Մամուլի տեսություն 24-11-2017
https://parstoday.ir/hy/news/world-i76821-Մամուլի_տեսություն_24_11_2017
Դիմադրության առանցքը եղել է ԻԼԻՊ-ի կործանման գլխավոր դերակատարը: Ի հարկե պետք չէ մոռանալ, որ ԱՄՆ-ը, Իսրայելը և Արաբիան փորձելու են թեժ պահել տարածաշրջանի իրավիճակը: ԱՄՆ-ը ցանկանում է վաճառել իր զենքերը և հանձնառու ուժերին պահելով, փարատել Իսրայելի մտոահոգությունը: Արաբիայի անելիքն էլ պարզ է : Նա ծառայում է մյուս երկուսին և պետք է ֆինանսավորի նրանց:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 24, 2017 12:19 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  24-11-2017

Դիմադրության առանցքը եղել է ԻԼԻՊ-ի կործանման գլխավոր դերակատարը: Ի հարկե պետք չէ մոռանալ, որ ԱՄՆ-ը, Իսրայելը և Արաբիան փորձելու են թեժ պահել տարածաշրջանի իրավիճակը: ԱՄՆ-ը ցանկանում է վաճառել իր զենքերը և հանձնառու ուժերին պահելով, փարատել Իսրայելի մտոահոգությունը: Արաբիայի անելիքն էլ պարզ է : Նա ծառայում է մյուս երկուսին և պետք է ֆինանսավորի նրանց:

Ջամե Ջամ

Գլխավոր բանակցությունները հրապարակում էին

 

Դիմադրության առանցքը եղել է ԻԼԻՊ-ի կործանման գլխավոր դերակատարը: Ի հարկե պետք չէ մոռանալ, որ ԱՄՆ-ը, Իսրայելը և Արաբիան փորձելու են թեժ պահել տարածաշրջանի իրավիճակը: ԱՄՆ-ը ցանկանում է վաճառել իր զենքերը և հանձնառու ուժերին պահելով, փարատել Իսրայելի մտոահոգությունը: Արաբիայի անելիքն էլ պարզ է : Նա ծառայում է մյուս երկուսին և պետք է ֆինանսավորի նրանց:

Սոչիում կայացած եռակողմ հանդիպումը շատ կարևոր էր: Դա անհրաժեշտ էր, որպեսզի Սիրիայի ժողովուրդը վերագտնի իր անդորրը և կարողանա ապրել իր երկրում , սակայն անհրաժեշտ է հրապարակային մարտերի համադրումները, որտեղ Դիմադրության ուժերը հանդես եկան ողջ կարողությամբ:

Պայքարի մեջ իրենց ուրույն դերն են ունեցել նաև ժողովրդական ուժերը: Երեք տարի առաջ, Հորդանանում նիստ գումարվեց, որին մասնակցել էին ԱՄՆ-ը, Իսրայելը, Բրիտանիան, Կատարը, Էմիրությունները, հորդանանը Քուրդստանի տարածքի, նույնիսկ Իրաքյան բաասական ներկայացուցիչները: Նիստում որոշվեց հարձակվել Իրաքի վրա ՝ Սիրիան և Իրաքը մասնատելու նպատակով: Նրանք այդ նշանաբանով հարձակվեցին Իրաքի վրա ՝ գրավելով Մոսուլը :

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը զինված ուժերին հրամայեց Իրաքում ասացեք , որ մեզ հետ եք պայքարելու: Մյուս կողմից կոչով հանդես եկավ Այաթոլլահ Սիսթանին: Այդ փուլից հետո էր, որ օպերացիա իրականացավ և Հաշդ Ալ-Շաաբիի ուժերի ներկայությամբ կայացան անհրաժեշտ համադրումները և թաքֆիրականների դեմ օպերացիան հաջողությամբ պսակվեց:

 

 

 

Թեջարաթ

Ռեզա Զարաբի գործը և ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները

 

Թուրք ավագ դիվանագետներին կաշառելու դիմաց գազի առևտրի միջոցով Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները շրջանցելու մեջ մեղադրվող Իրանում ծնված թուրք գործարար՝  Ռեզա Զարաբի դատական նիստի հետաձգման պատճառով, ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների բարելավման հետ կապված հույսերը խամրել են: Դա նաև թուրքիայի լիրայի արժեզրկման պատճառ է դարձել: Թուրքիայի նախագահը 2013-ի դեկտեմբերի 17-ի «Մեծ կաշառք» գործողության մասնակիցները փորձում են ԱՄՆ-ում օգտվել Զարաբի դատական գործից ՝ Թուրքիայի կառավարությանը վարկաբեկելու համար: Մյուս կողմից ընդդիմադիր կուսակցության ղեկավար Ղըլըչդարօղլուն ասել է , որ Էրդողանը ոչ-նորմալ զգոնություն է ցուցաբերում Զարաբի հարցում: ավելի վաղ Էրդողանի կռավարությունը հայտարարել էր, որ Գյուլենականները ջանում են լոբբիականացնել գործը : Նյու Յորքում Զարաբի գործի հետաքննություններից առաջ, Գյուլենի շարժումն էր հոգացել Նյու Յորքցի դատավոր Ռիչարդ Բերմանի և նրա կնոջ Թուրքիա այցելության ծախսերը: Զարաբը ձերբակալվել է 2016 թվականի մարտի 21-ին ՝ Ֆլորիդայում: Թվում է , որ գործի մեջ են ներքաշվելու նոր դեմքեր:

 

Արման

Հարիրին նահանջել է

 

Սաադ Հարիրին չորեքշաբթի օրը Բեյրութում Լիբանանի նախագահ Միշել Աունի և խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերրիի հետ հանդիպելուց հետո ասել է.«Միշել Աունն ինձ կոչ է արել  հետաձգել  հրաժարականը՝ դրա  պատճառների շուրջ երկխոսության համար: Ես ընդառաջել են նրան»:

Հարցում միջնորդեցին Ֆրանսիան, Եգիպտոսը և Քուվեյթը: Լիբանանի խորհրդարանի նախագահի ասածով, եթե հարիրին հրաժարվի իր որոշումից, ուրեմն Լիբանանը մեծ ճգնաժամ է թիկունքում թողել: Հարիրին նոյեմբերի 22-ին ժամանել Է Բեյրութ եւ մասնակցել Լիբանանի անկախության օրվա առթիվ կազմակերպված հանդիսություններին, որոնք ուղեկցվել են ռազմական շքերթով: Ավելի ուշ նա եռակողմ հանդիպում Է անցկացրել հանրապետության նախագահի եւ խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերիի հետ, այնուհետեւ պետության ղեկավարի մոտ կայացել Է պաշտոնական ունկնդրություն:

Կիպրոսի նախագահը նաև ցանկացել է միջնորդել ՝ Լիբանանյան ճգնաժամը կարգավորելու համար:

 

Ալիք

Հայաստանը կարող է երկխոսության կամուրջ դառնալ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Շարմազանով

 

Հայաստանի և Եվրոպական Միության միջև համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի ստորագրումը որևէ կերպ չի խանգարի հայ- ռուսական դաշնակցային հարաբերություններին: Եվրամիության հետ ստորագրվելիք  ամաձայնագրով Հայաստանը իրականացնելու է ինստիտուցիոնալ բարեփոխումներ մարդու իրավունքների, ժողովրդավարության, հումանիտար, արդարադատության և այլ ոլորտներում, իսկ Ռուսաստանը Հայաստանի առանցքային գործընկերն է, որի հետ հարաբերությունները դինամիկ զարգանում են:

«Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններն այլընտրանք չունեն: Բոլոր նրանք, ովքեր փորձում են սեպ խրել այդ հարաբերություններում, ովքեր հայտարարում են, որ Եվրոպական Միության և Հայաստանի միջև համաձայնագրի ստորագրումը կարող է թուլացնել հայ-ռուսական հարաբերությունները, զբաղված են անօգուտ գործով»,- ասաց Շարմազանովը:

ՀՀ ԱԺ փոխնախագահը շեշտեց, որ Հայաստանը և Ռուսաստանը շարունակելու են զարգացնել հարաբերությունները բոլոր ուղղություններով: «Դրա վառ վկայությունն է 100 միլիոն դոլարի վարկային նոր համաձայնագիրը, որով Ռուսաստանի Դաշնությունը ժամանակակից սպառազինություն կտրամադրի Հայաստանին, դրա վկայությունն են երկու երկրների նախագահների վերջին հանդիպումները, խորհրդարանական մակարդակով հանդիպումները, Ռուսաստանի կողմից Հայաստանում սպասվող տնտեսական ներդրումները: Մենք շարունակելու ենք զարգացնել մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ քաղաքական, տնտեսական, ռազմական, հումանիտար և մնացած բոլոր ոլորտներում»,- ընդգծեց Էդուարդ Շարմազանովը:

 

 

galatv.am

Պուտինը, ով իշխանության ղեկին է 2000թ.-ից, միշտ չէ, որ ձգտում է հեռանալ ԵՄ-ից

 

 

«ԵՄ-ն Ռուսաստանի կարիքն ունի, ինչպես Ռուսաստանն ունի ԵՄ-ի կարիքը»,- Le Figaro-ում գրում է թղթակից Ռենո Ժիրարը:

«2017թ.-ի նոյեմբերի 15-ին Պետդուման միաձայն ընդունեց օրենք, որը թույլ կտա ՌԴ տարածքում գործող արտասահմանյան լրատվամիջոցներին անվանել «օտարերկրացի գործակալներ»: Այդ միջոցն այնքան էլ կարեւոր չէ, սակայն բարդացնում է ԵՄ-ի եւ Ռուսաստանի առանց այն էլ լարված հարաբերությունները: Վլադիմիր Պուտինը, ով իշխանության ղեկին է 2000թ.-ից, միշտ չէ, որ ձգտում է  հեռանալ ԵՄ-ից, որի հետ նա զգում է իր մշակութային եւ քաղաքական ընդհանրությունները»,- նշում է հոդվածագիրը:

«Լինելով դասական քաղաքական գործիչ, ով հավատում է, որ աշխարհագրությունն ավելի շատ է որոշում գերտերության մեծությունը, քան նրա տնտեսությունը, Պուտինին սկսեց թվալ, որ ԱՄՆ-ն ձգտում է շրջափակել Ռուսաստանը: Ուկրաինական վերջին ճգնաժամի ժամանակ Ֆրանսիան, Գերմանիան եւ Լեհաստանը կորցրեցին իրենց պատմական հնարավորությունը՝ ուշադրություն չդարձնելով իշխանության եւ ուկրաինական ընդդիմության համաձայնության միջազգային պրակտիկայի կիրառմանը: Անհասկանալի եվրոպական անփութության արդյունքը եղավ Ղրիմի անեքսիան, Դոնբասի մեկուսացումը, Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները, Մոսկվայի կողմից կիրառված հակապատժամիջոցները»,-մեկնաբանում է հոդվածի հեղինակը:

«Օրինակա՞ն էր արդյոք Ռուսաստանի ռազմական արձագանքը, մասնավորապես «հիբրիդայինը»: Ո՛չ: Այն հակասում է տարածքային անձեռնմխելիության երաշխիքներին, որոնք տրվել էր Ուկրաինային Ռուսաստանի նախագահի կողմից 1994թ.-ի դեկտեմբերին, իսկ փոխարենն Ուկրաինան պետք է վերածվեր առանց միջուկային զենքի գոտու: Պուտինն, ով իր տանը համարվում է կենտրոնամետ, բարեբախտաբար, խելամտություն ցուցաբերեց՝ կանգնեցնելով կազակներին, նախքան նրանք կկարողանային ապահովել տարածքային շարունակականությունը Ռուսաստանի եւ Ղրիմի թերակղզու միջեւ»:

«Խնդիրն այն է, որ Սեւ ծովում եւ Դնեպրի մյուս կողմում առկա տարաձայնությունն անհեթեթություն է առկա սպառնալիքների տեսանկյունից՝  իրենց տնտեսության վրա՝ չինական «Նոր մետաքսի ճանապարհների» ռազմավարության տեսքով: ԵՄ-ն ունի Ռուսաստանի կարիքը, որպեսզի ավելի լավ դիմադրի Չինաստանի առեւտրային գերիշխանության հասնելու ձգտումներին, իսկ Ռուսաստանը ԵՄ-ի կարիքն ունի, որպեսզի կարողանա կառուցել իրավական պետություն»,- եզրափակում է Ժիրարը:

 

Աղբյուր՝ Le Figaro

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան