիկական խափանում ներկայացնելով: Ֆրանսիայի պաշտպանության նախարրը եղել է Հարիրիի անվտանգության երաշխիքը:
Հարիրին ավելի վաղ հայտարարել էր, որ Բեյրութ է վերադառնալու, սակայն մեկնեց Փարիզ: Դա վկայում է այն մասին, որ հակառակ իր կամքին , Հարիրին մնում էր Արաբիայում: Ի դեպ Ֆրանսիա ուղևորվելիս, նրա հետ չեն եղել զավակները: Դա այն դեպքում, երբ Ռիադից Հարիրիի հեռանալուց առաջ, Լիբանանի նախագահ Միշել Աունը նրանից պահանջել էր Ռիադից հեռանալ ընտանիքի ուղեկցությամբ, որպեսզի հնարավոր լինի երաշխավորել որոշումների անկախությունը: Փաստորեն սաուդցիները սարսափում էին Փարիզում Հարիրիի բացահայտումներից , ուստի նրա ընտանիքին պատանդ են պահել: Ֆրանսիան պնդում է, որ Հարիրին պետք է մնա իր պաշտոնում: Հարց է առաջանում, որ եթե Ռիադի պետայրերը վախենում են Հարիրիի բացահայտումներից, ապա ինչպե՞ս են նրան թույլ տվել հեռանալ Ռիադից: Հարիրին Լիբանանի , Արաբիայի, նաև Ֆրանսիայի քաղաքացի է: Նրան պահելու դեպքում, Ռիադը պետք է պատասխանատու լիներ Ֆրանսիայի դատական մարմինների առջև:
Ջահանե սանաաթ
ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համաձայնությունն ՝ ընդդեմ Իրանին ու Հեզբոլլահին
Այնպիսի պայմաններում, երբ Գերմանիայի կանցլերը հայտնվել է կոալիցիոն կառավարություն ձևավորելու գործում, իսկ Բրիտանիան ու Իսպանիան մնացել են Բրեքսիթի և Կատալոնիայի թնջուկում և արտաքին քաղաքականության ոլորտում հնարքներով հանդես գալու հնարավորություն չունեն, Ֆրանսիան ՝ որպես Եվրամիության անդամներից մեկը, Միջին Արևելքում դիվանագիտական ակտիվ քայլեր է անում:
Թեև Ֆրանսիան միշտ էլ զգայուն է եղել Միջին Արևելքի ՝ մասնավորապես Լիբանանի հարցերում, սակայն այս անգամ , Միջին Արևելքում արևմուտքցի դիվանագետների բացը զգալով, Ֆրանսիայի նախագահը փորձումէ զգալի դարձնել Փարիզի ներկայությունը:
Մակրոնը հանդիպել է Արաբիայի պետայրերի հետ , Ռիադ է այցելել Ֆրանսիայի ԱԳ նախարարն, ով արաբ շեյխերի հետ սերտ կապերի մեջ է, իսկ պաշտոնական Փարիզը փորձում է ձայնակցել Թրամփի հետ ՝ Իրանի միջինարևելյան տարածաշրջանային քաղաքականություններին դեմ գնալու հարցում, և վերջում Հարիրիի հարցում միջնորդությունը , բոլորը համարվում են մահակ-կարկանդակ քաղաքականություն որդեգրելու մասին , իսկ դա հնարավոր է գնահատել Փարիզի Առևտրա-ստրատեգիական շահերի շրջանակում:
Թեջարաթ
Մեծ համաձայնություն ՝ հանուն Սիրիայում խաղաղության
Կիրակի օրը Անթալիայում կայացել է Սիրիայում հրադադարը երաշխավորող երկրների՝ Իրանի, Ռուսաստանի ու Թուրքիայի արտգործնախարարների նիստը: Նիստից հետո ԻԻՀ արտգործնախարարն ասել է.«Տարածաշրջանի որոշ երկրներ ռազմատենչության փոխարեն ավելի լավ է ձգտեն կայունության ու խաղաղության հաստատմանը»:
Այս տարվա 10 ամիսների ընթացքում աստանյան 7 հանդիպումներ են եղել, բավական աշխատանք է կատարվել: Կարգավորվել է Սիրիայի 4 անվտանգության գոտիների գործունեությունը՝ հարավ-արևմուքտում, Արևելյան Գուտայում, Հոմս քաղաքի շրջանում, Իդլիբ նահանգում: Մեկ այլ կարևոր ձեռքբերում է Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի կողմից, որպես Սիրիայում համերաշխության երաշխավորների, Սիրիայում հրադադարի ռեժիմի վերահսկման եռակողմ մեխանիզմի ստեղծումը:
Նախարարները առաջին անգամ չեն հանդիպում այս ձևաչափով, նախորդ հանդիպումները տեղի են ունեցել անցած տարվա դեկտեմբերին Մոսկվայում: Այդ ժամանակ կողմերը համաձայնել էին «վերակենդանացնել» Սիրիայի կարգավորման գործընթացը: Արդյունքում՝ մեկ ամիս անց, Ղազախստանի մայրաքաղաքում գործարկվեց Աստանայի ձևաչափը:
ԻԻՀ ԱԳ նախարար ՝ Մոհամմեդ Ջավադ Զարիֆը հավելել է. «Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները որոշել են նոյեմբերի 22-ին Սիրիայի հարցը քննարկելու նպատակով Սոչիում հանդիպել»: Քննարկվել է նաև Սոչիում կայանալիք ժողովին Սիրիայի ազգային բանակցություններին քրդերի մասնակցության հավանականությունը:
Ալիք
Մեզ չպետք է ուրախացնի թուրք-ամերիկյան հարաբերություններում եղած լարվածությունը․ Լևոն Հովսեփյան
Թուրքագետ Լևոն Հովսեփյանի խոսքով՝ թուրք-ամերիկյան հարաբերություններում ներկայումս դրական տեղաշարժեր սպասել պետք չէ: Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ երկու երկրների միջև եղած բազմաթիվ խնդիրները, փոխադարձ մեղադրանքները թույլ չեն տա, որ լարվածությունը քչանա, դրանք ազդում են երկու երկրների հարաբերությունների վրա:
Չնայած որ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ հանդիպմանը ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը վերահաստատել է Միացյալ Նահանգների ու Թուրքիայի ռազմավարական ամուր համագործակցության կարևորությունը, այնուամենայնիվ, Լևոն Հովսեփյանի խոսքով, երկրների միջև լարվածությունը չի անցնի:
«Երկու երկրների միջև հարաբերությունները լարված են, և ես կարծում եմ, որ առաջիկայում դա դժվար անցնի,- ասաց նա՝ հավելելով, որ հիմա Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև հակասություններ կան տարածաշրջանային հարցերում,-դրանից ելնելով՝ ինձ թվում է՝ առաջիկայում այդ երկու երկրների միջև հարաբերություններում փոփոխություններ չեն լինի»:
Դիտարկմանը, թե այնուամենայնիվ դեռ թուրք-ամերիկյան հարաբերությունների սրացման նախնական փուլում առավել շատ շրջանառվում էր այն կարծիքը, որ երկու երկրները միմյանց հետ կապված են ամուր կապերով և վերջնականորեն դրանք չեն վատանա, Լևոն Հովսեփյանը պատասխանեց, որ իրականում թուրք-ամերիկյան հարաբերություններում եղած իրողությունները նոր չեն:
«Տարածաշրջանային քաղաքականության տեսանկյունից հակառակ մոտեցումներ և պատկերացումներ ունեն Թուրքիան և ԱՄՆ-ը, ինչպես օրինակ՝ մերձավորարևելյան գործընթացներում, քրդական հիմնախնդրի հետ կապված և այլն»,- ասաց նա:
Ըստ Լևոն Հովսեփյանի՝ Թուրքիան փորձում է իր տարածաշրջանային դերը մեծացնել, և դրա համար դուրս է գալիս Արևմուտքի՝ ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի և Եվրամիության վերահսկողության տակից: «Բնականաբար այսպես մեծանում է Թուրքիայի ազատ գործելու, մանևրելու հնարավորությունը»,- ասաց նա:
Թուրքագետի խոսքով՝ թուրք-ամերիկյան հարաբերություններում նկատվող խնդիրներն իրենց ազդեցությունը կունենան նաև մեր տարածաշրջանի վրա: Ազդեցությունը, ըստ նրա, կարող է լինել և ուղղակի և անուղղակի տարբերակով, կարճաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով:
«Պետք է հաշվի առնել մի բան, որ վերջին տարիներին Թուրքիան փորձում է ինքնուրույնաբար հանդես գալ, դուրս գալ Արևմուտքի հսկողության տակից: Եվ հաշվի առնելով նաև Թուրքիայի ռազմական պոտենցիալը, իշխանությունների էլիտայի հավակնությունները՝ բավականին ռիսկեր են առաջանում»,- ասաց նա:
«Դա չի կարող մեզ վրա դրական ազդեցություն ունենալ: Որքան ԱՄՆ-ը, ՆԱՏՕ-ն և Եվրամիությունը Թուրքիայից հեռանան, այնքան վերջինս կհեռանա ժողովրդավարական լինելուց, իսկ դա ազդում է նաև այդ երկրի արտաքին քաղաքականության վրա»,- ասաց նա:
Հռիփսիմե Հովհաննիսյան