Լավրովը եւ Թիլերսոնը երկու երկրների համագործակցության հեռանկարներն են քննարկել
https://parstoday.ir/hy/news/world-i76607-Լավրովը_եւ_Թիլերսոնը_երկու_երկրների_համագործակցության_հեռանկարներն_են_քննարկել
Լավրովը եւ Թիլերսոնը երկու երկրների համագործակցության հեռանկարներն են քննարկել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 22, 2017 05:54 Asia/Tehran
  • Լավրովը եւ Թիլերսոնը երկու երկրների համագործակցության հեռանկարներն են քննարկել

Լավրովը եւ Թիլերսոնը երկու երկրների համագործակցության հեռանկարներն են քննարկել:

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հեռախոսազրույցի ընթացքում շարունակել են  երկու երկրների միջեւ համագործակցության հեռանկարների շուրջ իրենց քննարկումները `միջազգային օրակարգի առանցքային հարցերի լուծման վերաբերյալ կարծիքների փոխանակումը զարգացնելով, ինչն արդեն նույն օրը հեռախոսազրույցում արել են ՌԴ եւ ԱՄՆ նախագահները:

Ըստ ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության՝ ռուսական կողմը, մասնավորապես, ընդգծել է Սիրիայի տարածքային ամբողջականության սկզբունքի խստիվ պահպանման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ Կիեւի իշխանությունների կողմից Դոնբասում իրավիճակի կարգավորման վերաբերյալ Մինսկի համաձայնությունների իրականացումը:

Բացի այդ, քննարկվել են երկկողմ հարաբերությունների ոլորտի որոշ հարցեր, այդ թվում հետագա շփումների ժամանակացույցը:

News.am