Մամուլի տեսություն 21-11-2017
Երբ Մերկելը չորորդ անգամ ընտրվեց Գերմանիայի կանցլերի պաշտոնում, բոլորը համոզված էին, որ նա վճռակամորեն է սկսելու Եվրամիությանն անհրաժեշտ բարեփոխումների աշխատանքը, սակայն ընտրություններից երկու ամիս անց պարզվեց, որ Մերկելնն այնքան էլ հզոր չէ, ինչքան թվում էր:
Շարղ
Առանց Գերմանիայի Եվրոպայի հետևանքները
Գերմանիայում նոր կոալիցիոն կառավարության ձևավորմանն ուղղված ջանքերն ապարդյուն անցնելով, ինչպիսի կառավարություն էլ, որ ձևավորվի ՝ նա չի ունենալու Եվրամիությունում կառուցվածքային բարեփոխումներ իրականացնելու կարողությունը: Վերջին քսան տարիների փաստը ցույց է տալիս, որ Գերմանիայի հարցը մշտապես մտահոգել է Եվրամիությանը: Եթե մի քանի տասնամյակ առաջ եվրոպացիները փորձում էին գերմանացիներին դնել ճիշտ ուղու վրա, ապա այսօր նրանց անհանգստացնում է այն հարցը, որ Գերմանիան զրկվելու է մերօրյա համաշխարհայնացված աշխարհում Եվրոպան ղեկավարելու կարողությունից: Վերջին տարիների ընթացքում, Գերմանիան և Ֆրանսիան միասնաբար կազմել են Եվրոպայի ընդհանուր և գլխավոր առանցքը: Հոդվածագիրն ապա անդրադառնում է զարգացումներին, որոնց արդյունքը դարձավ Եվրամիությունում Բեռլինի էլ ավելի կենտրոնացանը:
Երբ Մերկելը չորորդ անգամ ընտրվեց Գերմանիայի կանցլերի պաշտոնում, բոլորը համոզված էին, որ նա վճռակամորեն է սկսելու Եվրամիությանն անհրաժեշտ բարեփոխումների աշխատանքը, սակայն ընտրություններից երկու ամիս անց պարզվեց, որ Մերկելնն այնքան էլ հզոր չէ, ինչքան թվում էր: Երբ Էմանուել Մակրոնը Ֆրանսիայի նախագահ ընտրվեց, ակնկալվում էր, որ Գերմանիա-Ֆրանսիա առանցքը վերագտնելու է իր հեղինակությունը: Այսօր Ֆրանսիան էլ ներքին բարեփոխումներով է զբաղված, իսկ Եվրամիությունն առանց Գերմանիայի ոչինչ է: Թվում է, որ Եվրամիությունը պետք է կենտրոնացումը Գերմանիայից փոխի և մխատի բարեփոխումների մասին: 2019 թվականի հունիսին Եվրահանձնաժողովում նոր ընտրություններ են լինելու: Դա կարող է արագացնել փոփոխությունների ընթացքը:
Իսպանիայի ԱԳ նախկին նախարար ՝ Աննա Պալեսիո
Էըթեմադ
Սաուդացիները երազում են միասնության մասին
Արաբիայի և Բահրեյնի ԱԳ նախարարի պահանջով Կահիրեում գումարված Արաբական երկրների Լիգայի նիստն իր աշխատանք ավարտել է հաղորդագրության տարածմամբ, որում ընդգծվել է «Իրանի դեմ թունդ քննադատություն ՝ առանց գործնական քայլերի» նախադասությունը: Թեև Արաբիան և Բահրեյնը փորձում են ձևացնել, թե արաբների միջև միասնությունն էիշխում, սակայն պարզից էլ պարզ է, որ ԱԵԼ-ի 22 անդամների միջև տարաձայնությունների պակաս չի զգացվում: Արաբիան և նրա երկու դաշնակիցներ ՝ Բահրեյնը և Արաբական միացյալ Էմիրությունները ցանկանում են Լիգայի ղեկն իրենց ձեռքն առնել: Ի բացառության Իրաքին ու Լիբանանի, որոնք բողոքել են կիրակի օրվա նիստի հաղորդագրության դեմ, անդամ մյուս երկրների կողմնորոշման արդյունքում Ռիադի ներկայացրած նախագծի որոշ հոդվածներ հանվեցին:
Սաուդցի մի վերլուծաբան ասելէ .«Արաբական երկրները պետք է ՄԱԿ-ի ԱԽ-ում գործ հարուցեն ՝ Իրանում ռեժիմը փոխելու համար ԱՄՆ-ին ճնշելու համար»: «Քանի դեռ տարածաշրջանային երեք ուժեր ՝ Իրանի, Եգիպտոսի ու Թուրքիայի միջև տարածաշրջանային հարցերում համաձայնություն կա, Արաբիան չի կարող Իրանի դեմ իր տրամադրվությունը տարածաշրջանային պատերազմի վերածել»կարծում է եգիպտացի վերլուծաբանը: Նրա համոզմամբ, Իրանը որոշակի ու պարզ քաղաքականության է հետևում և Վաշինգտոնի դեմ կանգնում է տրամաբանորեն : Իրանը հեշտությամբ չի հանձնվելու և Ռիադը սխալ ենթադրությամբ փորձում է տարածաշրջանային գործարքի մեջ քաշվել:
armedia.am
Եվրախորհրդարանի բանաձևում կարևորվեց Արցախի ինքնորոշման իրավունքը
Գրետա Ավետիսյան
ԱլԳ երկրների հետ համագործակցության ակնկալիքներն ու ԱլԳ հետագա զարգացումը ուրվագծող բանաձևը, որն ընդունվեց նոյեմբերի 15-ին՝ Արևելյան Գործընկերության գագաթաժողովին ընդառաջ, կարևորվեց այդ թվում` Ղարաբաղյանը հակամարտությանն անդրադարձի տեսանկյունից: Բանաձևում կոչ է արվում ոչ միայն դադարեցնել ռազմական թշնամանքը, որը վտանգում է զինվորների և քաղաքացիական անձանց կյանքը, այլ նաև անդրադարձ է կատարում հայկական կողմերի համար կարևոր մի շարք հարցերի:
Նախ, բանաձևն անդրադառնում է ինքնորոշման իրավունքին՝ նշելով, որ Եվրախորհրդարանը աջակցում է 2009թ.-ին ընդունված հիմնական սկզբունքները՝ տարածքային ամբողջականություն, ազգերի ինքնորոշում, ուժի չկիրառում: Ավելին, կոչ է արվում հակամարտության կողմերին կիրառել այդ սկզբունքները՝ լուծելու Ղարաբաղյան հակամարտությունը: Նշենք, որ մեկ անգամ չէ, որ հայկական կողմերը հայտարարել են, որ Ղարաբաղյանը հակամարտությունը պետք է լուծվի՝ հիմք ունենալով հենց այդ սկզբունքները՝ միևնույն ժամանակ շեշտելով, որ Արցախի ժողովուրդը պետք է ինքը որոշի իր ճակատագիրը:
Երկրորդ, Եվրախորհրդարանը կոչ է անում իրականացնել վստահության կառուցման միջոցառումներ, ինչպես նաև հայ ու ադրբեջանցի քաղհասարակության անդամների միջև ապահովել երկխոսություն: Այն, որ փոխվստահության մթնոլորտի ստեղծումը անչափ կարևոր է հակամարտության կարգավորման գործընթացում, մշտապես բարձրաձայնվել է նաև հայկական կողմերից, հատկապես Ապրիլյան պատերազմից հետո: Հիշեցնենք, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները (ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնում, հետաքննության մեխանիզմների ներդրում), որոնք ադրբեջանական կողմը հրաժարվում է իրականացնել, ուղղված են հենց նպաստելու հանրությունների միջև վստահության ձևավորմանը:
Երրորդ, բանաձևում կոչ է արվում նաև պահպանել հրադադարի ռեժիմը: Թե´ միջազգային հանրության և թե´ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների համար առավել քան ակնհայտ է, որ հրադադարի ռեժիմի խախտողը մշտապես եղել և մնում է Ադրբեջանը: Այնուամենայնիվ, հաշվի առնելով մի շարք հանգամանքներ (որոնք, սակայն, միշտ չէ, որ միանշանակ ընկալելի են լինում հայկական կողմերի համար), հասցեական հայտարարություններ գրեթե չեն հնչում: Սա, բնականաբար, չի կարող իր բացասական ազդեցությունը չունենալ ընդհանուր իրավիճակի վրա, քանզի միջազգային հանրության լռությունն Ադրբեջանի կողմից ընկալվում է որպես աջակցություն:
Ամփոփելով, պետք է նշել, որ չնայած այն հանգամանքին, որ Եվրախորհրդարանի այս բանաձևը որևէ պարտադիր ուժ չունի և միայն խորհրդատվական բնույթ է կրում, Ղարաբաղյան հակամարտության համատեքստում այն անդրադառնում է հայկական կողմերի համար բավականին կարևոր հարցերի: Նման բանաձևերն, իհարկե, ապահովում են դրական ֆոն, ինչը, սակայն, բավարար չէ հակամարտության կարգավորման իրական առաջընթացին նպաստելու համար:
Ալիք
Լիբանանի զորքերի գլխավոր հրամանատարը լիակատար մարտական պատրաստության կոչ է արել Իսրայելի հետ սահմանին գտնվող զինվորներին
Լիբանանի զինված ուժերի գլխավոր հրամանատարը երեքշաբթի լիակատար մարտական պատրաստության կոչ է արել Իսրայելի հետ սահմանին գտնվող զինվորներին, հայտնում է Reuters գործակալությունը:
«Ես կոչ եմ անում ձեզ լիարժեք պատրաստ լինել հարավային սահմանին Իսրայելի կողմից սպառնալիքներին և խախտումներին, ինչպես նաև Լիբանանի, նրա ժողովրդի և բանակի դեմ նրա թշնամական մտադրություններին դիմակայելու համար»,- Աունի խոսքերն է մեջբերել Twitter-ում երկրի զինված ուժերի էջը:
Գեներալ Ջոզեֆ Աունը նաև կոչ է արել զորքերին զգոնություն պահպանել Իսրայելի հետ սահմանին «կայունության պահպանման» համար ՄԱԿ-ի 1701-րդ բանաձևի իրականացման համար: Բանաձևը հիմք է հանդիսացել 2006 թվականին լիբանանա-իսրայելական հակամարտության ավարտի համար: Բանաձևի համաձայն՝ լիբանանյան բանակը պատասխանատու է սահմանի իր կողմում անվտանգության համար:
Իսրայելի պաշտոնյաներն այս առնչությամբ դեռևս որևէ հայտարարությամբ հանդես չեն եկել:
Նոյեմբերի 4-ին Էր Ռիադում գտնվող Լիբանանի վարչապետ, սուննի քաղաքական առաջնորդ Սաադ Հարիրին անսպասելի հրաժարական էր տվել՝ հայտարարելով, որ վախենում է իր կյանքի համար: Իր հրաժարականի խոսքում Հարիրին մասնավորապես մեղադրել էր Իրանին և լիբանանյան «Հեզբոլլահին» արաբական երկրների միջև վեճ գցելու համար և ասել, որ վախենում է իր դեմ մահափորձից:
Լիբանանի նախագահը հրաժարվում է որոշում կայացնել անակնկալ հրաժարականն ընդունելու վերաբերյալ, մինչև վարչապետ Սաադ Հարիրին չվերադառնա հայրենիք: