Թրամփը և Պուտինը քննարկել են սիրիական հակամարտությանն առնչվող հարցեր
Նոյեմբեր 21, 2017 17:43 Asia/Tehran
ԱՄՆ¬ ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Սպիտակ տան լրատվական ծառայությունը: Հաղորդվում է, որ երկու երկրների նախագահների օրակարգում են եղել Սիրիային, Իրանին, Հյուսիսային Կորեային և Ուկրաինային առնչվող հարցեր: Associated Press-ը նշում է, որ Թրամփի և Պուտինի հեռախոսազրույցը հետևում է Սոչիում կայացած Պուտին-Բաշար ալ Ասադ հանդիպմանը, որի ժամանակ քննարկվել են Սիրիայում հակամարտությանն վերաբերող խնդիրներ:
Armenpress.am
Պիտակ