Մամուլի տեսություն 22-11-2017
https://parstoday.ir/hy/news/world-i76685-Մամուլի_տեսություն_22_11_2017
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ ունեցած հեռախոսազրույցում, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին անդրադարձել է ՀԳՀԾ-ի հարցին
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 22, 2017 14:28 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  22-11-2017

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ ունեցած հեռախոսազրույցում, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին անդրադարձել է ՀԳՀԾ-ի հարցին

Էբթեքար

Ռոհանի-Մակրոն բանակցությունը

 

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ ունեցած հեռախոսազրույցում, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին անդրադարձել է ՀԳՀԾ-ի հարցին, ասելով.«Միջուկային համաձայնության ամբողջական գործադրումը կարևոր փորձ է միջազգային ոլորտում կարևոր համագործակցությունների համար: Մյուս կողմից ՀԳՀԾ-ին հոդվածներ ավելացնելը կամ որոշ մասերի կրճատումը վնասելու է այդ համաձայնությանը»: ԻԻՀ նախագահ Ռոհանին հավելել էԻրանը տարածաշջրանում տիրակալական ձգտումներ չունի և Թեհրանի նպատակն է աջակցել տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանը և կանխել երկրների մասնատումը»:

Ֆրանսիայի նախագահն ընդգծել է Թեհրան-Փարիզ համագործակցությունների զարգացման անհրաժեշտությունը : Մակրոնի ասածով, Ֆրանսիան պաշտպանում է ՀԳՀԾ-ն: Էմանուել Մակրոնն ասել է, որ Ֆրանսիայի կառավարությունն իր ողջ ջանքերը գործադրում է , որպեսզի բանկերը և առևտրականները կարողանան զարգացնել Թեհրանի հետ հարաբերությունները: Եկխոսությունների մասնավորապես տարածաշրջանային երկխոսությունների շարունակումը համարելով Փարիզի քաղաքականույուններից մեկը Մակրոնը հույս է հայտնել, որ Եմենում և Սիրիայում հակամարտությունները հնարավորինս շուտ վերջ գտնեն:

 

Շարղ

Սիրիան և Բաշար Ասադի օրինականությունը

 

Բարաք Օբամայի օրոք հաճախ էր հոլովվում այն , թե Սիրիայի նախագահ Բաշար Ասադի իշխանությունն անօրինական է:

Փաստորն քաղաքական մի վարչակազմ այն ժամանակ է քաղաքականապես օրինական ճանաչվում, երբ երկրի քաղաքացիների մեծ մասն այդ համակարգը համարում են արդար ու ճիշտ: Օրինական վարչակազմում, նախագահները, վարչապետներն ու մյուս դեմքերը գալիս ու գնում են, սակայն ինքը վարչակազմը հիմնական փոփոխությունների չի ենթարկվում: Ասադին իշխանության ղեկին պահելը Ռուսաստանի համար պարզ պատգամ ունի ՝ այն, որ այդ երկիրը կրկին անգամ հզոր ուժ է դարձել : Իսկ Վաշինգտոնը ոչ մի ջանք չի խնայել Ասադին երկրի կառավարման ղեկից հեռացնելու համար: ԱՄՆ-ն առաջ է քաշել նաև Ասադի կառավարության կողմից քիմիական զենքերի կիրառման անհիմն հարցը: ՄԱկ-ի նախաձեռնությամբ խաղաղության բանակցությունների անցկացումը հաստատում է Ասադի կառավարության օրինականության հաստատումը: Տարածաշրջանում շատերն են համոզված, որ Ասադի կառավարության կործանման դեպքում, տարածաշրջանն ապարդյուն պատերազմների է մատնվելու: Սիրիայի նախագահը պետք է հաշվի առնի այն հանգամանքը, որ երկրում տիրող ճգնաժամի հետևանքով երկրից հեռացել է վեց միլիոն քաղաքացի: Ասադը երկրի վերակառուցմանը զուգահեռ պետք է ստեղծի նպաստավոր պայմաններ ՝ փախստականների երկիր վերադառնալու համար: Առանց գաղթականների վերադարձի, քաղաքական օրինականությունը հարցականի տակ է լինելու:

 

Թեջարաթ

Եվրոպան ինչպի՞սի ազդեցություն է կրելու Մերկելից

 

Գերմանիայի կանցլերը պաշտոնում է եղել 2005 թվականից ի վեր: Դա այն ժամանակ էր, երբ Մակրոնը նոր էր ավարտել դպրոցականի շրջանը և Թրամփը դեռևս անշարժ գույքի գործակալ էր: Այս տարիներին Գերմանիան դարձել է բարգվաճ ու քաղաքական առումով ազդեցիկ երկիր:

Ներգաղթյալների, Ռուսաստանի և եվրոյի հարցերում, Գերմանիան դարձել է  Եվրոպայի կարևոր երկիրը: Եթե ինչպես թվում է Մերկելի վերջաբանը մոտ է, ապա Եվրոպան կանգնած է մեծ վտանգի առջև : Բրյուսելում և Փարիզում Եվրամիության կողմնակիցները հուսով են, որ Գերմանիայի նոր կանցլերն ընկերակցելու է եվրոպական նախագծերին, սակայն կարող է լինել և հակառակը:  Նոր կանցլերը մերկելի նման ռիսկային չի լինելու: Կոալիցիոն բանակցությունների ձախողմումը վատ լուր է Մակրոնի համար: Նա խոսում է համատեղ հարկերի մասին, ինչի համար անհրաժեշտ է Գերմանիայի հաստատումը: Եթե Գերմանիան այլևս կայուն երկիր չլինի, ապա եվրոպական բոլոր նախագծերը ձախողվելու են:

 

 

Ալիք

Հարիրին հրաժարվել է հրաժարականի իր որոշումից

 

Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին հրաժարվել է հրաժարականի մասին իր որոշումից և շարունակում է  գլխավորել երկրի կառավարությունը: Այդ մասին նա հայտարարել է չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է Reuters գործակալությունը:

«Ես իմ հրաժարականն եմ ներկայացրել նախագահ Միշել Աունին, և նա ինձ հորդորել է սպասել ու հետաձգել այն՝  հրաժարականի պատճառների շուրջ երկխոսության համար․ ես ընդառաջել են նրան»,- հայտարարել է Հարիրին:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ին Սաուդյան Արաբիայում գտնվելու ընթացքում վարչապետ Հարիրին հայտարարել էր հրաժարական տալու մասին՝ նշելով, որ  իր կյանքին վտանգ է սպառնում։

 

 

1in.am

Սոչիում ընթանում է ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի նախագահների եռակողմ հանդիպումը

 

Սոչիում ընթանում է Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախագահների՝ Վլադիմիր Պուտինի, Հասան Ռուհանիի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի եռակողմ հանդիպումը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Կրեմլի մամլո ծառայությունը, բանակցություների ընթացքում կքննարկվի սիրիական կարգավորումը՝ հաշվի առնելով Աստանայի ձևաչափում համատեղ աշխատանքը։

Պուտինի խոսքով՝ եռակողմ հանդիպումը կոչված է ամրապնդելու և զարգացնելու Սիրիայում դրական փոփոխությունները։ Ռուհանին իր հերթին ասել է, որ այսօր բացվում է Սիրիայում ճգնաժամի ավարտի համար նոր հեռանկար։

Ինչպես սպասվում է՝ հանդիպման արդյունքներով առաջնորդները հանդես կգան մամուլի համար համատեղ հայտարարությամբ։