ՌԴ¬ն հարգանքով է վերաբերվում Հայաստան¬ԵՄ համաձայնագրի ստորագրմանը. Մարիա Զախարովա
https://parstoday.ir/hy/news/world-i76805-ՌԴ_ն_հարգանքով_է_վերաբերվում_Հայաստան_ԵՄ_համաձայնագրի_ստորագրմանը._Մարիա_Զախարովա
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում նախատեսված` Հայաստանի և ԵՄ հարաբերությունների նոր շրջանակային փաստաթղթի` Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմանը և պատասխանել հարցին, թե այն ինչ է նշանակում հայ¬ռուսական հարաբերությունների համար:
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Նոյեմբեր 24, 2017 09:21 Asia/Tehran
  • ՌԴ¬ն հարգանքով է վերաբերվում Հայաստան¬ԵՄ համաձայնագրի ստորագրմանը. Մարիա Զախարովա

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում նախատեսված` Հայաստանի և ԵՄ հարաբերությունների նոր շրջանակային փաստաթղթի` Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմանը և պատասխանել հարցին, թե այն ինչ է նշանակում հայ¬ռուսական հարաբերությունների համար:

«Մենք պետությունների, մասնավորապես, Հայաստանի հետ մեր հարաբերությունները զարգացնում ենք և դա անում ենք փոխշահավետության հիման վրա: Միաժամանակ, հասկանում ենք, որ յուրաքանչյուր պետություն ունի իր արտաքին քաղաքական շահերը, նպատակները, խնդիրները և հարգանքով ենք դրան վերաբերվում»,­ «Արմենպրես»-­ի փոխանցմամբ, ասել է Զախարովան: Միաժամանակ, նա ավելացրել է, որ պաշտոնական Երևանի հետ փոխգործակցության ուղղությամբ ՌԴ­-ն իրականացրել է արտաքին քաղաքական բազմաթիվ միջոցառումներ: «Դուք ականատես եք եղել ամենաբարձր, արտաքին քաղաքական գերատեսչությունների մակարդակով հանդիպումների, որոնց ընթացքում քննարկվել են հարցերի լայն շրջանակ, բացվել են համապատասխան ցուցահանդեսներ, եղել են համապատասխան հայտարարություններ: Միաժամանակ, յուրաքանչյուր պետություն ունի իր արտաքին քաղաքական միջոցառումները, որոնք համապատասխանում են սեփական արտաքին քաղաքական դոկտրինի զարգացմանը»,­- ասել է Մարիա Զախարովան:

Armenpress.am