Ամանոն կրկին անգամ հաստատել է ՀԳՀԾ-ին Իրանի հավատարմությունը
https://parstoday.ir/hy/news/world-i76831-Ամանոն_կրկին_անգամ_հաստատել_է_ՀԳՀԾ_ին_Իրանի_հավատարմությունը
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կրկին անգամ հաստատել է Միջուկային համաձայնության նկատմամբ Իրանի հավատարմությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 24, 2017 13:12 Asia/Tehran
  • Ամանոն կրկին անգամ հաստատել է ՀԳՀԾ-ին Իրանի հավատարմությունը

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կրկին անգամ հաստատել է Միջուկային համաձայնության նկատմամբ Իրանի հավատարմությունը:

Shin Hwa գործակալության փոխանցմամբ՝ Ժնևում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տնօրենների խորհրդի նիստում, Յուկիա Ամանոն ասել է .«Իրանը հարգել է Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը»:

«Ցանկացած պահի գործակալությունը կարող է ստուգումներ անցացնել Իրանի հասանելի օբյեկտներում».-ասել է Ամանոն:

Ամանոյի խոսքերով, գործակալությունը շարունակում է Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստորագրված համաձայնագրի դրույթների հարգումը և կրկին անգամ  հաստատում է, որ Իրանը իրականացրել է միջուկային համաձայնագրով ձեռք բերած պարտավորությունները։

Հինգշաբթի օրն իր սեզոնային զեկույցում, ՄԱԳԱՏԷ-ն կրկին անգամ հաստատել է միջուկային համաձայնության նկատմամբ Իրանի հավատարմությունը:

Սա ՀԳՀԾ-ի մասին գործակալության 9-րդ զեկույցն է: Այս և նախորդ բոլոր զեկույցներում գործակալությունը պաշտոնապես հայտարարել է, որ Թեհրանն իրականացրել է Միջուկային համաձայնագրով ձեռք բերած իր բոլոր պարտավորությունները: