Սոչիում տեղի է ունեցել Պուտինի եւ Ասադի հանդիպումը
https://parstoday.ir/hy/news/world-i76521-Սոչիում_տեղի_է_ունեցել_Պուտինի_եւ_Ասադի_հանդիպումը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ, որն աշխատանքային այցով Ռուսաստան է այցելել, հաղորդվում է Կրեմլի կայքում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 21, 2017 06:13 Asia/Tehran
  • Սոչիում տեղի է ունեցել Պուտինի եւ Ասադի հանդիպումը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ, որն աշխատանքային այցով Ռուսաստան է այցելել, հաղորդվում է Կրեմլի կայքում:

Նոյեմբերի 20-ին տեղի են ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի բանակցությունները, որը Ռուսաստան է այցելել աշխատանքային այցով:

Պուտինը Ասադին շնորհավորել է «այն արդյունքների համար, որոնց Սիրիան հասնում է ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում…, որ Սիրիայի ժողովուրդը անցնում է ծանր փորձությունների միջով եւ աստիճանաբար մոտենում է ահաբեկիչների վերջնական, անխուսափելի ջախջախմանը»:

Վլադիմիր Պուտինը Բաշար Ասադին ներկայացրել է ՌԴ Պաշտպանության նախարարության եւ Գլխավոր շտաբի ղեկավար կազմին, որոնք Սոչիոմ են գտնվում ռազմական շինարարության եւ սպառազինության պետական ծրագրի հարցերով խորհրդակցությունների հերթական շարքն անցկացնելու համար:

News.am