Հաագայի դատարանը գեներալ Մլադիչին դատապարտել է ցմահ ազատազրկման ցեղասպանության համար
https://parstoday.ir/hy/news/world-i76661-Հաագայի_դատարանը_գեներալ_Մլադիչին_դատապարտել_է_ցմահ_ազատազրկման_ցեղասպանության_համար
Հաագայի դատարանը մեղավոր է ճանաչել գեներալ Ռատկո Մլադիչին Բոսնիայում մահմեդականների ցեղասպանության և ռազմական հանցագործությունների համար և դատապարտել է ցմահ ազատազրկման, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 22, 2017 13:09 Asia/Tehran
  • Հաագայի դատարանը գեներալ Մլադիչին դատապարտել է ցմահ ազատազրկման ցեղասպանության համար

Հաագայի դատարանը մեղավոր է ճանաչել գեներալ Ռատկո Մլադիչին Բոսնիայում մահմեդականների ցեղասպանության և ռազմական հանցագործությունների համար և դատապարտել է ցմահ ազատազրկման, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Մլադիչը մեղադրվել է 11 կետով, այդ թվում 1992-ից 1996 թվականներին Սարաևոյի պաշարման և 1995 թվականին Սրեբրենիցայում 8 000 մահմեդականի սպանության համար:

Հաղորդվում է, որ դատարանը դատավճռի ընթերցման ժամանակ դահլիճի սրահից հեռացրել է գեներալ Ռատկո Մլադիչին «անպարկեշտ պահվածքի» համար:
Վերջինս ինչ-որ բառեր է սկսել բղավել դատավորի հասցեին: Դրանց բովանդակությունը հայտնի չէ:

Մլադիչը ղեկավարել է բոսնիացի սերբերի բանակը Բոսնիայում և Հերցեգովինայում 1992-1995 թվականներին զինված հակամարտության ժամանակ: Նրա դեմ առաջին մեղադրանքն առաջադրվել է 1995 թվականի հուլիսին, իսկ մեկ տարի անց Մլադիչի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել:

2011 թվականին սերբական իշխանությունները ձերբակալել են նրան և արտահանձել նախկին Հարավսլավիայի հարցով միջազգային դատարանին: Նրա դեմ դատը սկսվել է 2012 թվականի մայիսի 16-ին:

Tert.am