Նոյեմբեր 25, 2017 12:16 Asia/Tehran
  • Ադրբեջանցիները բողոքի ցույց են անցկացրել Երապառլամենտի շենքի դիմաց

Ադրբեջանցի մի խումբ քաղաքացիներ ի նշան բողոքի Լեռնային Ղարաբաղում շարունակվող հակամարտության, Բրյուսելում Եվրապառլամենտի շենքի դիմաց ցույց են անցկացրել :

APA լրատվական կայքի հաղորդման համաձայն՝  ցուցարարները հայտարարել են, որ Եվրոպայում բնակվող ադրբեջանցիներին մտահոգում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շարունակումը: 

Ցույցի մասնակցողները Եվրապառլամենտին կոչ են արել քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: 

Մինչ այժմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ միջազգային ջանքերն ապարդյուն են անցել:

Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության կարգավորման ուղղությամբ  ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերը ևս ապարդյուն են անցել:    

Պիտակ